Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

17.11.2010
Հայաստանի հավաքականը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում 59-րդն է
2010 թվականի նոյեմբերի 17-ին հրապարակվեց ազգային հավաքականների ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակը: Հոկտեմբերի 20-ին հրապարակված տարբերակի համեմատ Հայաստանի ազգային ընտրանին բարձրացել է 1 տեղով և զբաղեցնում է դասակարգման աղյուսակի 59-րդ հորիզոնականը: Այս ցուցանիշը, ինչպես նաև միավորների քանակը` 517, ռեկորդային են Հայաստանի ազգային հավաքականի պատմության մեջ: Առաջին հորիզոնականը զբաղեցնում է աշխարհի չեմպիոն` Իսպանիայի հավաքականը, Հոլանդիայի ընտանին երկրորդն է, երրորդ տեղում է Բրազիլիայի հավաքականը: Դասակարգման աղյուսակի հաջորդ տարբերակը կհրապարակվի դեկտեմբերի 17-ին: 1. Իսպանիա –... մանրամասն »

16.11.2010
Հայաստանի կանանց Մ-19 ընտրանին կհանդիպի Ավստրիայի, Իտալիայի և ՆՀՀ Մակեդոնիայի հետ
Նոյեմբերի 16-ին ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում տեղի ունեցավ 2011/12թթ. Եվրոպայի կանանց մինչև 19 տարեկանների առաջնության վիճակահանությունը: Առաջին որակավորման փուլում 40 թիմ բաժանվեց 10 խմբի: Հայաստանի ընտրանին հանգրվանեց 6-րդ խմբում, որտեղ կհանդիպի Ավստրիայի, Իտալիայի և ՆՀՀ Մակեդոնիայի թիմերի հետ: Ընտրական մրցաշարը կընդունի ՆՀՀ Մակեդոնիան: Հանդիպումները տեղի կունենան 2011թ. սեպտեմբերի 17-ին, 19-ին և 22-ին: մանրամասն »

16.11.2010
«Արդար խաղի» մրցույթի հաղթողներն են «Փյունիկը» և «Բանանց-2»-ը
Ս.թ. նոյեմբերի 13-ին և 14-ին ավարտվեցին Հայաստանի Բարձրագույն և Առաջին խմբերի առաջնությունների հանդիպումները: Մրցաշարերի ավարտից հետո ամփոփվեցին «Արդար խաղի» (Fair Play) մրցույթի արդյունքները: «Արդար խաղի» դասակարգման ամփոփիչ աղյուսակները ներկայացնում ենք Ձեր ուշադրությանը` Բարձրագույն խումբ «Փյունիկ» 8.09 «Միկա» 7.85 «Բանանց» 7.71 «Կիլիկիա» 7.70 «Իմպուլս» 7.67 «Ուլիս» 7.66 «Գանձասար» 7.63 «Շիրակ» 7.50 Առաջին խումբ... մանրամասն »

15.11.2010
Պաբլո Ռոդրիգես. «Ակումբները չպետք է ծախսեն ավելին, քան վաստակում են»
Ս/թ հոկտեմբերի 12-15-ը Հայաստան այցելեց ՈւԵՖԱ-ի ակումբների արտոնագրման բաժնի համապատասխանելիության մենեջեր Պաբլո Ռոդրիգեսը: Այցի նպատակն էր ՀՖՖ արտոնագրման բաժնում ստուգումների անցկացումն ու 2010թ. հրատարակության ՈՒԵՖԱ-ի ակումբների արտոնագրման ձեռնարկի ներկայացումը հայկական ակումբների ներկայացուցիչներին: Ձեռնարկի ներկայացման հիմնական թեմաներն էին` արտոնագրման գործընթացը Եվրոպայում և, հատկապես, նոր «Ֆինանսական արդար խաղի» սկզբունքի ներմուծումը: Ձեռնարկի ներկայացումից հետո պ-ն Ռոդրիգեսը համաձայնվեց կարճ հարցազրույց տալ www.ffa.am կայքին: - Որո՞նք են ՈՒԵՖԱ-ի ակումբների... մանրամասն »

15.11.2010
Հայաստանի ֆուտզալի առաջնություն. 1-ին տուր
Նոյեմբերի 13-ին և 14-ին կայացան Հայաստանի ֆուտզալի առաջնության առաջին տուրի հետևյալ հանդիպումները` «Պոլիտեխնիկ»-«Հրազդան» 5:2 Երևան, «Պոլիտեխնիկ» մարզադահլիճ Մրցավար` Սամվել Զարգարյան Գոլերը` «Պոլիտեխնիկ» - Արմեն Կարապետյան-3, Հովհաննես Մելքունյան-1, Արման Սահակյան-1: «Հրազդան» - Արմեն Ներսիսյան-2: «Գյումրի»-«Էրեբունի» 8:11 Գյումրի, «Գյումրի» ՀՄԴ Մրցավար` Էդուարդ Միքայելյան Գոլերը` «Գյումրի» - Աշոտ Խաչատրյան-2, Արման Տոնոյան-2, Գևորգ Ժամակոչյան-1,... մանրամասն »

14.11.2010
«Փյունիկը»` Հայաստանի 2010թ. չեմպիոն
Նոյեմբերի 14-ին կայացան Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 28-րդ տուրի հետևյալ հանդիպումները` «Կիլիկիա»-«Փյունիկ» 0:1 Երևան, «Հրազդան» մարզադաշտ Մրցավար` Անդրանիկ Արսենյան Գոլը` Մարկոս Պիզելի, 67, 11մ «Գանձասար»-«Իմպուլս» 1:0 Կապան, «Գանձասար» մարզադաշտ Մրցավար` Նելլի Ստեփանյան Գոլը` Արթուր Քոչարյան, 58, 11մ «Շիրակ»-«Բանանց» 1:2 Իջևան, «Արնար» մարզադաշտ Մրցավար` Մանուկ Ֆահրադյան Գոլերը` Մկրտիչ Նալբանդյան, 49 («Շիրակ»),... մանրամասն »

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel