Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

02.09.2011
Վարդան Մինասյան. “Հոգեբանորեն շատ էր պետք այս հաղթանակը”
Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանն` Անդորրայի ընտրանու նկատմամբ 3:0 հաշվով տոնած հաղթանակից հետո պատասխանեց հայ և անդորրացի լրագրողների հարցերին: Ասուլիսի սկզբում Մինասյանը հայտնեց իր կարծիքը խաղի վերաբերյալ: - Ինչպես և սպասում էինք` դժվար խաղ ստացվեց: Հոգեբանորեն շատ էր պետք այս հաղթանակը, քանի որ մինչ այս հանդիպումը երկու պարտություն էինք կրել` Ռուսաստանից և Լիտվայից: Շատ կարևոր էր այսօրվա հաղթանակը: Ամենակարևորը, որ տրված առաջադրանքը և խնդիրները գրեթե ամբողջությամբ տղաները կատարեցին: - Անդորրան ընթացիկ ընտրական փուլում միայն Հայաստանին է խոշոր հաշիվներով... մանրամասն »

02.09.2011
ԵՎՐՈ-2012. Անդորրա – Հայաստան 0:3
Մարկոս Պիզելիի, Գևորգ Ղազարյանի և Հենրիխ Մխիթարյանի գոլերի շնորհիվ Հայաստանի ազգային ընտրանին խոշոր հաշվով հաղթանակ տոնեց Անդորրայի հավաքականի նկատմամբ Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի շրջանակներում: Անդորրա լա Վելլայի “Կոմունալ” մարզադաշտում կայացած հանդիպման ողջ ընթացքում Հայաստանի հավաքականը տիրել էր տարածքային և խաղային նախաձեռնությանը` փորձելով գերազանցել գրեթե ամբողջ կազմով պաշտպանվող մրցակցին: Պետք է ասել, որ դաշտի տերերը ամենևին էլ մտադիր չէին ամբողջ խաղը անցկացնել պաշտպանվելիս և կարողացան կազմակերպել մի քանի սուր գրոհ: Բավականին երկար ժամանակ մեր տղաներին... մանրամասն »

02.09.2011
Ռաֆայել Նազարյան. "Ամենայն լրջությամբ պատրաստվում ենք վաղվա խաղին"
Այսօր “Անդորրա Քրաուն Պլազա” հյուրանոցում տեղի ունեցավ Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանի մամուլի ասուլիսը: Հիշեցնենք որ երիտասարդական ընտրանիների հանդիպումը կկայանա սեպտեմբերի 3-ին, ժամը 19:00-ին Երևանի ժամանակով: - Ինչ եք սպասում վաղվա խաղից, հաշվի առնելով, որ Անդորրան շատ վատ է սկսել, իսկ Հայաստանը' լավ: - Ամենայն լրջությամբ պատրաստվում ենք վաղվա խաղին: Թերագնահատման մասին խոսք անգամ լինել չի կարող: Կապ չունի Չեխիան է մրցակիցը, թե Անդորրան, Ուելսը, թե Մոնտենեգրոն: Ամենևին նշանակություն չունի նաև, թե ինչպես է սկսել Անդորրան... մանրամասն »

01.09.2011
Վարդան Մինասյան. "Անդորրայի հետ բոլոր թիմերն էլ դժվար են խաղում"
Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանն անցկացրեց նախախաղային մամուլի ասուսլիսը Անդորրա լա Վելլայի “Կոմունալ” մարզադաշտում` պատասխանելով հայ և անդորրացի լրագրողների հարցերին: - Վաղը հե՞շտ խաղ եք սպասում` ինչպես և Հայաստանում: - Հեշտ խաղ չի լինելու: Մի քանի անգամ եղել եմ Անդորրայում և կարող եմ ասել որ նախկինի համեմատ Անդորրան ավելի լավ է խաղում և ավելի ագրեսիվ ֆուտբոլ է ցույց տալիս: - Անդորրայի խաղացողները պրոֆեսիոնալ չեն, և հաշվի առնելով այդ հանգամանքը, ինչպե՞ս եք տրամադրելու ձեր ֆուտբոլիստներին: - Այսպիսի խաղերն իրենց յուրահատուկ... մանրամասն »

30.08.2011
Հայաստանի առաջնություն. Առաջին խումբ. 20-րդ տուր
Օգոստոսի 29-ին և 30-ին կայացան Հայաստանի Առաջին խմբի առաջնության 20-րդ տուրի հետևյալ հանդիպումները` «Իմպուլս-2»-«Բանանց-2» 2:1 (2:0) Աշտարակ, «Քաղաքային» մարզադաշտ Մրցավար` Քնարիկ Գրիգորյան Գոլերը` Տիգրան Տիգրանյան, 19, Էրիկ Սարգսյան, 39 («Իմպուլս-2»), Դավիթ Ասատրյան, 47 («Բանանց-2») «Փյունիկ-3»-«Շիրակ-2» 1:2 (1:0) Երևան, «Նաիրի» մարզադաշտ Մրցավար` Անդրանիկ Գաբրիելյան Գոլերը` Արսեն Փիլոյան, 25 («Փյունիկ-3»), Կարեն Մուրադյան, 51, Արամ Թոսունյան, 60... մանրամասն »

28.08.2011
Վարդան Մինասյանը հրապարակեց Հայաստանի ընտրանու կազմը
Հայաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբը` Վարդան Մինասյանի գլխավորությամբ հրապարակեց թիմի կազմը, որը կնախապատրաստվի 2012թ. Եվրոպայի առաջնության ընտրական հանդիպումներին Անդորրայի (սեպտեմբերի 2-ին) և Սլովակիայի (սեպտեմբերի 6-ին) թիմերի հետ: Ազգային ընտրանին օգոստոսի 29-ից 31-ը եռօրյա ուսումնամարզական հավաք կանցկացնի Ֆուտբոլի ակադեմիայում: Ներկայացնում ենք Հայաստանի ազգային հավաքականի կազմը` Դարպասապահներ Ռոման Բերեզովսկի, «Խիմկի» Ռուսաստան Գևորգ Կասպարով, «Միկա» Պաշտպաններ Սարգիս Հովսեփյան, «Փյունիկ» Ռոբերտ... մանրամասն »

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel