Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

01.03.2011
Հայաստանի կանանց ազգային հավաքականը մեկնեց Մալթա
Մարտի 1-ին Հայաստանի կանանց ազգային հավաքականը մեկնեց Մալթա, որտեղ կանցկացնի 2013թ. կանանց Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի նախնական փուլի հանդիպումները: Մեր ընտրանու մրցակիցները կլինեն Մալթայի, Ֆարերյան կղզիների և Վրաստանի թիմերը: Մրցաշարը կանցկացվի մարտի 3-ից 8-ը, հանդիպումները կկայանան Տա Կալի քաղաքի «Սենտենարի» մարզադաշտում: Միայն խմբի հաղթողը իրավունք կստանա հանդես գալ որակավորման փուլում: Հայաստանի կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Վաղարշակ Ասլանյանը թիմ է հրավիրել հետևյալ ֆուտբոլիստների` Դարպասապահներ Աննա Կարապետյան Թագուհի Գրիգորյան... մանրամասն »

28.02.2011
«Արարատ-2»-ը կխաղա Աբովյանում
Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը, «Արարատ-2» թիմը իր տնային հանդիպումնեորը կանցկացնի Աբովյանի «Քաղաքային» մարզադաշտում, Աշտարակի «Քասախի մարզիկ» մարզադաշտի փոխարեն: մանրամասն »

25.02.2011
Հաստատվեցին 2011թ. Հայաստանի Բարձրագույն և Առաջին խմբերի առաջնությունների տարբերանշանները:
Հաստատվել են 2011թ. Հայաստանի Բարձրագույն և Առաջին խմբերի առաջնությունների տարբերանշանները: մանրամասն »

23.02.2011
Հաստատվեց Հայաստանի Առաջին խմբի առաջնության խաղացանկը
Հաստատվեց 2011թ. Հայաստանի Առաջին խմբի առաջնության խաղացանկը, որը կարող եք ներբեռնել այստեղ : մանրամասն »

19.02.2011
"Ազգային" արտոնագրերը շնորհվեցին Բարձրագույն խմբի թիմերին
Փետրվարի 15-ին ՀՖՖ-ի շտաբ-բնակարանում կայացավ ՀՖՖ ակումբների արտոնագրման համակարգի Արտոնագրման կոմիտեի (1-ին ատյանի մարմնի) նիստը, ուր կայացվեց որոշում ՀՀ Բարձրագույն խմբի ակումբների “ազգային” արտոնագրերի վերաբերյալ, ինչը թույլ կտա նրանց մասնակցել ՀՀ Բարձրագույն խմբի 2011թ-ի առաջնությանը: Նիստը վարում էր Արտոնագրման կոմիտեի նախագահ, ՀՖՖ Մրցումների կազմակերպման և անցկացման բաժանմունքի պետ Արա Լոպոյանը: Նիստին ներկա էին կոմիտեի նախագահի տեղակալ Սաթենիկ Ամիրանյանը, անդամներ Հակոբ Համբարձումյանը և Հրաչյա Ղամբարյանը: ՀՖՖ Արտոնագրման բաժինը ներկայացնում էին ՀՖՖ Արտոնագրման բաժնի... մանրամասն »

18.02.2011
Հաստատվեցին Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության և Հայաստանի Գավաթի խաղարկության խաղացանկերը
Հաստատվեցին 2011թ. Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության և 2011թ. Հայաստանի Գավաթի խաղարկության 1/4 եզրափակչի խաղացանկերը, որոնք կարող եք ներբեռնել այստեղ : մանրամասն »

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel