Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

18.11.2012
Հայաստանի առաջնություն. Բարձրագույն խումբ. 30-րդ տուր
Նոյեմբերի 18-ին կայացել են Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 30-րդ տուրի հետևյալ հանդիպումները՝ «Իմպուլս»-«Միկա» 1:1 (1:1) Իջևան, «Արնար» մարզադաշտ Մրցավար՝ Մանուկ Ֆահրադյան Գոլերը՝ Ռումյան Հովսեփյան, 45 («Իմպուլս»), Նարեկ Բեգլարյան, 2 («Միկա») «Բանանց»-«Փյունիկ» 2:0 (1:0) Երևան, «Բանանց» մարզադաշտ Մրցավար՝ Արման Ղուշչյան Գոլերը՝ Գևորգ Կարապետյան, 45+2, Արարատ Առաքելյան, 67 մանրամասն »

17.11.2012
Հայաստանի առաջնություն. Բարձրագույն խումբ. 30-րդ տուր
Նոյեմբերի 17-ին կայացել են Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 30-րդ տուրի հետևյալ հանդիպումները՝ «Արարատ»-«Շիրակ» 0:1 (0:0) Աբովյան, «Քաղաքային» մարզադաշտ Մրցավար՝ Սուրեն Բալիյան Գոլը՝ Լամին Լի Յորո, 55 «Ուլիս»-«Գանձասար» 0:0 Երևան, «Հանրապետական» մարզադաշտ Մրցավար՝ Անդրանիկ Արսենյան մանրամասն »

16.11.2012
Փոփոխություններ Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության խաղացանկում
Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության խաղացանկում կատարվել են փոփոխություններ: Նոյեմբերի 18-ին նշանակված «Իմպուլս»-«Միկա» և նոյեմբերի 21-ին նշանակված «Իմպուլս»-«Գանձասար» հանդիպումները Արարատի «Այգ» մարզադաշտի փոխարեն կկայանան Իջևանի «Արնար» մարզադաշտում: Այդ մասին ՀՖՖ պաշտոնական կայքին հայտնել է ՀՖՖ մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը: մանրամասն »

15.11.2012
Ազգային հավաքականի 150-րդ հանդիպումը, Սարգիս Հովսեփյանի 132-րդ խաղը, Հենրիխ Մխիթարյանի 10-րդ գոլը...
Նոյեմբերի 14-ին տեղի ունեցած Հայաստան-Լիտվա հանդիպումը հոբելյանական էր բազմաթիվ առումներով: Հայաստանի ազգային հավաքականն անցկացնում էր իր 150-րդ հանդիպումը, իսկ Հայաստանի ազգային հավաքականի լեգենդար ավագ Սարգիս Հովսեփյանը Հայաստանի ազգային հավաքականի կազմում խաղադաշտ դուրս եկավ 132-րդ անգամ: Սա հայկական ֆուտբոլի համար բացարձակ ռեկորդ է, որը մոտակա մի քանի տարիներին շատ դժվար կլինի գերազանցել: Ազգային հավաքականի կազմում իր 7-րդ գնդակը խփեց Էդգար Մանուչարյանը, ով իր խփած գոլերի քանակով հավասարվեց Արա Հակոբյանին և Մարկոս Պիզելիին: Կառլեն Մկրտչյանը դարձավ 47-րդ ֆուտբոլիստը, ով գոլ հեղինակեց... մանրամասն »

15.11.2012
Փոփոխություն Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության խաղացանկում
Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության խաղացանկում կատարվել է փոփոխություն: Դեկտեմբերի 2-ին նշանակված «Բանանց»-«Շիրակ» հանդիպումը կկայանա դեկտեմբերի 3-ին, ժամը 14:00-ին: Այդ մասին ՀՖՖ պաշտոնական կայքին հայտնել է ՀՖՖ մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը: մանրամասն »

15.11.2012
Տեղի ունեցավ ՀՖՖ կարգապահական կոմիտեի հերթական նիստը
Նոյեմբերի 15-ին տեղի ունեցավ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեի հերթական նիստը` ՀՖՖ Կարգապահական կոմիտեի նախագահ Ռուբեն Սինոյանի նախագահությամբ: Նիստի արձանագրությունը կարող եք տեսնել այստեղ մանրամասն »

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel