Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

12.10.2011
Նելլի Ստեփանյանը և Արաքսիա Սարիբեկյանը կսպասարկեն Եվրոպայի կանանց Մ-17 առաջնության հանդիպումները
Նելլի Ստեփանյանը և Արաքսիա Սարիբեկյանը կսպասարկեն Եվրոպայի կանանց մինչև 17 տարեկանների առաջնության ընտրական մրցաշարի 5-րդ խմբի հանդիպումները: Մրցաշարը տեղի կունենա Մոլդովայում հոկտեմբերի 13-ից 20-ը Ֆրանսիայի, Ուելսի, Ֆարերյան կղ. և Մոլդովայի հավաքականների մասնակցությամբ: մանրամասն »

10.10.2011
Հայաստանի ազգային հավաքականը մեկնեց Իռլանդիա
Հոկտեմբերի 10-ին Հայաստանի ազգային հավաքականը մեկնեց Իռլանդիա, որտեղ կանցկացնի 2012թ. Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի խմբային փուլի վերջին հանդիպումը: Իռլանդիայի ընտրանու հետ խաղը կկայանա հոկտեմբերի 11-ին, «Ավիվա» մարզադաշտում, Երևանի ժամանակով 22:45-ին: Իռլանդիայում մեր թիմը կանցկացնի մեկ մարզում: Պարապմունքից առաջ տեղի կունենա Հայաստանի ընտրանու գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի նախախաղային մամուլի ասուլիսը: Հայաստանի ազգային հավաքականը մեկնեց Իռլանդիա հետևյալ կազմով` Դարպասապահներ Ռոման Բերեզովսկի, «Խիմկի» Ռուսաստան Արսեն Պետրոսյան,... մանրամասն »

08.10.2011
ԵՎՐՈ-2012. Հայաստան – ՆՀՀ Մակեդոնիա 4:1
Հաղթարշավը շարունակվում է: Հոկտեմբերի 7-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում Հայաստանի ազգային հավաքականը տոնեց երրորդ անընդմեջ խոշոր հաշվով հաղթանակը 2012թ. Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում: Պետական օրհներգերը հնչեցնելուց հետո Հայաստանի ազգային հավաքականի ավագ Սարգիս Հովսեփյանը պարգևատրվեց ՈՒԵՖԱ-ի կողմից սահմանված հուշամեդալով և հուշանվերով, որպես ազգային հավաքականի կազմում 100 խաղ անցկացրած ֆուտբոլիստ: Պարգևները Սարգսին հանձնեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը: Հիշեցնենք, որ այսօր Հովսեփյանի 124-րդ հանդիպումն է Հայաստանի... մանրամասն »

08.10.2011
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Վերջին շրջանում Facebook սոցիալական կայքում հայտնվել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի կայք-էջը, որտեղ էջը գրանցած անձը հանդես է գալիս մարզչի անունից: Վարդան Մինասյանը հայտարարում է, որ դա իր պաշտոնական կայք-էջը չէ և նա ընդհանրապես գրանցված չէ որևէ սոցիալական կայքում: մանրամասն »

06.10.2011
Վարդան Մինասյան. «Կխաղանք զգույշ, բայց ագրեսիվ»
Հոկտեմբերի 6-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում տեղի ունեցավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի նախախաղային մամուլի ասուլիսը, որի ընթացքում մարզիչը պատասխանեց լրագրողների բաղմաթիվ հարցերի: Մասնավորապես Վարդան Մինասյանը նշեց, որ նախապատրաստական փուլը անցնում է նորմալ հունով, սակայն խնդիրներ կան` կապված թիմի կազմի հետ: Արաս Օզբիլիսը վերադարձել է Հոլանդիա, քանի որ վնասվածք ունի, Հրայր Մկոյանը բաց կթողնի հանդիպումը որակազրկման պատճառով, իսկ Ռոբերտ Արզումանյանը թեև մարզվում է անհատական ծրագրով, սակայն 90 տոկոսով չի մասնակցի հանդիպմանը:... մանրամասն »

06.10.2011
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Փոփոխվել է ՆՀՀ Մակեդոնիայի գլխավոր մարզիչ Ջոն Տոշակի մամուլի ասուլիսի անցկացման ժամը: Նախկինում հայտարարված 19:15-ի փոխարեն, ասուլիսը կկայանա 17:40-ին, ՆՀՀ Մակեդոնիայի ընտրանու մարզումից առաջ:   մանրամասն »

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel