Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

23.09.2011
Հայաստանի առաջնություն. Առաջին խումբ. 24-րդ տուր
Սեպտեմբերի 23-ին կայացան Հայաստանի Առաջին խմբի առաջնության 24-րդ տուրի հետևյալ հանդիպումները` «Փյունիկ-2»-«Միկա-2» 2:2 (1:1) Երևան, «Փյունիկ» մարզադաշտ Մրցավար` Արման Ղուշչյան Գոլերը` Արտուշ Քերոբյան, 1, Վիգեն Ավետիսյան, 78 («Փյունիկ-2»), Մենդի Պիոնգ, 7, 65 («Միկա-2») «Գանձասար-2»-«Իմպուլս-2» 2:2 (2:1) Կապան, «Գանձասար» մարզադաշտ Մրցավար` Էրիկ Գալստյան Գոլերը` Մհեր Հարությունյան, 12, Տիգրան Բարսեղյան, 40, Տիգրան Իվանյան, 60, ինքնագոլ («Գանձասար-2»),... մանրամասն »

23.09.2011
Ֆուտբոլի ակադեմիան հայտարարում է ընդունելություն
Ֆուտբոլի ակադեմիան հայտարարում է 2000-2006 թթ. ծնված երեխաների ընդունելություն: Ցանկացողները կարող են դիմել Ավան, Աճառյան փ. 35/31 հասցեով: մանրամասն »

22.09.2011
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Սեպտեմբերի 23-ին, ժամը 13:00-ին ՀՖՖ շտաբ-բնակարանում տեղի կունենա Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի մամուլի ասուլիսը: մանրամասն »

22.09.2011
Հայաստանի կանանց Մ-19 հավաքականը ավարտեց իր ելույթները Եվրոպայի առաջնությունում
Հայաստանի կանանց մինչև 19 տարեկանների հավաքականը ավարտեց իր ելույթները Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում: Վերջին տուրում մեր ընտրանին հանդիպեց տանտիրուհիների` ՆՀՀ Մակեդոնիայի թիմի հետ: Նախորդ երկու տուրերում մեր թիմը պարտություններ էր կրել Ավստրիայից և Իտալիայից միևնույն 7:0 հաշվով: Այս խաղում էլ մեր ֆուտբոլիստուհիները տանուլ տվեցին մրցակցին յոթ գնդակի առավելությամբ, սակայն այս անգամ 1:8 հաշվով: Միակ գոլի հեղինակ դարձավ Լիդա Սիրունյանը, ով մրցակցի դարպասը գրավեց 57-րդ րոպեին: Ավստրիայի և Իտալիայի ընտրանիները իրենց հանդիպումը ավարտեցին ոչ-ոքի 0:0 հաշվով և գրավելով առաջին երկու տեղերը... մանրամասն »

21.09.2011
Հայաստանի հավաքականը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում 44-րդն է
2011 թվականի սեպտեմբերի 21-ին հրապարակվեց ազգային հավաքականների ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակը: Օգոստոսի 24-ին հրապարակված տարբերակի համեմատ Հայաստանի ազգային ընտրանին բարձրացել է 27 տեղով և 610 միավորով զբաղեցնում է դասակարգման աղյուսակի 44-րդ հորիզոնականը: Առաջին հորիզոնական վերադարձավ աշխարհի չեմպիոն Իսպանիայի հավաքականը, Հոլանդիան նահանջեց երկրորդ, երրորդ տեղը պահապանեց Գերմանիայի ընտրանին: Դասակարգման աղյուսակի հաջորդ տարբերակը կհրապարակվի հոկտեմբերի 19-ին: 1. Իսպանիա – 1605 (միավոր) 2. Հոլանդիա – 1571 3. Գերմանիա – 1290 4. Ուրուգվայ - 1184 5.... մանրամասն »

21.09.2011
Հայաստանի կանանց հավաքականը պարտվեց Դանիային
Սեպտեմբերի 21-ին Հայաստանի կանանց ընտրանին անցկացրեց երկրորդ հանդիպումը Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի շրջանակներում: «Միկա» մարզադաշտում մեր թիմը հանդիպեց Դանիայի հավաքականի հետ և պարտվեց 0:5 հաշվով: Սա մեր ընտրանու երկրորդ հանդիպումն էր մրցաշարում: Սեպտեմբերի 17-ին «Միկա» մարզադաշտում Պորտուգալիայի թիմի խաղում գրանցվել էր 8:0 հաշիվը հօգուտ հյուրերի: Հանդիպման լուսանկարները կարող եք տեսնել այստեղ (Լուսանկարները` Հակոբ Բերբերյանի) մանրամասն »

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel