Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

18.01.2011
Հայաստանի ֆուտզալի հավաքականը մեկնում է Իսլանդիա
Հունվարի 19-ին Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականը կմեկնի Իսլանդիա, որտեղ կանցկացվի 2012թ. Եվրոպայի ֆուտզալի առաջնության նախնական փուլի B խմբի մրցաշարը: Հանդիպումները տեղի կունենան հունվարի 21-ից 24-ը` Հայաստանի, Իսլանդիայի, Հունաստանի և Լատվիայի հավաքականների միջև: Միայն մրցաշարի հաղթողը կնվաճի հաջորդ փուլի ուղեգիրը: Հայաստանի ընտրանու գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը հրավիրել է հավաքական հետևյալ ֆուտբոլիստների` Խորեն Զարգարյան «Էրեբունի» Սարո Մարդանյան «Էրեբունի» Հակոբ Ուզունյան «Էրեբունի» Հարություն Հարությունյան... մանրամասն »

18.01.2011
Էդուարդ Միքայելյանը կսպասարկի Եվրոպայի ֆուտզալի առաջնության հանդիպումները
Հունվարի 20-ից 25-ը ՆՀՀ Մակեդոնիայում կանցկացվի 2012թ. Եվրոպայի ֆուտզալի առաջնության որակավորման փուլի C խմբի մրցաշարը: Հանդիպումները սպասարկող մրցավարների կազմում կլինի նաև Հայաստանի ներկայացուցիչ Էդուարդ Միքայելյանը: Մրցաշարը կանցկացվի ՆՀՀ Մակեդոնիայի, Վրաստանի, Անգլիայի և Էստոնիայի հավաքականների մասնակցությամբ: մանրամասն »

12.01.2011
Հայաստանի հավաքականը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում 60-րդն է
2011 թվականի հունվարի 12-ին հրապարակվեց ազգային հավաքականների ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակը: Դեկտեմբերի 15-ին հրապարակված տարբերակի համեմատ Հայաստանի ազգային ընտրանին պահպանել է իր դիրքը և զբաղեցնում է դասակարգման աղյուսակի 60-րդ հորիզոնականը: Առաջին հորիզոնականը զբաղեցնում է աշխարհի չեմպիոն` Իսպանիայի հավաքականը, Հոլանդիայի ընտրանին երկրորդն է, երրորդ տեղում է Գերմանիայի հավաքականը: Դասակարգման աղյուսակի հաջորդ տարբերակը կհրապարակվի փետրվարի 2-ին: 1. Իսպանիա – 1887 (միավոր) 2. Հոլանդիա – 1723 3. Գերմանիա – 1485 4. Բրազիլիա – 1446 5. Արգենտինա... մանրամասն »

11.01.2011
ՀՖՖ Նախագահի ծրագրային հայտարարությունը 2011/2012թթ-երի ակումբների արտոնագրման մրցաշրջանի համար
Հարգելի տիկնայք եւ պարոնայք Սույն հայտարարությամբ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնապես սկսում է իր ակումբների արտոնագրման համակարգի 8-րդ մրցաշրջանը, որին կմասնակցեն ՀՀ Բարձրագույն խմբի 2011թ. առաջնությանը մասնակից թիմերի մայր ակումբներն և ՈՒԵՖԱ-ի 2011/2012թթ. մրցաշրջանի պաշտոնական ակումբային մրցաշարերին հանդես գալու իրավունք ստացած ակումբները: Նորընծա մրցաշրջանը տարբերվում է նախորդներից նրանով, որ ՀՀ Բարձրագույն խմբի առաջնությունը հոբելյանական 20-րդն է եւ այն սկիզբ է առնելու համեմատաբար ավելի վաղ, ինչի պատճառով արտոնագրային գործընթացը սովորականից ավելի կարճ է տեւելու:... մանրամասն »

10.01.2011
ՀՖՖ-ն մեկնարկում է 2011 թվականի մարզչական “Ա” արտոնագրի դասընթացը
2011 թվականի փետրվարի 5-ից ՀՖՖ-ն կմեկնարկի ՈՒԵՖԱ/ՀՖՖ-ի Մարզչական “Ա” արտոնագրի հերթական դասընթացը: Դասընթացի տևողությունը կլինի 11 ամիս և կավարտվի 2011 թվականի դեկտեմբերին: Մարզչական դասընթացին մասնակցել ցանկացողներին անհրաժեշտ է մինչև ս.թ. հունվարի 20-ը ՀՖՖ Արտոնագրման բաժին ներկայացնել դասընթացի մասնակցության դիմում, անձնագրի պատճենը և մեկ 3*4 չափսի լուսանկար: Հիշեցնում ենք, որ 2011 թվականի մրցաշրջանից Հայաստանի Ֆուտբոլի Բարձրագույն խմբի բոլոր ակումբների գլխավոր մարզիչները, ինչպես նաև մարզչի օգնականներն ու մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման ծրագրի ղեկավարները... մանրամասն »

01.01.2011
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան շնորհավորում է ֆուտբոլային ընտանիքի բոլոր անդամների Ամանորն ու Սուրբ Ծնունդը: Թող 2011 թվականը լինի խաղաղության, աշխատանքային հաջողությունների և ընտանեկան երջանկության տարի մանրամասն »

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel