Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

23.06.2011
Փոփոխություն Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության խաղացանկում
Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը, Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության խաղացանկում տեղի է ունեցել փոփոխություն: Իջևանի «Արնար» մարզադաշտի խոտածածկի անբավարար վիճակի պատճառով հունիսի 25-ին նշանակված «Իմպուլս»-«Ուլիս» 14-րդ տուրի հանդիպումը կկայանա Աբովյանի «Քաղաքային» մարզադաշտում: Խաղի սկիզբը ժամը 19:00-ին: մանրամասն »

21.06.2011
Հայաստանի Մ-17 ընտրանին պարտվեց Ռումինիայի հավաքականին
Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը անցկացրեց առաջին հանդիպումը Բուլղարիայի Պրավեց քաղաքում մեկնարկած ընկերական մրցաշարում: Հայաստանի ընտրանու առաջին մրցակիցն էր Ռումինիայի հավաքականը, որը 4:0 հաշվով հաղթանակ տոնեց մեր թիմի նկատմամբ: Մրցաշարի մյուս հանդիպումը Հյուսիսային Իռլանդիայի և Բուլղարիայի հավաքականների ավարտվեց բուլղարացիների հաղթանակով 2:1 հաշվով: մանրամասն »

21.06.2011
Հայաստանի առաջնություն. Առաջին խումբ. 12-րդ տուր
Հունիսի 21-ին կայացան Հայաստանի Առաջին խմբի առաջնության 12-րդ տուրի հետևյալ հանդիպումները` «Փյունիկ-3»-«Բանանց-2» 0:5 (0:2) Երևան, «Փյունիկ» մարզադաշտ Մրցավար` Նելլի Ստեփանյան Գոլերը` Էդուարդո դո Սանթոս, 15, 30, 49, Տիգրան Բարսեղյան, 55, 11մ, 85 «Իմպուլս-2»-«Միկա-2» 1:0 (0:0) Աշտարակ, «Քաղաքային» մարզադաշտ Մրցավար` Անդրանիկ Գաբրիելյան Գոլը` Տիգրան Տիգրանյան, 90+2 Մանրամասն կարող եք տեսնել այստեղ մանրամասն »

20.06.2011
Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը մեկնեց Բուլղարիա
Հունիսի 20-ին Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը մեկնեց Բուլղարիա, որտեղ կմասնակցի միջազգային մրցաշարի` չորս հավաքականների մասնակցությամբ: Հայաստանի ընտրանու մրցակիցները կլինեն Ռումինիայի, Հյուսիսային Իռլանդիայի և Բուլղարիայի մինչև 17 տարեկանների հավաքականները: Մրցաշարը կանցկացվի հունիսի 21-ից 25-ը Պրավեց քաղաքում: Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ Սուրեն Չախալյանը թիմ է հրավիրել հետևյալ ֆւոտբոլիստների` Դարպասապահներ Մարտին Գևորկյան «Կռիլյա Սովետով», Ռուսաստան Հովահննես Ղազարյան «Բանանց» Պաշտպաններ Համլետ... մանրամասն »

20.06.2011
Կայացավ Չեմպիոնների Լիգայի և Եվրոպայի Լիգայի վիճակահանությունը
Հունիսի 20-ին ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում տեղի ունեցավ 2011/2012թթ. Չեմպիոնների լիգայի և Եվրոպայի լիգայի առաջին երկու որակավորման փուլերի վիճակահանությունը: Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» պայքարը կսկսի երկրորդ որակավորման փուլից: Հանդիպումները կկայանան հուլիսի 12-13-ին և 19-20-ին: Մեր թիմի մրցակիցն է Չեխիայի չեմպիոն «Վիկտորիա» թիմը Պլզեն քաղաքից: Եվրոպայի լիգայի առաջին որակավորման փուլում «Ուլիսը» և «Բանանցը» կհանդիպեն համապատասխանաբար հունգարական «Ֆերենցվարոշին» և վրացական «Ռուսթավի Մետալուրգիստ» թիմի հետ: Հանդիպումները... մանրամասն »

20.06.2011
Հայաստանի առաջնություն. Առաջին խումբ. 12-րդ տուր
Հունիսի 20-ին կայացան Հայաստանի Առաջին խմբի առաջնության 12-րդ տուրի հետևյալ հանդիպումները` «Փյունիկ-2»-«Շենգավիթ» 1:2 (0:0) Երևան, «Փյունիկ» մարզադաշտ Մրցավար` Գևորգ Եղոյան Գոլերը` Գոռ Մալաքյան, 87 («Փյունիկ-2»), Գեղամ Մարտիրոսյան, 77, Հենրիկ Հարությունյան, 90 («Շենգավիթ») «Գանձասար-2»-«Շիրակ-2» 2:0 (0:0) Կապան, «Քաղաքային» մարզադաշտ Մրցավար` Արման Ղուշչյան Գոլերը` Մհեր Հարությունյան, 56, Հայրապետ Ավագյան, 67 Մանրամասն կարող եք տեսնել այստեղ մանրամասն »

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel