Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

10.10.2012
Հայկական ֆուտբոլի բոլոր երկրպագուներին խնդրում ենք.
Հայաստանի ազգային հավաքական թիմերի, Հայաստանի ֆուտբոլային առաջնությունների եւ ընդհանրապես ֆուտբոլին առընչվող հարցերով Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա զանգահարելու դեպքում զանգահարել բացառապես 56 83 85 հեռախոսահամարով` ՀՖՖ մամուլի քարտուղարություն: Հայաստանի ազգային հավաքական թիմերի հանդիպումների տոմսերի վաճառքին, մարզադաշտերի մանրամասներին վերաբերվող հարցերով զանգահարել բացառապես55 53 52, 55 53 51 և 094 526477 հեռախոսահամարներով: մանրամասն »

10.10.2012
Հայաստանի մինչև 19 տարեկանների ազգային հավաքականը պարտվեց շոտլանդացիներին
Հայաստանի մինչև 19 տարեկանների ազգային հավաքականը մեկնարկեց Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության որակավորման փուլի խմբային մրցաշարում: Առաջին հանդիպումը անհաջող ստացվեց մեր հավաքականի համար, որը 0:4 հաշվով պարտություն կրեց Շոտլանդիայի հավաքականից: Հանդիպման երկրորդ խաղակեսում դաշտի տերերին 20 րոպեի ընթացքում հաջողվեց չորս անգամ գրավել Գևորգ Հարությունյանի պաշտպանած դարպասը: Խմբի մյուս երկու թիմերի` Շվեյցարիայի և Ռումինիայի մրցավեճը ավարտվեց ոչ-ոքի` 1:1 հաշվով: Հաջորդ հանդիպումը Հայաստանի մինչև 19 տարեկանների ազգային հավաքականը կանցկացնի հոկտեմբերի 11-ին Շվեյցարիայի հավաքականի դեմ:... մանրամասն »

10.10.2012
ՀՖՖ-ն խնդրում է մարզադաշտ ներկայանալ ժամը 19:00-ին:
Հոկտեմբերի 12-ին «Հրազդան» մարզադաշտում կայանալիք Հայաստան-Իտալիա հանդիպմանը մարզադաշտի մուտքերի մոտ մարզասերների կուտակումներ թույլ չտալու նպատակով Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան խնդրում է բոլոր մարզասերներին «Հրազդան» մարզադաշտ ներկայանալ հանդիպման սկզբից 2 ժամ շուտ` ժամը 19:00-ին: Բոլոր մարզասերներին խնդրվում է նաեւ մարզադաշտ չբերել արգելված իրեր`մարզադաշտի անվտանգության աշխատանքների արդյունքում ավելորդ կուտակումներ չստեղծելու համար: Արգելվում է` Զենք Ճայտրուկներ Ծակող կտրող հրավառվող իրեր Պրոֆեսիոնալ վիդեո, աուդիո, ֆոտո սարքավորումներ... մանրամասն »

09.10.2012
Միշել Պլատինի. «Ես Հայաստան եմ գալիս իմ ընկերոջ`ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի մոտ»:
Այսօր Երեւանում, «Մարիոթ Արմենիա» հյուրանոցի «Արարատ» սրահում ավարտվեց ՈՒԵՖԱ-ի «Բարձրագույն գործադիր ծրագրի» շրջանակներում անցկացվող կլոր սեղանը, որին մասնակցում էին Հայաստանի, Ուկրաինայի, Ղազախստանի, Բելառուսի, Վրաստանի, Սլովակիայի եւ Մոլդովայի ֆուտբոլի ֆեդերացիաների նախագահներ, գործադիր տնօրեններ: Կլոր սեղանին մասնակցելու նպատակով հոկտեմբերի 8-ին Երեւան էր ժամանել նաեւ ՈՒԵՖԱ-ի պատվիրակությունը` ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինիի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում էին ՈՒԵՖԱ-ի փոխնախագահ Մարիոս Լեւկարիտիսը, ՈՒԵՖԱ-ի գործադիր տնօրենի տեղակալ Թեոդոր... մանրամասն »

09.10.2012
Հայաստան-Իտալիա հանդիպման տոմսերը հոկտեմբերի 12-ին կվաճառվեն նաև «Հրազդան» մարզադաշտի հարակից տարածքում
Հոկտեմբերի 12-ին՝ Հայաստան-Իտալիա հանդիպման օրը, տոմսերը կվաճառվեն նաև «Հրազդան» մարզադաշտի հարակից տարածքում: Չնայած այն հանգամանքին, որ Հայաստան-Իտալիա հանդիպման տոմսերը վաճառվում են թե «Հանրապետական» մարզադաշտի տոմսարկղերում, թե «Երևան սիթի» եւ «Հյումմել» խանութների ցանցերում, ստեղծվում է եւս մեկ հնարավորություն, որ Հայաստանի ազգային հավաքականի բոլոր երկրպագուները տոմս գնելու հնարավորություն ունենան նույնիսկ հանդիպումից առաջ: Առաքում՝ 094 526477 Տոմսարկղեր` 55 53 52 և 55 53 51 մանրամասն »

07.10.2012
Հայաստանի առաջնություն. Բարձրագույն խումբ. 25-րդ տուր
Հոկտեմբերի 7-ին կայացել են Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 25-րդ տուրի հետևյալ հանդիպումները՝ «Արարատ»-«Իմպուլս» 1:0 (1:0) Աբովյան, «Քաղաքային» մարզադաշտ Մրցավար՝ Սուրեն Բալիյան Գոլը՝ Դավիթ Գրիգորյան, 5 «Միկա»-«Ուլիս» 1:0 (1:0) Երևան, «Միկա» մարզադաշտ Մրցավար՝ Տիգրան Հովսեփյան Գոլը՝ Ալեքս Էնրիկե դա Սիլվա, 20 մանրամասն »

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel