Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

30.04.2011
Հայաստանի առաջնություն. Բարձրագույն խումբ. 7-րդ տուր
Ապրիլի 30-ին կայացան Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 7-րդ տուրի հետևյալ հանդիպումները` «Շիրակ»-«Արարատ» 1:1 (1:0) Իջևան, «Արնար» մարզադաշտ Մրցավար` Գևորգ Եղոյան Գոլերը` Անդրանիկ Բարիկյան, 24 («Շիրակ»), Արա Հակոբյան, 46 («Արարատ») ՇԻՐԱԿ` Իգոր Լոգվինով, Արմեն Ղազարյան (Արա Մկրտչյան, 57), Արմեն Տիգրանյան, Տիգրան Դավթյան (Աղվան Դավոյան, 79), Մկրտիչ Նալբանդյան, Դավիթ Հակոբյան (Կարեն Ն. Խաչատրյան, 54), Անդրանիկ Բարիկյան, Կարեն Ալեքսանյան, Տիագո Լոպես, Գևորգ Հովհաննիսյան, Արտակ Օսեյան: ԱՐԱՐԱՏ` Ժերուդ... մանրամասն »

30.04.2011
Հայաստանի Մ-17 ընտրանին` 7-րդն է «Ղազախստանի Նախագահի Գավաթի» մրցաշարում
Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը ավարտեց իր ելույթները Աստանայում անցկացվող «Ղազախստանի Նախագահի Գավաթի» մրցաշարում: Այսօր մեր թիմը հանդիպեց Ուզբեկստանի ընտրանու հետ 7-8 տեղերի համար պայքարում: Վարդան Բակալյանը 16-րդ և Սարգիս Շահինյանը 39-րդ րոպեներին հաղթանակ պարգևեցին մեր հավաքականին 2:0 հաշվով: Մրցաշարի գլխավոր մրցանակը կվիճարկեն Ուկրաինայի և Ադրբեջանի հավաքականները, 3-րդ տեղի համար կխաղան Ղազախստանը և Թուրքիան, 5-րդ տեղը կխաղարկեն Վրաստանը և Իրանը: մանրամասն »

29.04.2011
Մեկնարկում է «Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիա / Կոկա-Կոլա գավաթ 2011» միջնակարգ դպրոցների ֆուտբոլի առաջնության երկրորդ փուլը
Այսօր ՀՖՖ շտաբ բնակարանում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը և Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա ընկերության գլխավոր տնօրեն Գագիկ Դանիելյանը ազդարարեցին «Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիա / Կոկա-Կոլա գավաթ 2011» միջնակարգ դպրոցների ֆուտբոլի առաջնության երկրորդ փուլի մեկնարկը: «Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիա / Կոկա-Կոլա գավաթ 2011» միջնակարգ դպրոցների ֆուտբոլի առաջնությունը մեկնարկել է ս.թ. ապրիլի սկզբին և անցնում է երկու փուլով՝ առաջինում Հայաստանի բոլոր մարզերի ավելի քան 420 միջնակարգ դպրոցների 1999-2001... մանրամասն »

29.04.2011
Հայաստանի Մ-17 ընտրանին պարտվեց Թուրքիայի հավաքականին
Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը կրեց երկրորդ պարտությունը Աստանայում անցկացվող «Ղազախստանի Նախագահի Գավաթի» մրցաշարի շրջանակներում: Խմբային մրցաշարի վերջին տուրում մեր թիմը 0:2 հաշվով զիջեց Թուրքիայի ընտրանուն: Մեր խմբի մյուս հանդիպումը` Ուկրաինա-Վրաստան ավարտվել է ուկրաինացիների հաղթանակով 1:0 հաշվով: Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը զբաղեցրեց խմբում վերջին տեղը և ապրիլի 30-ին կպայքարի 7-8 տեղերի համար: Մեր հավաքականի մրցակիցը հայտնի կդառնա այսօր երեկոյան, երբ կավարտվեն 2-րդ խմբի հանդիպումները: Մրցաշարային աղյուսակ 1. Ուկրաինա 3 2 0 1 3-3 6 2.... մանրամասն »

29.04.2011
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
2011թ. Հայաստանի Գավաթի խաղարկության եզրափակիչ հանդիպումը տեղի կունենա մայիսի 11-ին, ժամը 20:00-ին, «Հանրապետական» մարզադաշտում: մանրամասն »

28.04.2011
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Ապրիլի 29-ին, ժամը 13:00-ին ՀՖՖ շտաբ բնակարանում տեղի կունենա Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի և «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» ընկերության գլխավոր տնօրեն Գագիկ Դանիելյանի մամուլի ասուլիսը, որը նվիրված է «Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիա / Կոկա-Կոլա գավաթ 2011» համատեղ անցկացվող մրցաշարի երկրորդ փուլի մեկնարկին: մանրամասն »

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel