Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

26.09.2011
Հայ մրցավարները կսպասարկեն միջազգային հանդիպումներ
Հայաստանի մրցավարական անձնակազմը` Քնարիկ Գրիգորյանի գլխավորությամբ կսպասարկի կանանց Չեմպիոնների լիգայի «Օլիմպիա» Կլուժ (Ռումինիա)-«Օլիմպիկ» Լիոն (Ֆրանսիա) հանդիպումը, որը տեղի կունենա սեպտեմբերի 28-ին: Նրան կօգնեն Արաքսիա Սարիբեկյանը և Հասմիկ Ղարիբյանը: Ռուզաննա Պետրոսյանը և Հասմիկ Ղարիբյանը կսպասարկեն կանանց մինչև 17 տարեկանների Եվրոպայի առաջնության 8-րդ խմբի մրցաշարի հանդիպումները, որոնք կկայանան Չեխիայում սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 6-ը Չեխիայի, Բելգիայի, Բելառուսի և Էստոնիայի հավաքականների մասնակցությամբ: մանրամասն »

25.09.2011
Հայաստանի առաջնություն. Բարձրագույն խումբ. 23-րդ տուր
Սեպտեմբերի 25-ին կայացան Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 23-րդ տուրի հետևյալ հանդիպումները` «Իմպուլս»-«Շիրակ» 2:1 (1:1) Իջևան, «Արնար» մարզադաշտ Մրցավար` Զավեն Հովհաննիսյան Գոլերը` Իլիասու Ալհասան, 30, Զավեն Բադոյան, 88 («Իմպուլս»), Դավիթ Հակոբյան, 27 («Շիրակ») «Միկա»-«Արարատ» 2:0 (0:0) Երևան, «Միկա» մարզադաշտ Մրցավար` Սուրեն Բալիյան Գոլերը` Նարեկ Բեգլարյան, 55, Արեգ Ազատյան, 64 Մանրամասն կարող եք տեսնել այստեղ մանրամասն »

25.09.2011
Մեկնարկում է Հայաստանի ֆուտզալի 2011-2012թթ. առաջնությունը
Սեպտեմբերի 25-ին մեկնարկում է Հայաստանի ֆուտզալի 2011-2012թթ. առաջնությունը: Մրցաշարում կմասնակցեն «Շահումյան» (Երևան), «Հրազդան» (Հրազդան), «Գյումրի» (Գյումրի), «Արմավիր» (Արմավիր) և «Թալգրիգ» (Վանաձոր) թիմերը: Առաջնությունը կանցկացվի շրջանաձև մրցակարգով: Չորս շրջանից բաղկացած մրցաշարը կավարտվի 2012թ. մայիսի 11-ին: Առաջնության խաղացանկը կարող եք ներբեռնել այստեղ մանրամասն »

25.09.2011
«Փյունիկը» 8-րդ անգամ նվաճեց Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթը
Երևանի «Փյունիկը» 8-րդ անգամ դարձավ Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթի հանդիպման հաղթող: Սեպտեմբերի 24-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում Հայաստանի չեմպիոնը, ինչպես և մեկ տարի առաջ, առավելության հասավ «Բանանցի» նկատմամբ, այս անգամ 3:0 հաշվով: Արամ Հովսեփյանը բացեց հանդիպման հաշիվը խորամանկ հարվածով ապակողմնորոշելով Ստեփան Ղազարյանին: Առաջին խաղակեսի վերջնամասում Դավիթ Մինասյանը առաջինն էր գնդակի մոտ, որը անդրադարձով հետ մղվեց ուղղահայաց դարպասաձողից: Երրորդ գնդակը «Բանանցի» դարպասում հայտվնեց Վարդան Բակալյանի հարվածից հետո,... մանրամասն »

24.09.2011
Տեղի ունեցավ ՀՖՖ գործկոմի հերթական նիստը
Սեպտեմբերի 24-ին տեղի ունեցավ ՀՖՖ գործկոմի հերթական նիստը` ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի նախագահությամբ: Նիստի աշխատանքներին մասնակցեցին ՀՖՖ Գործկոմի անդամներ Ռ. Հայրապետյանը, Ա. Մինասյանը, Ա. Մանուկյանը, Լ. Հասրաթյանը, Է. Ղազարյանը, Է. Մարգարյանը, Թ. Գրիգորյանը, Կ. Ղազարյանը, Ա. Սահակյանը, Ս. Իսրայելյանը, Տ. Մարգարյանը, Վ. Դալլաքյանը և Կ. Հարությունյանը: Գործկոմը քննարկեց օրակարգում դրված հետևյալ հարցը` ՀՖՖ Գործկոմը քննարկեց ՀՖՖ նախագահի առաջարկը` վերախաղարկել Հայաստանի առաջնության Բարձրագույն խմբի 22-րդ մրցափուլի «Փյունիկ»-«Իմպուլս» հանդիպումը:... մանրամասն »

23.09.2011
Ռուբեն Հայրապետյան. «Պետք է պահենք հաղթողի հոգեբանությունը»
Սեպտեմբերի 23-ին ՀՖՖ շտաբ-բնակարանում տեղի ունեցավ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի մամուլի ասուլիսը: Շննորհավորելով ներկաներին Հայաստանի ազգային հավաքականի հաջող ելույթների առթիվ, պ-ն Հայրապետյանը պատասխանեց լրագրողների հարցերին: Մասնավորապես խոսք գնաց վերջին շրջանում ռուսական մամուլում հայտնված այն տեղեկության, թե հնարավոր է, որ հայկական ակումբներից որևէ մեկը մասնակցի Ռուսաստանի առաջնության առաջին խմբի առաջնությանը: ՀՖՖ նախագահը հերքեց այդ լուրը, միաժամանակ նշելով, որ ՈՒԵՖԱ-ի կոնգրեսի աշխատանքների ժամանակ ունեցել է զրույց ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինիի հետ, որի ընթացքում առաջարկ է... մանրամասն »

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel