Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

14.11.2012
Տեղի ունեցավ Սարգիս Հովսեփյանի հրաժեշտի խաղը. Հայաստանի հավաքականը հաղթեց Լիտվայի ընտրանուն
Այսօր Երևանի՝ Վազգեն Սարգսյանի անվան “Հանրապետական” մարզադաշտում Հայաստանի հավաքականը հյուրընկալել էր Լիտվայի հավաքականին: Այս խաղում հավաքականի կազմում իր վերջին հանդիպումն անցկացրեց Սարգիս Հովսեփյանը, որը դեռևս սեպտեմբերին հայտարարել էր ֆուտբոլային կարիերան ավարտելու մասին: Հերթական անգամ խաղադաշտ դուրս գալով ավագի կարգավիճակով՝ Սարգիս Հովսեփյանը, ինչպես և նախատեսվում էր, փոխարինվեց արդեն 4-րդ րոպեին՝ արժանանալով ֆուտբոլասերների բուռն ծափողջյուններին: Խաղադաշտ դուրս եկավ Արտակ Եդիգարյանը, իսկ ավագի թևկապն էլ փոխանցվեց Ռոման Բերեզովսկուն: Դրանից ընդամենը 2 րոպե անց Հայաստանի... մանրամասն »

13.11.2012
Վարդան Մինասյանի մամուլի ասուլիսը տեսանյութով
Նոյեմբերի 13-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում տեղի է ունեցել Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի մամուլի ասուլիսը, որը նվիրված էր նոյեմբերի 14-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայանալիք Հայաստանի և Լիտվայի ազգային հավաքականների ընկերական հանդիպմանը: Մամուլի ասուլիսի տեսագրությունը կարող եք տեսնել այցելելով հետևյալ հղումը   մանրամասն »

13.11.2012
Վարդան Մինասյանի և Սարգիս Հովսեփյանի համատեղ մամուլի ասուլիսը՝ նոյեմբերի 13-ին
Նոյեմբերի 13-ին, ժամը 13:00-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում տեղի կունենա Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի և Հայաստանի ազգային հավաքականի լեգենդար ավագ Սարգիս Հովսեփյանի համատեղ մամուլի ասուլիսը: մանրամասն »

13.11.2012
ՀՖՖ-ն կանցկացնի մարզչական «Բ» արտոնագրի թարմացման դասընթաց
2012 թվականի նոյեմբերի 25-ին ՀՖՖ Արտոնագրման բաժինը կանցկացնի մարզչական «Բ» արտոնագրի թարմացման դասընթաց այն մարզիչների համար, ում մարզչական «Բ» արտոնագրի ժամկետը լրանում է 2012 թվականին: Թարմացման դասընթացին մասնակցելու համար վերոնշյալ անձինք պետք է ՀՖՖ Արտոնագրման բաժին ներկայացնեն համապատասխան դիմում-հայտ, անձնագրի պատճենը և մեկ 3*4 չափսի լուսանկար: Փաստաթղթերը կարող են ներկայացվել մինչև 2012 թվականի նոյեմբերի 23-ը` ժամը 12:00-ը: Լրացուցիչ հարցերի համար դիմել` ՀՖՖ Արտոնագրման բաժին, հեռ: +374 10 54 10 69: մանրամասն »

12.11.2012
Հավատարմագրվեք նոյեմբերի 12-ի «բաց» մարզումը լուսաբանելու համար
Նոյեմբերի 12-ին, ժամը 19:00-ին ՀՖՖ տեխնիկական կենտրոն՝ Ֆուտբոլի ակադեմիայում տեղի կունենա Հայաստանի ազգային հավաքականի «բաց» մարզումը, որից հետո հնարավորություն կտրվի հարցազրույցներ ունենալ Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստների հետ: Այն ԶԼՄ ներկայացուցիչները, ովքեր կցանկանան լուսաբանել մարզումը, պետք է նոյեմբերի 12-ին ժամը 12:00-16:00 ընթացքում անձամբ ՀՖՖ մամուլի քարտուղարությունից ստանան հատուկ անցաթղթեր: մանրամասն »

11.11.2012
Հայաստանի առաջնություն. Բարձրագույն խումբ. 29-րդ տուր
Նոյեմբերի 11-ին կայացել են Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 29-րդ տուրի հետևյալ հանդիպումները՝ «Շիրակ»-«Միկա» 3:0 (0:0) Գյումրի, «Քաղաքային» մարզադաշտ Մրցավար՝ Անդրանիկ Արսենյան Գոլերը՝  Լեւոն Պաչաջյան, 59, Լամին Լի Յորո, 70, Անդրանիկ Բարիկյան, 76 «Գանձասար»-«Արարատ» 2:0 (1:0) Կապան, «Գանձասար» մարզադաշտ Մրցավար՝ Զավեն Հովհաննիսյան Գոլերը՝ Ռեջիլիո Սիդորֆ, 18, Դիեգո Լոմբա, 89 «Փյունիկ»-«Ուլիս» 3:1 (2:1) Երեւան, «Հանրապետական»... մանրամասն »

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel