Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

10.01.2013

Հենրիխ Մխիթարյանը՝ 2012 թ. ԱՊՀ լավագույն ֆուտբոլիստ

Հայաստանի ազգային հավաքականի և Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է 2012 թ. ԱՊՀ լավագույն ֆուտբոլիստ: Հարցմանը մասնակցած 45 լրագրողներից 22-ը Մխիթարյանին տվել են առաջին հորիզոնականը, 8-ը` երկրորդը, ևս 8-ը` երրորդ, 2 լրագրող էլ Մխիթարյանին նշել են իրենց թերթիկներում 4-րդ տեղում:

Միայն ադրբեջանցի երեք լրագրողները և Ղրղզստանի լրագրողներից մեկը չեն նշել մեր ֆուտբոլիստի անունը: Հենրիխը վաստակել է 172 միավոր ու 88 միավորով գերազանցել է երկրորդ տեղը զբաղեցրած Ալեքսանդր Կերժակովին՝ դառնալով ետխորհրդային երկրների տարածքում լավագույնը ճանաչված առաջին հայ ֆուտբոլիստը: Հայաստանի ազգային հավաքականի մեկ այլ ֆուտբոլիստ Յուրա Մովսիսյանը 13 միավորով զբաղեցրել է 12-րդ հորիզոնականը

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel