Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

10.06.2011
Տեղի ունեցավ «Հայկական ֆուտբոլի տարեգիրք 2010»-ի շնորհանդեսը
Հունիսի 10-ին Ֆուտբոլի ակադեմիայում տեղի ունեցավ «Հայկական ֆուտբոլի տարեգիրք 2010»-ի շնորհանդեսը: Միջոցառմանը ներկա էին ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը, ազգային հավաքականի ֆուտբոլիստները և գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը: Ողջույնի խոսքով հանդես եկավ «Տոտալֆուտբոլ» ընկերության տնօրեն Հայկ Պետրոսյանը, ով ներկայացրեց գրքի վրա կատարված աշխատանքները` հույս հայտնելով, որ այս նախագիծը շարունակական բնույթ կկրի: Գրքում ներկայացված է 2010թ. հայկական ֆուտբոլում տեղի ունեցած իրադարձությունները լուսանկարներով: Տեղեկացնում ենք, որ «Հայկական ֆուտբոլի տարեգիրք... մանրամասն »

10.06.2011
Հայաստանի առաջնություն. Բարձրագույն խումբ. 12-րդ տուր. Սպասարկող անձնակազմեր
Հունիսի 11-ին և 12-ին կկայանան Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնություն 12-րդ տուրի հանդիպումները, որոնք կսպասարկեն հետևյալ անձնակազմերը` Խաղը Մրցավար 1-ին օգնական 2-րդ օգնական 4-րդ պաշտոնյա Տեսուչ Բանանց -Իմպուլս Արման... մանրամասն »

08.06.2011
ԵՎՐՈ-2013. Հայաստան-Մոնտենեգրո 4:1
Հայաստանի երիտասարդական հավաքականը փայլուն հաղթանակով մեկնարկեց 2013թ. Եվրոպայի երիտասարդական առաջնության ընտրական մրցաշարում: Գրեթե ամբողջ հանդիպումը անցկացնելով 10 հոգով, մեր տղաներին հաջողվեց խոշոր` 4:1 հաշվով պարտության մատնել Մոնտենեգրոյի ընտրանուն: Խաղասկիզբը շատ խոստումնալից էր տանտերերի համար, ովքեր արդեն 3-րդ րոպեին բացեցին հաշիվը: Հյուրերի տուգանային հրապարակ բարձրից կատարված փոխանցումից հետո, գնդակը հայտնվեց Մալաքյանի մոտ: Վերջինս գլխի հարվածով գրավեց անպաշտպան դարպասը: Գոլից հետո մեր տղաները լիովին տիրում էին նախաձեռնությանը, ոչ մի հնարավորություն չթողնելով... մանրամասն »

08.06.2011
Հայաստանի առաջնություն. Առաջին խումբ. 10-րդ տուր
Հունիսի 8-ին կայացան Հայաստանի Առաջին խմբի առաջնության 10-րդ տուրի հետևյալ հանդիպումները` «Փյունիկ-3»-«Շենգավիթ» 2:3 (0:2) Երևան, «Փյունիկ» մարզադաշտ Մրցավար` Քնարիկ Գրիգորյան Գոլերը` Վիուլեն Այվազյան, 58, Տիգրան Մակարյան, 84 («Փյունիկ-3»), Հենրիկ Հարությունյան, 11, 45+1, Գեղամ Հարությունյան, 79 («Շենգավիթ») «Իմպուլս-2»-«Շիրակ-2» 0:0 Աշտարակ, «Քասախի մարզիկ» մարզադաշտ Մրցավար` Զավեն Հովհաննիսյան «Միկա-2»-«Բանանց-2» 2:1 (2:0) Աբովյան,... մանրամասն »

08.06.2011
Հայաստանի առաջնություն. Առաջին խումբ. 10-րդ տուր. Սպասարկող անձնակազմեր
Հունիսի 8-ին կկայանան Հայաստանի Առաջին խմբի առաջնություն 10-րդ տուրի հանդիպումները, որոնք կսպասարկեն հետևյալ անձնակազմերը` Խաղը Մրցավար 1-ին օգնական 2-րդ օգնական 4-րդ պաշտոնյա Տեսուչ Գանձասար-2 -Արարատ-2 Անդրանիկ... մանրամասն »

06.06.2011
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Հունիսի 7-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում տեղի կունենա ԵՎՐՈ-2013 Հայաստանի և Մոնտենեգրոյի երիտասարդական հավաքականների ընտրական հանդիպումը: Հունիսի 6-ին կկայանան Հայաստանի և Մոնտենեգրոյի երիտասարդական հավաքականների գլխավոր մարզիչների նախախաղային մամուլի ասուլիսները: Հայաստանի ընտրանու գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանի մամուլի ասուլիսը կկայանա Ֆուտբոլի ակադեմիայում ժամը 17:00-ին, իսկ Մոնտենեգրոյի հավաքականի գլխավոր մարզիչ Դուշան Վլայսավլևիչի մամուլի ասուլիսը տեղի կունենա «Հանրապետական» մարզադաշտում, ժամը 19:45-ին: մանրամասն »

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel