Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

11.03.2011
Հայաստանի Գավաթ. 1/4 եզրափակիչ, առաջին հանդիպում
Մարտի 11-ին կայացավ Հայաստանի Գավաթի խաղարկության 1/4 եզրափակչի առաջին հանդիպումը` «Միկա»-«Իմպուլս» 3:0 Երևան, «Միկա» մարզադաշտ Մրցավար` Սուրեն Բալիյան Գոլերը` Նարեկ Բեգլարյան, 18, Պեդրո Լոպես, 50, Էդնեյ դե Օլիվեյրա, 62 Մանրամասն կարող եք տեսնել այստեղ մանրամասն »

11.03.2011
Փոփոխություններ Բարձրագույն խմբի առաջնության և Հայաստանի Գավաթի խաղարկության խաղացանկերում
Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը, Հայաստանի Գավաթի խաղարկության խաղացանկում տեղի է ունեցել փոփոխություն: Ս/թ մարտի 14-ին նշանակված1/4 եզրափակչի «Փյունիկ»-«Շիրակ» հանդիպումը «Հանրապետական» մարզադաշտի փոխարեն կկայանա «Փյունիկ» մարզադաշտում: Նաև, ինչպես տեղեկացնում է ՀՖՖ-ին «Բանանց» ակումբը, Հայաստանի Գավաթի խաղարկության և Բարձրագույն խմբի առաջնության տնային հանդիպումները «Բանանց» թիմի կանցկացնի «Բանանց» մարզադպրոցի արհեստական ծածքով մարզադաշտում: մանրամասն »

10.03.2011
Հայաստանի Գավաթ. 1/4 եզրափակիչ, առաջին հանդիպումներ
Մարտի 10-ին կայացան Հայաստանի Գավաթի խաղարկության 1/4 եզրափակչի առաջին հանդիպումները` «Շիրակ»-«Փյունիկ» 1:1 Իջևան, «Արնար» մարզադաշտ Մրցավար` Մանուկ Ֆահրադյան Գոլերը` Անդրանիկ Բարիկյան, 34 («Շիրակ»), Սարգիս Հովսեփյան, 87 («Փյունիկ») ՇԻՐԱԿ` Իգոր Լոգվինով, Հովհաննես Գրիգորյան, Հովհաննես Թահմազյան, Արմեն Տիգրանյան, Տիգրան Դավթյան (Արտակ Գրիգորյան, 63), Անդրանիկ Բարիկյան (Հրաչյա Մնացականյան, 85), Կարեն Ալեքսանյան, Արա Մկրտչյան (Կարեն Գ. Խաչատրյան, 90+2), Տիագո Լոպես, Կարեն Ն. Խաչատրյան (Դավիթ Հակոբյան, 64), Արտակ... մանրամասն »

09.03.2011
Փոփոխություններ Հայաստանի Գավաթի խաղարկության խաղացանկում
Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը, Հայաստանի Գավաթի խաղարկության խաղացանկում տեղի են ունեցել փոփոխություններ: Հաշվի առնելով այն ս/թ մարտի 26-ին Հայաստան-Ռուսաստան հանդիպմանը մասնակցելու նպատակով հավաքականի կազմում ընդգրկված են «Փյունիկի» 8 ֆուտբոլիստ` մարտի 11-ին և 15-ին նշանակված 1/4 եզրափակչի «Շիրակ»-«Փյունիկ» զույգի առաջին և պատասխան հանդիպումները կկայանան համապատասխանաբար մարտի 10-ին և 14-ին: Նաև, ս/թ մարտի 10–ին նշանակված 1/4 եզրափակչի «Բանանց»-«Գանձասար» հանդիպումը տեղի... մանրամասն »

09.03.2011
Հայաստանի հավաքականը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում 65-րդն է
2011 թվականի մարտի 9-ին հրապարակվեց ազգային հավաքականների ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակը: Փետրվարի 2-ին հրապարակված տարբերակի համեմատ Հայաստանի ազգային ընտրանին նահանջել է երեք տեղով և զբաղեցնում է դասակարգման աղյուսակի 65-րդ հորիզոնականը: Առաջին հորիզոնականը զբաղեցնում է աշխարհի չեմպիոն` Իսպանիայի հավաքականը, Հոլանդիայի ընտրանին երկրորդն է, երրորդ տեղում է Գերմանիայի հավաքականը: Դասակարգման աղյուսակի հաջորդ տարբերակը կհրապարակվի ապրիլի 13-ին: 1. Իսպանիա – 1880 (միավոր) 2. Հոլանդիա – 1730 3. Գերմանիա – 1486 4. Արգենտինա – 1412 5. Բրազիլիա –... մանրամասն »

08.03.2011
2013թ. Եվրոպայի կանանց առաջնություն. Մալթա - Հայաստան 1:1
Հայաստանի կանանց ազգային հավաքականը նվաճեց հաղթողի կոչումը Մալթայում ավարտված 2013թ. Եվրոպայի առաջնության նախնական փուլի խմբային մրցաշարում: Մարտի 8-ին մեր ընտրանին ոչ-ոքի` 1:1 հաշվով հանդիպումն ավարտեց Մալթայի հավաքականի հետ: 14-րդ րոպեին Ռեյչել Կուշյերին բացեց հանդիպման հաշիվը, 64-րդ րոպեին Քրիստինե Մանգասարյանը դիպուկ իրացրեց 11-մետրանոցը: Մյուս հանդիպումը ավարտվեց վրացուհիների հաղթանակով` 1:0 հաշվով Ֆարերյան կղզիների ընտրանու նկատմամբ: Հայաստանի կանանց հավաքականը դուրս եկավ 2013թ. Եվրոպայի առաջնության որակավորման փուլի խմբային մրցաշար: Վիճակահանության արդյունքում կկազմավորվի 7... մանրամասն »

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel