Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

23.12.2010
Տեղի ունեցավ Հայաստանի 19-րդ առաջնության մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը
Դեկտեմբերի 23-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի ունեցավ Հայաստանի 19-րդ առաջնության մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը: Ողջույնի խոսքից հետո հանդիսատեսին ցուցադրվեց 2010 թվականի ֆուտբոլային ամփոփիչ տեսահոլովակը: Այնուհետև սկսվեց բուն մրցանակաբաշխության արարողությունը: Առաջինը չեմպիոնի գավաթը, ոսկե մեդալներն ու պատվոգրերը հանձնվեցին 2009-2010թթ. մրցաշրջանի ֆուտզալի առաջնության չեմպիոն «Քախսի» թիմին: Պարգևատրվեց նաև առաջնության լավագույն ռմբարկու և լավագույն ֆուտբոլիստ Արմեն Գյուլամբարյանը («Քախսի»): Այսքանով... մանրամասն »

22.12.2010
Հենրիխ Մխիթարյանը նվերներ հանձնեց զոհված ազատամարտիկների ընտանիքներին
Դեկտեմբերի 21-ին Ստեփանակերտում իրականացվեց բարեգործական ակցիա, որի նախաձեռնողն էր Հայաստանի ազգային հավաքականի և Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում էին Հենրիխը և ՀՖՖ Գործկոմի անդամ Վիկտոր Դալլաքյանը, այցելեց Ստեփանակերտ, որտեղ Հենրիխը նվերներ հանձնեց զոհված ազատամարտիկների ընտանիքներին: ԼՂՀ մայրաքաղաքում ՀՖՖ նախագահին, Վիկտոր Դալլաքյանին և Հենրիխ Մխիթարյանին ընդունեց Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը: Հանդիպմանը ներկա էր նաև էր ԼՂՀ պաշտպանության նախարարի տեղակալ, ԼՂՀ ֆուտբոլի... մանրամասն »

15.12.2010
Հայաստանի հավաքականը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում 60-րդն է
2010 թվականի դեկտեմբերի 15-ին հրապարակվեց ազգային հավաքականների ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակը: Նոյեմբերի 17-ին հրապարակված տարբերակի համեմատ Հայաստանի ազգային ընտրանին նահանջել է 1 տեղով և զբաղեցնում է դասակարգման աղյուսակի 60-րդ հորիզոնականը: Առաջին հորիզոնականը զբաղեցնում է աշխարհի չեմպիոն` Իսպանիայի հավաքականը, Հոլանդիայի ընտանին երկրորդն է, երրորդ տեղում է Գերմանիայի հավաքականը: Դասակարգման աղյուսակի հաջորդ տարբերակը կհրապարակվի հունվարի 12-ին: 1. Իսպանիա – 1887 (միավոր) 2. Հոլանդիա – 1723 3. Գերմանիա – 1485 4. Բրազիլիա – 1446 5. Արգենտինա... մանրամասն »

14.12.2010
Տեղի ունեցավ 2011թ. Հայաստանի գավաթի խաղարկության վիճակահանությունը
Դեկտեմբերի 14-ին ՀՖՖ շտաբ-բնակարանում տեղի ունեցավ 2011թ. Հայաստանի գավաթի խաղարկության վիճակահանությունը, ինչպես նաև 2011թ. Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության մասնակից թիմերի համարների վիճակահանությունը, ըստ որոնց կկազմվի առաջնության խաղացանկը: 2011թ. Հայաստանի գավաթի խաղարկությանը կմասնակցեն 9 թիմ` «Փյունիկը», «Բանանցը», «Ուլիսը», «Միկան», «Իմպուլսը», «Գանձասարը», «Կիլիկիան», «Շիրակը» և «Արարատը»: Համաձայն գավաթի խաղարկության անցկացման կանոնակարգի`նախորդ մրցաշրջանում... մանրամասն »

13.12.2010
Հայաստանի ֆուտզալի առաջնություն. 5-րդ տուր
Դեկտեմբերի 12-ին կայացան Հայաստանի ֆուտզալի առաջնության 5-րդ տուրի հետևյալ հանդիպումները` «Էրեբունի»-«Պոլիտեխնիկ» 4:3 Երևան, ՄԹՀ «Կիլիկիա» Մրցավար` Սամվել Զարգարյան Գոլերը` «Էրեբունի» - Արամ Քոսայան-2, Յուրի Զարգարյան-1, Հարություն Հարությունյան-1: «Պոլիտեխնիկ» - Հովհաննես Մելքունյան-1, Արման Սահակյան-1, Սևակ Գրիգորյան-1: «Հրազդան»-«Թալգրիգ» 3:5 Հրազդան, ՄՊՄԴ «Հրազդան» Մրցավար` Սարգիս Սարգսյան Գոլերը` «Հրազդան» - Վանիկ Ղազարյան-2, Բաունգբատ... մանրամասն »

10.12.2010
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Դեկտեմբերի 14-ին ժամը 11:00-ին ՀՖՖ շտաբ-բնակարանում տեղի կունենա 2011թ. Հայաստանի Գավաթի խաղարկության վիճակահանությունը, ինչպես նաև Բարձրագույն խմբի մասնակից թիմերի վիճակահանությունը` 2011թ. Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության խաղացանկը կազմելու նպատակով: մանրամասն »

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel