Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

20.09.2011
Հայաստանի կանանց Մ-19 հավաքականը կրկին պարտվեց 0:7 հաշվով
Հայաստանի կանանց մինչև 19 տարեկանների հավաքականը կրեց երկրորդ պարտությունը Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում, որն անցկացվում է ՆՀՀ Մակեդոնիայում: Մեր թիմը զիջեց նույն 0:7 հաշվով, այս անգամ Ավստրիայի ընտրանուն: Հայաստանի թիմի նկատմամբ տարած հաղթանակից հետո, Իտալիայի հավաքականը կրկին հաղթեց այս անգամ ՆՀՀ Մակեդոնիային` 4:0 հաշվով: Վերջին հանդիպումը Հայաստանի հավաքականը կանցկացնի սեպտեմբերի 22-ին ՆՀՀ Մակեդոնիայի թիմի հետ: Մրցաշարային աղյուսակ 1.Ավստրիա 2 2 0 0 12-1 6 2. Իտալիա 2 2 0 0 11-0 6 3. ՆՀՀ Մակեդոնիա 2 0 0 2 1-9 0 4. Հայաստան 2 0 0 2 0-14 0 մանրամասն »

19.09.2011
Հայաստանի առաջնություն. Առաջին խումբ. 23-րդ տուր
Սեպտեմբերի 19-ին կայացան Հայաստանի Առաջին խմբի առաջնության 23-րդ տուրի հետևյալ հանդիպումները` «Միկա-2»-«Գանձասար-2» 4:1 (0:1) Աբովյան, «Քաղաքային» մարզադաշտ Մրցավար` Արթուր Սաֆարյան Գոլերը` Սեմյոն Մուրադյան, 57, 69, 88, Էդգար Մկրտչյան, 90+4 («Միկա-2»), Հայրապետ Ավագյան, 32 («Գանձասար-2») «Իմպուլս-2»-«Փյունիկ-3» 3:1 (2:1) Աշտարակ, «Քասախի մարզիկ» մարզադաշտ Մրցավար` Էրիկ Գալստյան Գոլերը` Վաչիկ Գրիգորյան, 15, Հայկ Չիլինգարյան, 34, Անդրանիկ Կարապետյան, 88... մանրամասն »

18.09.2011
Հայաստանի առաջնություն. Բարձրագույն խումբ. 22-րդ տուր
Սեպտեմբերի 18-ին կայացան Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 22-րդ տուրի հետևյալ հանդիպումները` «Ուլիս»-«Գանձասար» 0:0 Երևան, «Հրազդան» մարզադաշտ Մրցավար` Սուրեն Բալիյան «Բանանց»-«Արարատ» 1:0 (0:0) Երևան, «Բանանց» մարզադաշտ Մրցավար` Զավեն Հովհաննիսյան Գոլը` Արտակ Դաշյան, 56, 11մ «Փյունիկ»-«Իմպուլս» 1:0 (1:0) Երևան, «Հանրապետական» մարզադաշտ Մրցավար` Արման Ամիրխանյան Գոլը` Վարազդատ Հարոյան, 10 Մանրամասն կարող եք տեսնել այստեղ մանրամասն »

17.09.2011
Հայաստանի առաջնություն. Բարձրագույն խումբ. 22-րդ տուր
Սեպտեմբերի 17-ին կայացավ Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 22-րդ տուրի հետևյալ հանդիպումը` «Շիրակ»-«Միկա» 1:1 (1:1) Իջևան, «Արնար» մարզադաշտ Մրցավար` Մանուկ Ֆահրադյան Գոլերը` Լամին Լի Յորո, 14, 11մ («Շիրակ»), Դոն Ֆանգժու, 19, 11մ («Միկա») Մանրամասն կարող եք տեսնել այստեղ մանրամասն »

17.09.2011
Կանանց Եվրոպայի առաջնություն. Հայաստան – Պորտուգալիա 0:8
Հայաստանի կանանց ազգային հավաքականը մեկնարկեց 2013թ. Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում: «Միկա» մարզադաշտում կայացած հանդիպումը Պորտուգալիայի ընտրանու հետ ավարտվեց մեր թիմի պարտությունով 0:8 հաշվով: Արդեն առաջին խաղակեսից հետո հանդիպման ելքը վճռված էր, քանի որ պորտուգալուհիները երեք անգամ գրավել էին մեր թիմի դարպասը: Հաջորդ հանդիպումը Հայաստանի ընտրանին կանցկացնի Դանիայի հավաքականի հետ սեպտեմբերի 21-ին, ժամը 17:00-ին, «Միկա» մարզադաշտում: մանրամասն »

17.09.2011
Հայաստանի կանանց մինչև 19 տարեկանների հավաքականը պարտվեց իտալուհիներին
Հայաստանի կանանց մինչև 19 տարեկանների հավաքականը պարտությամբ մեկնարկեց Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում, որն անցկացվում է ՆՀՀ Մակեդոնիայում: Մեր թիմը 0:7 հաշվով զիջեց իտալուհիներին: Մյուս հանդիպումը խմբում ավարտվեց Ավստրիայի ընտրանու հաղթանակով 5:1 հաշվով տան տիրուհիների նկատմամբ: Հաջորդ հանդիպումը Հայաստանի հավաքականը կանցկացնի սեպտեմբերի 19-ին Ավստրիայի թիմի հետ: Մրցաշարային աղյուսակ 1. Իտալիա 1 1 0 0 7-0 3 2. Ավստրիա 1 1 0 0 5-1 3 3. ՆՀՀ Մակեդոնիա 1 0 0 1 1-5 0 4. Հայաստան 1 0 0 1 0-7 0 մանրամասն »

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel