Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

04.07.2011
ՀԱՅԱՍՏԱՆ Մ-19 հավաքական – ՓՅՈՒՆԻԿ 1:2
Հուլիսի 4-ին Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը ավարտեց իր հերթական ուսումնամարզական հավաքը ընկերական հանդիպումով Հայաստանի չեմպիոն` «Փյունիկի» հետ: Թիմերը անցկացրեցին երկու խաղակես, յուրաքանչյուրը 30 րոպե տևողությամբ: «Փյունիկը», որի կազմում հանդես եկան մինչև 19 տարեկանների ընտրանու երեք ֆուտբոլիստ` Ղուկաս Պողոսյանը, Տարոն Ոսկանյանը և Հովհաննես Հովհաննիսյանը, հաղթանակ տարավ 2:1 հաշվով: Առաջին խաղակեսում նախ Հովհաննիսյանը գնդակն ուղարկեց Ալբերտ Օհանյանի պաշտպանած դարպասը, ապա մոտ տարածությունից հարվածով դարպասը գրավեց Էդգար Մալաքյանը: Երկրորդ կեսի... մանրամասն »

04.07.2011
Հայաստանի առաջնություն. Առաջին խումբ. 14-րդ տուր
Հուլիսի 4-ին կայացավ Հայաստանի Առաջին խմբի առաջնության 14-րդ տուրի հետևյալ հանդիպումը` «Արարատ-2»-«Շիրակ-2» 1:2 (1:1) Աշտարակ, «Քասախի մարզիկ» մարզադաշտ Մրցավար` Զավեն Հովհաննիսյան Գոլերը` Վանուշ Հակոբյան, 36, 11մ («Արարատ-2»), Արթուր Դավթյան, 22, 11մ, Հայկ Գալստյան, 85 («Շիրակ-2») Մանրամասն կարող եք տեսնել այստեղ մանրամասն »

03.07.2011
Հայ մրցավարների հերթական հավաքը անցկացրեց Վալենտին Իվանովը
Հուլիսի 26-ից 30-ը Ֆուտբոլի ակադեմիայում անցկացվեց Հայաստանի Բարձրագույն և Առաջին խմբերի առաջնությունները սպասարկող մրցավարների հերթական հավաքը: Այս անգամ հավաքին մասնակցեցին և վարեցին` իրենց փորձն ու գիտելիքները հայ մրցավարներին փոխանցելով, ՖԻՖԱ-ի մասնագետներ, ՖԻՖԱ-ի նախկին մրցավար Վալենտին Իվանովը և ՖԻՖԱ-ի ֆիզպատրաստականության գծով մասնագետ Գժեգոժ Կժոսեկը: Հավաքը հագեցած էր տեսական և գործնական պարապմունքներով: Մրցավարները հանձնեցին ֆիզպատրաստականության քննություն, դիտեցին և վերլուծեցին Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության «Միկա»-«Փյունիկ» հանդիպուման... մանրամասն »

01.07.2011
Հայաստանի ակումբները պարտվեցին Եվրոպայի Լիգայի մեկնարկում
Երևանի «Բանանցը» մեկնարկեց 2011-2012թթ. Եվրոպայի լիգայի մրցաշարում: Հունիսի 30-ին երևանցիները Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ընդունել էին վրացական Ռուստավի քաղաքի «Մետալուրգի» թիմին: Տանտերերը ակտիվ սկսեցին հանդիպումը, տիրեցին տարածքային առավելությանը, սակայն շատ շուտ վրաց ֆուտբոլիստները շտկեցին իրավիճակը և «Բանանցի» ֆուտբոլիստներին չէր հաջողվում սուր գրոհներ կազմակերպել: Հիմնականում խաղն անցնում էր դաշտի կենտրոնական մասում և առաջին խաղակեսում միակ ռեալ գոլային պահը չիրացրեցին հյուրերը: Տուգանային հրապարակ կատարված... մանրամասն »

01.07.2011
«Ուլիսը» գլխավորեց «Արդար խաղի» դասակարգման աղյուսակը
Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնություն երկրորդ շրջանի արդյունքներով մասնակից ակումբները «Արդար խաղի» դասակարգման աղյուսակում զբաղեցնում են հետևյալ հորիզոնականները` Ուլիս 8.27 Շիրակ 8.08 Բանանց 8.05 Փյունիկ 8.00 Գանձասար 7.96 Միկա 7.83 Արարատ 7.76 Իմպուլս 7.65 մանրամասն »

01.07.2011
Հայաստանի առաջնություն. Առաջին խումբ. 13-րդ տուր
Հուլիսի 1-ին կայացան Հայաստանի Առաջին խմբի առաջնության 13-րդ տուրի հետևյալ հանդիպումները` «Միկա-2»-«Փյունիկ-3» 5:0 (2:0) Աբովյան, «Քաղաքային» մարզադաշտ Մրցավար` Քնարիկ Գրիգորյան Գոլերը` Նորայր Սարգսյան, 7, Սարգիս Շահինյան, 19, Էդգար Մկրտչյան, 45+2, Վարդգես Սաթումյան, 63 («Միկա-2»), Մարատ Ռոստոմյան, 54, ինքնագոլ («Փյունիկ-3») «Շիրակ-2»-«Փյունիկ-2» 0:2 (0:0) Իջևան, «Արնար» մարզադաշտ Մրցավար` Արթուր Սաֆարյան Գոլերը` Հայկ Հունանյան, 65, Խորեն Մանուչարյան, 89... մանրամասն »

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel