Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

29.10.2010
ՈՒԵՖԱ-ի Գործկոմը հաստատեց Grassroots ծրագրի խարտիայի համակարգում ՀՖՖ-ի «հինգ աստղ» չափանիշը
Հոկտեմբերի 26-ին ՈՒԵՖԱ-ի զարգացման և տեխնիկական աջակցման կոմիտեի առաջարկով, ՈՒԵՖԱ-ի Գործկոմի հերթական նիստի ընթացքում տեղի ունեցավ ՀՖՖ-ի «հինգ աստղ» չափանիշի պաշտոնական հաստատումը: Ս.թ. հուլիսին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան արժանացավ «հինգ աստղ» չափանիշի` ՈՒԵՖԱ-ի Grassroots ծրագրի խարտիայի համակարգում, ինչը վկայում է ՀՖՖ-ի` մասսայական ֆուտբոլում կատարած արդյունավետ աշխատանքների մասին: Երկու տարի առաջ ՀՖՖ-ն արժանացել էր «մեկ աստղ» չափանիշի: Եվս «չորս աստղ» գնահատականի արժանանալու համար ՀՖՖ-ն փաթեթ էր ներկայացրել, որը պարունակում էր... մանրամասն »

28.10.2010
«Փյունիկ»-«Բանանց» հանդիպումը կսպասարկի Իտալիայի մրցավարական անձնակազմը
Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 26-րդ տուրի «Փյունիկ»-«Բանանց» հանդիպումը կսպասարկի Իտալիայի մրցավարական անձնակազմը` Անդրեա Ռոմեոյի գլխավորությամբ: Մրցավարի օգնականները կլինեն Անդրեա Պադովանը և Ռոբերտո Մարիա Ռոմանյոլին: 4-րդ պաշտոնյան կներկայացնի Հայաստանը: Հիշեցնենք, որ «Փյունիկ»-«Բանանց» հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 31-ին, ժամը 18:00-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում: մանրամասն »

27.10.2010
Եմեն-Հայաստան հանդիպումը չի կայանա
Հոկտեմբերի 23-ին Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության «Ուլիս»-«Փյունիկ» հանդիպումից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ, «Փյունիկի» և Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հայտարարել էր, որ նոյեմբերի 17-ին նախատեսված է ընկերական հանդիպում անցկացնել Եմենի ընտրանու հետ: Այսօր պարզ դարձավ որ այդ հանդիպումը չի կայանա: «Այս հանդիպմանը պետք է նախապատրաստվեին հիմնականում «Փյունիկի» ֆուտբոլիստները, ովքեր հոգնածություն են կուտակել երկար մրցաշրջան անցկացնելուց հետո, բացի այդ մի շարք ֆուտբոլիստներ... մանրամասն »

27.10.2010
Հայաստանի առաջնություն. Առաջին խումբ. 19-րդ և 22-րդ տուրեր
Հոկտեմբերի 27-ին կայացան Հայաստանի Առաջին խմբի առաջնության 19-րդ և 22-րդ տուրերի հետաձգված հանդիպումները` «Փյունիկ-3»-«Բանանց-2» 0:1 Երևան, «Նաիրի» մարզադաշտ Մրցավար` Մանուկ Ֆահրադյան Գոլը` Նորայր Գյոզալյան, 90+3 ՓՅՈՒՆԻԿ-3` Գարեգին Մարկոսյան, Դավիթ Լևոնյան, Արամ Շախնազարյան, Հարություն Օհանյան, Աշոտ Ավագյան (Տիգրան Վարդանյան, 46), Վասպուրակ Մինասյան (Վիուլեն Այվազյան, 86), Համլետ Ասոյան, Դավիթ Զաքարյան (Շիրակ Գևորգյան, 80), Արարատ Եգանյան (Ղուկաս Պողոսյան, 46), Արթուր Խաչատրյան, Վարդան Բակալյան: ԲԱՆԱՆՑ-2` Տիգրան Դավթյան,... մանրամասն »

26.10.2010
Փոփոխություն Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության խաղացանկում
Ինչպես տեղեկացրեց ՀՖՖ մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը, Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության խաղացանկում տեղի է ունեցել փոփոխություն: Հոկտեմբերի 31-ին նշանակված «Փյունիկ»-«Բանանց» 26-րդ տուրի հանդիպումը կկայանա «Հանրապետական» մարզադաշտում, ժամը 18:00-ին: մանրամասն »

25.10.2010
Փոփոխություններ Հայաստանի Առաջին խմբի առաջնության խաղացանկում
Ինչպես տեղեկացրեց ՀՖՖ մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը, Հայաստանի Առաջին խմբի առաջնության խաղացանկում տեղի են ունեցել փոփոխություններ: Հոկտեմբերի 27-ին նշանակված «Շենգավիթ»-«Փյունիկ-2» 22-րդ տուրի հանդիպումը Ոսկեհատի «Վարդանանք-451» մարզադաշտի փոխարեն կկայանա Աբովյանի «Քաղաքային» մարզադաշտում: Հոկտեմբերի 13-ից հետաձգված «Փյունիկ-2»-«Արարատ» 23-րդ տուրի հանդիպումը կկայանա նոյեմբերի 2-ին, Երևանի «Նաիրի» մարզադաշտում, ժամը 14:00-ին: մանրամասն »

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel