Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

15.07.2011
Եվրոպայի լիգա. «Վոլերենգա»-«Միկա» 1:0
Հուլիսի 14-ին Երևանի «Միկան» անցկացրեց Եվրոպայի լիգայի երկրորդ որակավորման փուլի առաջին հանդիպումը: Օսլոի «Ուլևոլ» մարզադաշտում կայացած հանդիպումն ավարտվեց «Վոլերենգայի» հաղթանակով 1:0 հաշվով: Միակ գնդակի հեղինակ դարձավ Մորտեն Բերեն 68-րդ րոպեին: Պատասխան խաղը տեղի կունենա Երևանում հուլիսի 21-ին «Միկա» մարզադաշտում, ժամը 18:00-ին: Հանդիպման վիճակագրությունը կարող եք տեսնել այստեղ մանրամասն »

13.07.2011
Չեմպիոնների Լիգա. «Փյունիկ»-«Վիկտորիա» 0:4
«Փյունիկը» մեկնարկեց Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունում: Հուլիսի 12-ին Հայաստանի չեմպիոնը «Հանրապետական» մարզադաշտում ընդունել էր Պլզեն քաղաքի «Վիկտորիա» թիմին: Չեխիայի չեմպիոնը անհաղթահարելի ուժ դարձավ մեր թիմի համար: Վերահսկելով հանդիպման ընթացքը առաջին րոպեներից, հյուրերը իրենց առավելությունը ամրագրեցին չորս խփած գոլով: Կամո Հովհաննիսյանի սխալից հետո մեկնարկեց այս հանդիպման գոլարշավը: 7-րդ րոպեին «Փյունիկի» պաշտպանը սխալվեց տուգանային հրապարակի մատույցներում, գնդակը հասցեագրվեց Պետրժելային, ով հաշվենկատ փոխանցում կատարեց... մանրամասն »

11.07.2011
Հայաստանի առաջնություն. Առաջին խումբ. 13-րդ տուր
Հուլիսի 11-ին կայացավ Հայաստանի Առաջին խմբի առաջնության 13-րդ տուրի հետևյալ հանդիպումը` «Բանանց-2»-«Գանձասար-2» 1:3 (1:0) Երևան, «Բանանց» մարզադաշտ Մրցավար` Էդգար Սահակյան Գոլերը` Խաչատուր Ավետիսյան, 40 («Բանանց-2»), Գուստավո Կորեյա, 64, 11մ, Գոռ Մարտիրոսյան, 83, Մհեր Հարությունյան, 90+3 («Գանձասար-2») Մանրամասն կարող եք տեսնել այստեղ մանրամասն »

08.07.2011
Հայաստանի ֆուտզալի ընտանին կմրցի Վրաստանի, Մոլդովայի և Մալթայի հետ
2012թ. նոյեմբերի 2-ից 18-ը Թաիլանդում կանցկացվի ֆուտզալի աշխարհի առաջնությունը: Հուլիսի 7-ին Նիոնում տեղի ունեցավ ֆուտզալի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի Եվրոպական գոտու նախնական և գլխավոր փուլերի վիճակահանությունը: Նախնական փուլում 20 թիմ բաժանվեցին 5 խմբի: Հայաստանի ֆուտզալի հավաքականը ընդգրկվեց Ա խմբում որտեղ կմրցի Վրաստանի, Մոլդովայի և Մալթայի ընտրանիների հետ: Խմբային մրցաշարը տեղի կունենա Վրաստանում ս.թ. հոկտեմբերի 19-ից 23-ը: Այնուհետև, խմբերի հաղթողները և երկու լավագույն երկրորդ տեղ զբաղեցրած թիմերը կմիանան ևս 21 հավաքականի, որոնք գլխավոր փուլի յոթ խմբերում կխաղարկեն... մանրամասն »

08.07.2011
Հայաստանի առաջնություն. Առաջին խումբ. 14-րդ տուր
Հուլիսի 8-ին կայացավ Հայաստանի Առաջին խմբի առաջնության 14-րդ տուրի հետևյալ հանդիպումը` «Փյունիկ-2»-«Բանանց-2» 1:2 (0:2) Երևան, «Փյունիկ» մարզադաշտ Մրցավար` Արթուր Սաֆարյան Գոլերը` Հայկ Հունանյան, 72, 11մ («Փյունիկ-2»), Խաչատուր Ավետիսյան, 21, Արթուր Հակոբյան, 45+2 («Բանանց-2») Մանրամասն կարող եք տեսնել այստեղ մանրամասն »

07.07.2011
«Ուլիսը» և «Բանանցը» լքեցին եվրոպական ասպարեզը
Հուլիսի 7-ին «Ուլիսը» և «Բանանցը» անցկացրեցին Եվրոպայի լիգայի առաջին որակավորման փուլի պատասխան հանդիպումները: «Բանանցը» հյուրընկալվել էր վրացական «Մետալուրգիին», իսկ «Ուլիսը» ընդունել էր հունգարական «Ֆերենցվարոշին»: Պարտություններ կրելով առաջին հանդիպումներում (համապատասխանաբար 0:1 և 0:3), մեր թիմերը հայտնվել էին դժվար իրավիճակում և պարտավոր էին գործադրել բոլոր ջանքերը կորցրածը հետ բերելու նպատակով: «Հրազդան» մարզադաշտում տեղի ունեցած հանդիպումը կրկին ավարտվեց հունգարացիների հաղթանակով, այս անգամ 2:0... մանրամասն »

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel