Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

05.10.2011
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
ՍԻՐԵԼԻ ԵՐԿՐՊԱԳՈՒՆԵՐ, ԻՆՉՊԵՍ ԴՈՒՔ ՏԵՂՅԱԿ ԵՔ, Ս.Թ. ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7-ին, ԺԱՄԸ 20:00-ին ԵՐԵՎԱՆԻ ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՆՎԱՆ “ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ” ՄԱՐԶԱԴԱՇՏՈՒՄ ԿԿԱՅԱՆԱ ԵՎՐՈ-2012-ի ԸՆՏՐԱԿԱՆ ՓՈՒԼԻ ՀԱՅԱՍՏԱՆ – ՆՀՀ ՄԱԿԵԴՈՆԻԱ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ: ԱՎԵԼՈՐԴ Է ԱՍԵԼ, ԹԵ ՈՐՔԱՆ ԿԱՐԵՎՈՐ Է ԱՅՍ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԵՎ ԹԵ ՈՐՔԱՆ ՄԵԾ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ ՁԵՐ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐ ՏՂԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ: ԱՅԴ ԻՍԿ ՊԱՏՃԱՌՈՎ ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՁԵԶ ՀՆԱՐԱՎՈՐԻՆՍ ՇՈՒՏ ԳԱԼ ՄԱՐԶԱԴԱՇՏ` ՄԵՐ ԹԻՄԻՆ ՈԳԵՇՆՉԵԼՈՒ ՀԱՄԱՐ: ԱՎԵԼԻՆ, ՁԵՐ ԱՅԴ ՔԱՅԼՈՎ ԴՈՒՔ ԿՕԺԱՆԴԱԿԵՔ ՄԱՐԶԱԴԱՇՏՈՒՄ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆԸ: ՄԱՐԶԱԴԱՇՏԸ ԲԱՑ Է... մանրամասն »

05.10.2011
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Հոկտեմբերի 6-ին, ժամը 18:00-ից Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ՆՀՀ Մակեդոնիայի ազգային հավաքականը կանցկացնի նախախաղային մարզում, որի առաջին 15 րոպեները բաց կլինեն ԶԼՄ ներկայացուցիչների համար: Այնուհետև, ժամը 19:15-ին մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում կկայանա ՆՀՀ Մակեդոնիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ջոն Տոշակի նախախաղային մամուլի ասուլիսը: մանրամասն »

04.10.2011
Արաս Օզբլիս. «Ես ուրախ եմ որ կարող եմ օգնել Հայաստանի հավաքականին»
Հոկտեմբերի 4-ին Ֆուտբոլի Ակադեմիայում տեղի ունեցավ հոլանդական «Այաքսի» ֆուտբոլիստ Արաս Օզբիլիսի հանդիսավոր ներկայացման արարողությունը: Արասին ներկայացրեց ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը, հանձնելով վերջինիս Հայաստանի ազգային հավաքականի 23 համարի մարզաշապիկը, ինչպես նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանով Օզբիլիսը ստացավ Հայաստանի քաղաքացիություն և անձնագիր: «Ես ուրախ եմ որ կարող եմ օգնել Հայաստանի հավաքականին: Ինձ դժվար տրվեց այս որոշումը, քանի որ իմ մարզիչը խորհուրդ էր տալիս ընտրել Հոլանդիայի հավաքականը, կարծելով որ այնտեղ կկարողանամ ավելի արագ աճել, բայց սիրտս... մանրամասն »

03.10.2011
Վարդան Մինասյանը հրապարակեց Հայաստանի ընտրանու կազմը
Հայաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբը` Վարդան Մինասյանի գլխավորությամբ հրապարակեց թիմի կազմը, որը կնախապատրաստվի 2012թ. Եվրոպայի առաջնության ընտրական հանդիպումներին ՆՀՀ Մակեդոնիայի (հոկտեմբերի 7-ին) և Իռլանդիայի (հոկտեմբերի 11-ին) թիմերի հետ: Ազգային ընտրանին հոկտեմբերի 3-ից 10-ը ուսումնամարզական հավաք կանցկացնի Ֆուտբոլի ակադեմիայում: Ներկայացնում ենք Հայաստանի ազգային հավաքականի կազմը` Դարպասապահներ Ռոման Բերեզովսկի, «Խիմկի» Ռուսաստան Գևորգ Կասպարով, «Միկա» Պաշտպաններ Սարգիս Հովսեփյան, «Փյունիկ» Հրայր Մկոյան,... մանրամասն »

02.10.2011
Հայաստանի առաջնություն. Բարձրագույն խումբ. 24-րդ տուր
Հոկտեմբերի 2-ին կայացան Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 24-րդ տուրի հետևյալ հանդիպումները` «Բանանց»-«Միկա» 3:1 (3:0) Երևան, «Բանանց» մարզադաշտ Մրցավար` Անդրանիկ Արսենյան Գոլերը` Բրունո Կորեա, 18, Միգել Վեբերտ դա Սիլվա, 36, Արթուր Եդիգարյան, 44 («Բանանց»), Վարդգես Սաթումյան, 71 («Միկա») «Շիրակ»-«Գանձասար» 1:0 (0:0) Իջևան, «Արնար» մարզադաշտ Մրցավար` Զավեն Հովհաննիսյան Գոլը` Դավիթ Հակոբյան, 76 Մանրամասն կարող եք տեսնել այստեղ մանրամասն »

01.10.2011
Հայաստանի առաջնություն. Բարձրագույն խումբ. 24-րդ տուր
Հոկտեմբերի 1-ին կայացան Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 24-րդ տուրի հետևյալ հանդիպումները` «Արարատ»-«Իմպուլս» 0:2 (0:0) Երևան, «Հրազդան» մարզադաշտ Մրցավար` Գևորգ Եղոյան Գոլերը` Նորայր Գյոզալյան, 54, Վահագն Այվազյան, 84 «Փյունիկ»-«Ուլիս» 0:0 Երևան, «Հանրապետական» մարզադաշտ Մրցավար` Սուրեն Բալիյան Մանրամասն կարող եք տեսնել այստեղ մանրամասն »

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel