Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

08.09.2011
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Սեպտեմբերի 9-ին, ժամը 12:00-ին ՀՖՖ շտաբ բնակարանում տեղի կունենա Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի մամուլի ասուլիսը: մանրամասն »

07.09.2011
ԵՎՐՈ-2012. Սլովակիա - Հայաստան 0:4
Հայաստանի ազգային հավաքականի փայլուն հաղթանակով ավարտվեց Ժիլինայի «Պոդ Դուբնոմ» մարզադաշտում կայացած 2012թ. Եվրոպայի առաջնության ընտրական հանդիպումը Սլովակիայի ընտրանու հետ: Պետք է ասել, որ մեր թիմի մարզչական շտաբի ընտրած մարտավարությունը` չթողնել մրցակցին առաջին խաղակեսում գրավել սեփական դարպասը և ակտիվանալով երկրորդում`դրական արդյունքի հասնել, լիովաին արդարացրեց իրեն: Առաջին կեսում մեր ընտրանուն մեծ ջանքերի գնով հաջողվեց դարպասը պահել անառիկ. սլովակները գործում էին հստակ, կոմբինացիոն ոճով և ունենին ռեալ հնարավորություններ հանգստի գնալու առաջ լինելով հաշվի մեջ: Սակայն... մանրամասն »

07.09.2011
Հայաստանի առաջնություն. Առաջին խումբ. 21-րդ տուր
Սեպտեմբերի 7-ին կայացան Հայաստանի Առաջին խմբի առաջնության 21-րդ տուրի հետևյալ հանդիպումները` «Շենգավիթ»-«Փյունիկ-2» 0:2 (0:0) Ոսկեհատ, «Վարդանանք-451» մարզադաշտ Գոլերը` Տիգրան Վարդանյան, 87, Արթուր Գրիգորյան, 90+3 «Բանանց-2»-«Փյունիկ-3» 3:0 (0:0) Երևան, «Բանանց» մարզադաշտ Գոլերը` Սամվել Մելքոնյան, 52, Արամայիս Քյոսայան, 74, Սասուն Ասատրյան, 78 «Միկա-2»-«Իմպուլս-2» 1:1 (0:0) Աբովյան, «Քաղաքային» մարզադաշտ Գոլերը` Արամ Ոսկանյան, 73, 11մ... մանրամասն »

05.09.2011
Վարդան Մինասյան. "Լավ եմ պատկերացնում, թե ինչ է իրենից ներկայացնում Սլովակիան"
Հայաստանի ազգային հավաքականն այսօր անցկացրեց նախախաղային մարզումը “Ժիլինա” մարզադաշտում` հորդառատ անձրևի ներքո: Մարզումից առաջ տեղի ունեցավ Հայաստանի ընտրանու գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի մամուլի ասուլիսը, որը ներկայացնում ենք Ձեր ուշադրությանը - Հնարավոր է, որ Ռոբերտ Արզումանյանը մասնակցի վաղվա խաղին: - 100 տոկոսով չի մասնակցի վաղվա խաղին: Նա արդեն կպատրաստվի հավաքականի հետագա հանդիպումներին: - Երևանում Հայաստանի հավաքականը հաղթեց Սլովակիային: Արդյոք նույն խաղը ցուցադրելու դեպքում հնարավոր է հաղթել նաև Ժիլինայում: - Այստեղ ավելի դժվար կլինի, քանի որ... մանրամասն »

04.09.2011
Հայաստանի ազգային հավաքականը անցկացրեց առաջին մարզումը Ժիլինայում
Սեպտեմբերի 4-ին վաղ առավոտյան Հայաստանի ազգային և երիտասարդական ընտրանիները լքեցին Անդորրան և ուղևորվեցին Բարսելոնա, որտեղից չարտերային տռիչքով ուղևորվեցին Բրատիսլավա: Սլովակիայի մայրաքաղաքից Հայաստանի ազգային հավաքականը մեկնեց ժիլինա, որտեղ սեպտեմեբերի 6-ին կանցկացնի 2012թ. Եվրոպայի առաջնության ընտրական հանդիպումը Սլովակիայի թիմի հետ, իսկ երիտասարդական ընտրանին մեկնեց Ուհերսկե Գրադիստե քաղաք, որտեղ նույն օրը կմրցի Չեխիայի ընտրանու հետ 2013թ. Եվրոպայի երիտասարդական առաջնության ընտրական մրցաշարի շրջանակներում: Այսօր երեկոյան Հայաստանի ազգային ընտրանին անցկացրեց վերականգնողական մարզում... մանրամասն »

03.09.2011
ԵՎՐՈ-2013.Անդորրա – Հայաստան 0:1
Հայաստանի և Անդորրայի ազգային հավաքականների հանդիպումից մեկ օր անց “Կոմունալ” մարզադաշտում հանդիպեցին նույն երկրների երիտասարդական հավաքականները: Խմբի ընդգծված ետնապահին հաջողվեց արժանի դիմադրություն ցույց տալ մեր հավաքականին, ավելին դաշտի տերերը բնավ չզիջեցին հյուրերին և միայն 85-րդ րոպեին Վալտեր Պողոսյանին հաջողվեց անցկացնել հաղթական գնդակը: Առաջին խաղակեսում հիշատակման արժանի են Հովհաննես Համբարձումյանի հարվածը, որից հետո գնդակը դիպավ դարպասաձողին և Կարեն Իսրայելյանի հուսալի խաղը անդորրացիների վտանգավոր գրոհից հետո: Ավելացնենք, որ անդորրացիների հմտորեն օգտագործում... մանրամասն »

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel