Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

16.08.2011
«Էրեբունիին» շնորհվեց տեխնիկական հաղթանակ
Օգոստոսի 13-ին Կիպրոսում ընթացող Եվրոպայի ֆուտզալի գավաթի խմբային մրցաշարի շրջանակներում կայացավ ալբանական «Ֆլամուրտարիի» և Երևանի «Էրեբունիի» միջև հանդիպումը, որն ավարտվեց 5:1 հաշվով հօգուտ ալբանացիների: Ինչպես հայտնեցին «Էրեբունի» ակումբից, հետագայում պարզ դարձավ, որ «Ֆլամուրտարիի» կազմում այդ հանդիպմանը մասնակցել են որակազրկված ֆուտբոլիստներ, ուստի ալբանական թիմին գրանցվել է տեխնիկական պարտություն 0:3 հաշվով: Այսպիսով «Էրեբունին» հնարավորություն ստացավ պայքարելու առաջին տեղի համար: Այսօր երևանցիները կմրցեն խմբի առաջատար`... մանրամասն »

15.08.2011
Հայաստան Մ-16 – Իրան Մ-16 2:3
Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը պարտություն կրեց Իրանի Մ-16 ընտրանու հետ երկրորդ ընկերական խաղում, որը կայացավ այսօր Հանքավանում: Առաջին խաղակեսից հետո մեր թիմը առջևում էր 2:1 հաշվով, շնորհիվ Էդուարդ Ավագյանի և Վահան Ադլոյանի գոլերի, սակայն ընդմիջումից հետո հյուրերին հաջողվեց երկու անգամ գրավել մեր թիմի դարպասը և հաղթանակ տոնել 3:2 հաշվով: Հիշեցնենք, որ այս թիմերի միջև կայացած առաջին հանդիպումը ավարտվել էր ոչ-ոքի` 2:2 հաշվով: մանրամասն »

14.08.2011
Հայաստանի առաջնություն. Բարձրագույն խումբ. 18-րդ տուր
Օգոստոսի 14-ին կայացան Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 18-րդ տուրի հետևյալ հանդիպումները` «Միկա»-«Իմպուլս» 2:1 (0:1) Երևան, «Միկա» մարզադաշտ Մրցավար` Սուրեն Բալիյան Գոլերը` Ալեքս Էնրիկե դա Սիլվա, 65, Նարեկ Բեգլարյան, 69 («Միկա»), Զավեն Բադոյան, 45, 11մ («Իմպուլս») «Բանանց»-«Փյունիկ» 3:0 (2:0) Երևան, «Բանանց» մարզադաշտ Մրցավար` Արման Ամիրխանյան Գոլերը` Բրունո Կորեա, 24, Վալտեր Պողոսյան, 32, Արթուր Եդիգարյան, 67 «Արարատ»-«Գանձասար»... մանրամասն »

14.08.2011
"Էրեբունին" դուրս մնաց ֆուտզալի Եվրոպայի գավաթի պայքարից
Օգոստոսի 14-ին Կիպրոսում տեղի ունեցավ ֆուտզալի Եվրոպայի գավաթի խմբային մրցաշարի երկրորդ տուրը: Երևանի "Էրեբունին", առաջին խաղում պարտվելուց հետո, տանուլ տվեց նաև երկրորդ հանդիպումը: Հայաստանի չեմպիոնը 1:6 հաշվով զիջեց "Պարի Սպորտինգ Քլաբ" թիմին: Մեր թիմի կազմում միակ գոլի հեղինակ դարձավ Հենրիկ Գրիգորյանը: Վերջին հանդիպումը "Էրեբունին " կանցկացնի օգոստոսի 16-ին "Օմոնիա"թիմի հետ, որն այսօր հաղթեց "Ֆլամուրտարիին" 6:0 հաշվով: Մրցաշարային աղյուսակ 1. Օմոնիա (Կիպրոս) 2 2 0 0 11-4 6 2. Պարի Սպորտինգ Քլաբ (Ֆրանսիա) 2 1 0 1 10-6 3... մանրամասն »

13.08.2011
Հայաստան Մ-16 – Իրան Մ-16 2:2
Օգոստոսի 13-ին Հանքավանում կայացավ Հայաստանի և Իրանի մինչև 16 տարեկանների հավաքականների առաջին ընկերական հանդիպումը: Հավասար և համառ պայքարում ընթացած հանդիպումը ավարտվեց ոչ-ոքի` 2:2 հաշվով: Հյուրերը երկու անգամ առաջ անցան հաշվի մեջ, սակայն մեր տղաներին հաջողվեց խաղն ավարտել ոչ-ոքի: Աչքի ընկան Էդուարդ Ավագյանն ու Վարդան Խաչատրյանը: Երկրորդ հանդիպումը նույնպես կկայանա Հանքավանում, օգոստոսի 15-ին, ժամը 12:00-ին: մանրամասն »

13.08.2011
Հայաստանի առաջնություն. Բարձրագույն խումբ. 18-րդ տուր
Օգոստոսի 13-ին կայացավ Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 18-րդ տուրի հետևյալ հանդիպումը` «Շիրակ»-«Ուլիս» 0:2 (0:1) Իջևան, «Արնար» մարզադաշտ Մրցավար` Մանուկ Ֆահրադյան Գոլերը` Արտակ Գրիգորյան, 29, Ալբերտ Թադևոսյան, 87 Մանրամասն կարող եք տեսնել այստեղ մանրամասն »

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel