Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

04.03.2011
Փոփոխություն Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության խաղացանկում
Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը, Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության խաղացանկում տեղի է ունեցել փոփոխություն: Հաշվի առնելով անբարենպաստ եղանակային պայմանները, մարտի 6-ին Կապանի «Գանձասար» մարզադաշտում նշանակված 1-ին տուրի «Գանձասար»-«Ուլիս» հանդիպումը տեղափոխվում է և կկայանա մարտի 24-ին, ժամը 15:00-ին: մանրամասն »

03.03.2011
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Մարտի 26-ին «Հանրապետական» մարզադաշտում, ժամը 19:00-ին տեղի կունենա ԵՎՐՈ 2012 Հայաստան – Ռուսաստան ազգային հավաքականների ընտրական հանդիպումը: Տեղեկացնում ենք երկրպագուներին, որ վերը նշված խաղի տոմսերը վաճառվելու են մարտի 10-ից «Հանրապետական» մարզադաշտի հարևանությամբ գտնվող տոմսարկղերում: Մեկ անձին տրվելու ոչ ավել քան 4 տոմս: Տոմսերի արժեքն է` - արևմտյան տրիբունա` 7000 դրամ - արևելյան տրիբունա` 5000 դրամ - հարավային և հյուսիսային տրիբունաներ` 3000 դրամ Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 55 81 11, 55 53 51... մանրամասն »

03.03.2011
Հայաստան. Բարձրագույն խումբ. 1-ին տուր. Սպասարկող անձնակազմեր
Մարտի 5-ին և 6-ին կկայանան Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 1-ին տուրի հանդիպումները, որոնք կսպասարկվեն հետևյալ անձնակազմերի կողմից` Խաղը Մրցավար 1-ին օգնական 2-րդ օգնական 4-րդ պաշտոնյա Տեսուչ Արարատ-Բանանց Գևորգ Եղոյան Արթուր Մուրադյան Վանիկ Սիմոնյան Ատոմ Սևգուլյան... մանրամասն »

03.03.2011
2013թ. Եվրոպայի կանանց առաջնություն. Ֆարերյան կղ.-Հայաստան 0:1
Մարտի 3-ին Հայաստանի կանանց հավաքականը մեկնարկեց 2013թ. Եվրոպայի առաջնության նախնական փուլի խմբային մրցաշարում: Մեր թիմի առաջին մրցակիցն էր Ֆարերյան կղզիների ընտրանին: 8-րդ րոպեին Գայանե Կոստանյանին հաջողվեց խփել հանդիպման միակ գոլը և հաղթանակ պարգևել մեր հավաքականին: Նույն 1:0 հաշվով Մալթայի հավաքականը առավելության հասավ Վրաստանի թիմի նկատմամբ: ՖԱՐԵՐՅԱՆ ԿՂ.-ՀԱՅԱՍՏԱՆ 0:1 (0:1) Տա Կալի, "Սենտենարի" մարզադաշտ Մրցավար` Սյոկե դե Յոնգ (Հոլանդիա) Գոլը` Գայանե Կոստանյան, 8 ՖԱՐԵՐՅԱՆ ԿՂ.` Ռանդի Վարդում, Ֆրիդրուն Դանիելսեն, Բարա Սկալե, Ռագնա Պատավարի, Մալեն Ջոզեֆսեն,... մանրամասն »

03.03.2011
Փոփոխություններ Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության խաղացանկում
Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը, Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության խաղացանկում տեղի են ունեցել փոփոխություններ: Մարտի 5-ին «Հրազդան» մարզադաշտում նշանակված 1-ին տուրի «Արարատ»-«Բանանց» հանդիպումը կկայանա Արարատ քաղաքի «Այգ» մարզադաշտում: Մարտի 6-ին Իջևան քաղաքի «Արնար» մարզադաշտում նշանակված 1-ին տուրի «Իմպուլս»-«Փյունիկ» հանդիպումը կկայանա Արարատ քաղաքի «Այգ» մարզադաշտում: մանրամասն »

01.03.2011
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
2011թ. մարտի 1-ին սկսվում է մարզական լրագրողների, հեռուստալրագրողների, ֆոտոլրագրողների և ռադիոլրագրողների հավատարմագրում` 2011 թվականի մարտի 26-ին կայանալիք 2012 թվականի Եվրոպայի առաջնության Հայաստան – Ռուսաստան ազգային հավաքականների ընտրական հանդիպման լուսաբանման համար: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ս.թ. մարտի 1-ից սկսում է լրագրողների հավատարմագրումը` Երևանի «Հանրապետական» մարզադաշտում կայանալիք 2012 թվականի Եվրոպայի առաջնության Հայաստան – Ռուսաստան ազգային հավաքականների հանդիպումը լուսաբանելու համար: Հավատարմագրերը տրվելու են անվանական եւ միայն վերը... մանրամասն »

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel