Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

04.02.2011
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Անձինք, ովքեր ցանկանում են դառնալ ՖԻՖԱ-ի ֆուտբոլիստների գործակալ և պատրաստ են սահմանված կարգով հանձնել համապատասխան քննություն, պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը (դիմում ՀՖՖ գործադիր տնօրեն Ա. Մինասյանի անունով և ինքնակենսագրական/CV) Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիա մինչև 2011 թվականի մարտի 7-ը (ներառյալ): Ստորև նշված նյութերի իմացությունը պարտադիր է` - ՖԻՖԱ-ի կանոնադրություն` հաստատված 2010 թվականի հունիսի 10-ին Յոհաննեսբուրգի կոնգրեսում, - ՖԻՖԱ-ի կանոնադրության ընթացակարգերը կարգավորող կանոնակարգ` հաստատված 2009 թվականի հունիսի 3-ին Նասսաուի կոնգրեսում, - ՖԻՖԱ-ի ֆուտբոլիստների... մանրամասն »

03.02.2011
Ռուբեն Հայրապետյան. «Ես չեմ կարող խաղ վաճառել, որովհետև դա մարմնավաճառության պես մի բան է»
Փետրվարի 3-ին ՀՖՖ շտաբ-բնակարանում տեղի ունեցավ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի մամուլի ասուլիսը, որը նվիրված էր վերջին շրջանում տարածված տեղեկություններին, կապված Հայաստան-Ռուսաստան Եվրոպայի առաջնության ընտրական հանդիպման հետ: Մասնավորապես, « Ժամանակ » թերթում տպագրված էր հոդված, որում նշված էր, որ սպասվում գործարք երկու երկրների միջև, որի հետևանքով Հայաստանի հավաքականը կզիջի Ռուսաստանի ընտրանուն: «Հայաստանի ազգային հավաքականը վերջին շրջանում լավ է հանդես գալիս, նրա կազմում ընդգրկվել են այնպիսի ֆուտբոլիստներ, ովքեր հաղթանակի քաղց ունեն և հաղթողի հոգեբանություն:... մանրամասն »

03.02.2011
Երիտասարդական հավաքականը կմրցի Չեխիայի, Ուելսի, Մոնտենեգրոյի և Անդորրայի հետ
Փետրվարի 3-ին ՈՒԵՖԱ շտաբ-բնակարանում տեղի ունեցավ 2013թ. Եվրոպայի երիտասարդական առաջնության ընտրական փուլի վիճակահանությունը: 52 հավաքական բաժանվեցին 10 խմբի: Եզրափակիչ մրցաշարում, որը կանցկացվի Իսրայելում, կմասնակցի 8 թիմ: Տաս խմբի հաղթողներ և չորս լավագույն երկրորդ տեղը զբաղեցրած հավաքականները կխաղարկեն յոթ ուղեգիր փլեյ-օֆֆ մրցակարգով: Հայաստանի երիտասարդական հավաքականը ընդգրկված էր 3-րդ զամբյուղում և վիճակահանության արդյունքում հայտնվեց 3-րդ խմբում, որտեղ կմրցի Չեխիայի, Ուելսի, Մոնտենեգրոյի և Անդորրայի ընտրանիների հետ: մանրամասն »

03.02.2011
Տեղի ունեցավ 2011թ. Հայաստանի գավաթի խաղարկության լրացուցիչ վիճակահանությունը
Փետրվարի 3-ին ՀՖՖ շտաբ-բնակարանում տեղի ունեցավ 2011թ. Հայաստանի գավաթի խաղարկության լրացուցիչ վիճակահանությունը: Հաշվի առնելով այն, որ «Կիլիկիա» ակումբը հրաժարվել էր մասնակցությունից 2011թ. մրցաշրջանում, որոշում էր կայացվել չանցկացնել նախնական փուլի «Շիրակ»-«Արարատ» հանդիպումը, այլ վիճակահանություն անցկացնել «Շիրակ», «Արարատ», «Փյունիկ» և «Ուլիս» թիմերի մասնակցությամբ: Վիճակահանության արդյունքում 2011թ. Հայաստանի գավաթի խաղարկությունը ստացավ հետևյալ տեսքը` 1/4 եզրափակիչ... մանրամասն »

02.02.2011
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Փետրվարի 3-ին, ժամը 12:00-ին ՀՖՖ շտաբ-բնակարանում տեղի կունենա ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի մամուլի ասուլիսը, որը նվիրված է վերջին շրջանում Հայաստան-Ռուսաստան հանդիպման վերաբերյալ տարածվող տեղեկություններին: մանրամասն »

02.02.2011
Հայաստանի հավաքականը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում 62-րդն է
2011 թվականի փետրվարի 2-ին հրապարակվեց ազգային հավաքականների ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակը: Հունվարի 12-ին հրապարակված տարբերակի համեմատ Հայաստանի ազգային ընտրանին նահանջել է երկու տեղով և զբաղեցնում է դասակարգման աղյուսակի 62-րդ հորիզոնականը: Առաջին հորիզոնականը զբաղեցնում է աշխարհի չեմպիոն` Իսպանիայի հավաքականը, Հոլանդիայի ընտրանին երկրորդն է, երրորդ տեղում է Գերմանիայի հավաքականը: Դասակարգման աղյուսակի հաջորդ տարբերակը կհրապարակվի մարտի 9-ին: 1. Իսպանիա – 1887 (միավոր) 2. Հոլանդիա – 1723 3. Գերմանիա – 1485 4. Բրազիլիա – 1446 5. Արգենտինա... մանրամասն »

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel