Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

01.02.2011
Վարդան Մինասյանը հրապարակեց Հայաստանի ընտրանու կազմը
Հայաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբը` Վարդան Մինասյանի գլխավորությամբ հրապարակեց թիմի կազմը, որը կնախապատրաստվի 2011թ. փետրվարի 9-ին կայանալիք Վրաստանի ընտրանու հետ ընկերական հանդիպմանը: Հանդիպումը տեղի կունենա Կիպրոսում, Լիմասոլ քաղաքի «Ցիրիոն» մարզադաշտում, ժամը 17:00-ին: Ներկայացնում ենք Հայաստանի հավաքականի կազմը` Դարպասապահներ Գևորգ Կասպարով «Միկա» Ստեփան Ղազարյան «Բանանց» Պաշտպաններ Սարգիս Հովսեփյան «Փյունիկ» Ռոբերտ Արզումանյան «Յագելոնիա», Լեհաստան Արարատ Առաքելյան... մանրամասն »

31.01.2011
«Կիլիկիան» չի մասնակցի 2011թ. Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությանը
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ընդունել է որոշում բավարարել «Կիլիկիա» ֆուտբոլային ակումբի կողմից ՀՖՖ ներկայացված N03 24.01.2011թ. դիմումը` առ այն, որ «Կիլիկիա» ակումբի ֆինանսական ծանր վիճակը հանդիսանում է գլխավոր դրդապատճառ, որը թույլ չի տալիս ստեղծել մարտունակ թիմ և ակումբը հրաժարվում է ՀՀ Բարձրագույն խմբի առաջիկա 2011թ. առաջնությանը մասնակցելուց: Այսպիսով 2011թ. Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությանը կմասնակցի ութ թիմ` «Փյունիկ», «Բանանց», «Ուլիս», «Միկա», «Իմպուլս», «Գանձասար»,... մանրամասն »

25.01.2011
ԵՎՐՈ-2012 ֆուտզալ. Հայաստան-Լատվիա 1:2
Հայաստանի, Լատվիայի, Իսլանդիայի և Հունաստանի հավաքականները ավարտեցին իրենց ելույթները 2012թ. Եվրոպայի ֆուտզալի առաջնության նախնական փուլի խմբային մրցաշարի շրջանակներում: Վերջին տուրում մեր ընտրանին 1:2 հաշվով զիջեց Լատվիային, որը արդեն ապահովել էր առաջին տեղը խմբում, իսկ դաշտի տերերը` իսլանդացիները, առավելության հասան հույների նկատմամբ 5:4 հաշվով: Ավելացնենք, որ Լատվիայի ընտրանու հետ խաղում մեր հավաքականի միակ գնդակի հեղինակն է Վլադիմիր Մխիթարյանը: Հայաստանի ֆուտզալի հավաքականը ավարտեց մրցաշարը վերջին տեղում, կրելով երկու պարտություն և ունենալով իր ակտիվում մեկ ոչ-ոքի, գնդակների... մանրամասն »

22.01.2011
ԵՎՐՈ-2012 ֆուտզալ. Իսլանդիա-Հայաստան 6:1
Իսլանդիայում անցկացվող 2012թ. Եվրոպայի առաջնության նախնական փուլի խմբային մրցաշարի երկրորդ տուրը մեկնարկեց Լատվիայի և Հունաստանի հավաքականների միջև հանդիպումով, որում հաղթանակ տարան լատվիացիները 4:0 հաշվով: Ավելի ուշ «Ասվելիր» մարզասրահի մանրհատակին դուրս եկան Հայաստանի և Իսլանդիայի ընտրանիները: Ինչպես և առաջին խաղում մեր տղաները առաջ անցան հաշվի մեջ, սակայն այս անգամ, ի տարբերություն առաջին խաղի, վեց գնդակ բաց տողեցին սեփական դարպասը, պարտվելով 1:6 հաշվով: Միակ գնդակը մեր թիմի կազմում անցկացրեց Խորեն Զարգարյանը: Լատվիայի հավաքականը ապահովեց իր համար առաջին տեղը խմբում և դա... մանրամասն »

21.01.2011
ԵՎՐՈ-2012 ֆուտզալ. Հայաստան-Հունաստան 2:2
Հայաստանի ֆուտզալի հավաքականը ոչ-ոքիով մեկնարկեց Իսլանդիայում անցկացվող 2012թ. Եվրոպայի առաջնության նախնական փուլի խմբային մրցաշարում: Հունաստանի ընտրանու հետ մրցավեճում, բացելով հաշիվը Արմեն Դանիելյանի դիպուկ հարվածից հետո, մեր տղաներին չհաջողվեց երկար լինել առաջատարի դերում: Մեկ րոպե անց Դելապորտասը հավասարեցրեց հաշիվը: Հանդիպման երկրորդ կեսի սկզբում այս անգամ հույները առաջ անցան Մուրդուկուտասի գոլի շնորհիվ: Հայաստանի ընտրանին պատասխանեց Խորեն Զարգարյանի գոլով: Խմբի մյուս հանդիպումը Լատվիայի և Իսլանդիայի հավաքականների միջև ավարտվեց դաշտի տերերի պարտությամբ 4:5 հաշվով : Երկրորդ տուրի... մանրամասն »

19.01.2011
Ակումբների արտոնագրման համակարգը մեծ ազդեցություն է թողել Իսլանդիայի ֆուտբոլային հասարակության վրա
Հարգելի ֆուտբոլասերներ, Ակումբների արտոնագրման համակարգի հրապարակայնության շրջանակներում ձեզ ենք ներկայացնում եւս մեկ “արտոնագրողի” հոդված` կազմված մեր մեկ այլ գործընկերոջ կողմից: Այս անգամ դա Իսլանդիայի Ֆուտբոլային Ասոցիացիայի Արտոնագրման բաժնի պետ Օմար Սմարասոնն է: Նրա հոդվածը դուք կարող եք կարդալ այստեղ : մանրամասն »

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel