Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

06.07.2011
«Էրեբունին» կանցկացնի խմբային մրցաշարը Կիպրոսում
Հուլիսի 6-ին ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարան Նիոնում տեղի ունեցավ 2011/2012թթ. Եվրոպայի ֆուտզալի գավաթի վիճակահանությունը: Այս մրցաշրջանի խաղարկությանը կմասնակցեն 49 թիմ, որոնցից 45-ը ըստ վիճակահանության բաշխվեցին նախնական և գլխավոր փուլերի համապատասխանաբար յոթ և վեց խմբերում: Հայաստանի չեմպիոն Երևանի «Էրեբունին» պայքարը կսկսի նախնական փուլից: Թիմը հայտնվեց G խմբում, որտեղ նրա մրցակիցները կլինեն «Օմոնիա» Նիկոսիա (Կիպրոս), «Ֆլամուրտարի» Ֆլորա (Ալբանիա) և «Սպորտինգ Կլաբ դե Պարի» (Ֆրանսիա) թիմերը: Գլխավոր փուլ ուղեգիր կնվաճեն միայն խմբերի հաղթողները:... մանրամասն »

06.07.2011
Հայտարարություն
Անձինք, ովքեր ցանկանում են դառնալ ՖԻՖԱ-ի ֆուտբոլիստների գործակալ և պատրաստ են սահմանված կարգով հանձնել համապատասխան քննություն, պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը (դիմում ՀՖՖ առաջին փոխնախագահ, գործադիր տնօրեն Ա. Մինասյանի անունով և ինքնակենսագրական/CV) Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիա մինչև 2011 թվականի սեպտեմբերի 1-ը (ներառյալ): Ստորև նշված նյութերի իմացությունը պարտադիր է` - ՖԻՖԱ-ի կանոնադրություն` հաստատված 2011 թվականի հունիսի 1-ին Ցյուրիխի կոնգրեսում, - ՖԻՖԱ-ի կանոնադրության ընթացակարգերը կարգավորող կանոնակարգ` հաստատված 2011 թվականի հունիսի 1-ին Ցյուրիխի կոնգրեսում, -... մանրամասն »

05.07.2011
ՀՖՖ-ն սկսում է մարզչական B արտոնագրի նոր դասընթաց
2011 թվականի հուլիսի 11-ին ՀՖՖ-ն մեկնարկում է մարզչական B արտոնագրի նոր դասընթաց այն անձանց համար, ովքեր դեռևս չունեն վերոնշյալ արտոնագիրը: Դասընթացը անցկացվելու է չորս փուլով: Ստորև ներկայացնում ենք այդ փուլերը` Հուլիսի 11, 12, 13 Հուլիսի 22, 23, 25, 26, 27, 28, 29 Օգոստոսի 12, 13, 14 Սեպտեմբերի 16, 17, 19, 20, 21, 22, 23 Քննություն տեսական հարցերի շուրջ` սեպտեմբերի 30-ին: Գործնական հարցերի շուրջ քննությունը տեղի կունենա 2011 թվականի հոկտեմբերի առաջին շաբաթվա ընթացքում: Հիշեցնում ենք, որ գալիք մրցաշրջանից մարզչական B արտոնագրի առկայությունը լինելու է... մանրամասն »

05.07.2011
Հայաստանի առաջնություն. Առաջին խումբ. 14-րդ տուր
Հուլիսի 5-ին կայացավ Հայաստանի Առաջին խմբի առաջնության 14-րդ տուրի հետևյալ հանդիպումները` «Գանձասար-2»-«Միկա-2» 0:1 (0:1) Կապան, «Գանձասար» մարզադաշտ Մրցավար` Անդրանիկ Գաբրիելյան Գոլը` Աշոտ Կարապետյան, 15 «Փյունիկ-3»-«Իմպուլս-2» 2:3 (1:1) Երևան, «Փյունիկ» մարզադաշտ Մրցավար` Նելլի Ստեփանյան Գոլերը` Վիուլեն Այվազյան, 10, Վասպուրակ Մինասյան, 52 («Փյունիկ-3»), Վահագն Այվազյան, 23, 76, 88 («Իմպուլս-2») Մանրամասն կարող եք տեսնել այստեղ մանրամասն »

04.07.2011
ՀՖՖ-ն սկսում է մարզչական B արտոնագրի թարմացման դասընթաց
2011 թվականի հուլիսի 6-ին ՀՖՖ-ն մեկնարկում է մարզչական B արտոնագրի նոր դասընթաց այն անձանց համար, ովքեր ունեն վերոնշյալ արտոնագիրը, սակայն այն ուժը կորցրել է 2010թ.ին կամ ուժի մեջ է մինչև սույն թվականի դեկտեմբերի 31-ը: Այն անձինք, ովքեր ցանկանում են մասնակցել մարզչական B արտոնագրի թարմացման դասընթացին և դեռևս չեն ներկայացրել համապատասխան դիմում, կարող են դիմել ՀՖՖ մինչև ս.թ. հուլիսի 5-ը : Դիմումի հետ անհրաժեշտ է ներկայացնել անձնագրի պատճենը և մեկ 3X4 չափսի լուսանկար: մանրամասն »

04.07.2011
Հայաստանի առաջնություն. Առաջին խումբ. 14-րդ տուր. Սպասարկող անձնակազմեր
Հուլիսի 4-ին և 5-ին կկայանան Հայաստանի Առաջին խմբի առաջնություն 14-րդ տուրի հանդիպումները, որոնք կսպասարկեն հետևյալ անձնակազմերը` Խաղը Մրցավար 1-ին օգնական 2-րդ օգնական 4-րդ պաշտոնյա Տեսուչ Արարատ-2 -Շիրակ-2 Զավեն... մանրամասն »

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel