Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

06.12.2010
Վարդան Մինասյան.«Եթե հաղթենք Ռուսաստանին, ապա դա սենսացիա չեմ համարի»
Դեկտեմբերի 6-ին Հայաստանի ազգային հավաքականի և «Փյունիկ» թիմի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը ամփոփեց մրցաշրջանի արդյունքները, այդ թվում նաև անդրադարձավ ազգային հավաքականին վերաբերվող հարցերին: Հայաստանի ազգային հավաքականը փետրվարի 9-ին Կիպրոսում ընկերական հանդիպում է անցկացնելու Վրաստանի ընտրանու հետ։ Վարդան Մինասյանը նշեց, որ փետրվարի սկզբին ազգային թիմը ևս մեկ ստուգողական հանդիպում է անցկացնելու, սակայն դեռ մրցակիցը հայտնի չէ։ «Ընկերական հանդիպումներում հաջող հանդես գալը հոգեբանորեն կարևոր է, թեև միայն արդյունքի վրա չենք կենտրոնանալու»,- ասաց Վարդան... մանրամասն »

06.12.2010
Նշանակվել են Հայաստանի Մ-19 և Մ-17 ընտրանիների գլխավոր մարզիչները
ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հրամանով նշանակվել են Հայաստանի մինչև 19 և մինչև 17 տարեկանների հավաքականների գլխավոր մարզիչները: Մինչև 17 տարեկանների հավաքականը կշարունակի գլխավորել Սուրեն Չախալյանը, իսկ մինչև 19 տարեկանների ընտրանու գլխավոր մարզչի պաշտոնը կստանձնի Վարազդատ Ավետիսյանը: մանրամասն »

06.12.2010
Հայաստանի կանանց հավաքականը կմրցի Մալթայի, Վրաստանի և Ֆարերյան կղ. հետ
Դեկտեմբերի 3-ին ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում տեղի ունեցավ 2013թ. կանանց Եվրոպայի առաջնության նախնական փուլի վիճակահանությունը: Ութ թիմ բաժանվեցին երկու խմբի: Այդ թիմերի թվում է նաև Հայաստանի հավաքականը, որը ուժերը կչափի Մալթայի, Ֆարերյան կղզիների և Վրաստանի ընտրանիների հետ: Մրցաշարը կանցկացվի 2011թ. մարտի 3-ից 8-ը` Մալթայում: Հաջորդ փուլ դուրս կգան միայն խմբերի հաղթողները: մանրամասն »

06.12.2010
Հայաստանի ֆուտզալի առաջնություն. 4-րդ տուր
Դեկտեմբերի 4-ին և 5-ին կայացան Հայաստանի ֆուտզալի առաջնության 4-րդ տուրի հետևյալ հանդիպումները` «Պոլիտեխնիկ»-«Գյումրի» 5:4 Երևան, «Պոլիտեխնիկ» մարզադահլիճ Մրցավար` Էդուարդ Միքայելյան Գոլերը` «Պոլիտեխնիկ» - Մհեր Նազարեթյան-3, Արման Սահակյան-1, Սևակ Գրիգորյան-1: «Գյումրի» - Աշոտ Խաչատրյան-1, Արման Տոնոյան-1, Գևորգ Ժամկոչյան-1, Երվանդ Բայբուրդյան-1: «Թալգրիգ»-«Էրեբունի» 3:9 Վանաձոր, «Հայաստան» մարզադահլիճ Մրցավար` Երվանդ Դոխոլյան Գոլերը` «Թալգրիգ» -... մանրամասն »

03.12.2010
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Դեկտեմբերի 6-ին, ժամը 12:00-ին Ֆուտբոլի ակադեմիայի մամուլի ասուլիսների սրահում տեղի կունենա Հայաստանի ազգային հավաքականի և «Փյունիկ» ակումբի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի ամփոփիչ մամուլի ասուլիսը, որը նվիրված է Հայաստանի հավաքականի և «Փյունիկի» ելույթներին այս մրցաշրջանում: մանրամասն »

02.12.2010
Հայաստան-Վրաստան հանդիպումը կկայնա Կիպրոսում
Հայաստանի ազգային հավաքականը ընկերական հանդիպում կանցկացնի Վրաստանի ընտրանու հետ: Խաղը կկայանա Կիպրոսում 2011թ. փետրվարի 9-ին` ՖԻՖԱ-ի կողմից նշանակված ընկերական հանդիպումների պաշտոնական օրը: մանրամասն »

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel