Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

14.10.2010
Հայաստանի առաջնություն. Առաջին խումբ. 23-րդ տուր
Հոկտեմբերի 14-ին կայացան Հայաստանի Առաջին խմբի առաջնության 23-րդ տուրի հետևյալ հանդիպումները` «Գանձասար-2»-«Իմպուլս-2» 0:0 Կապան, «Գանձասար» մարզադաշտ Մրցավար` Անդրանիկ Արսենյան ԳԱՆՁԱՍԱՐ-2` Գոռ Թադևոսյան, Նորայր Թամրազյան, Հայկ Չիլինգարյան, Հրաչյա Օհանջանյան, Կամո Առուստամյան (Վրույր Գրիգորյան, 70), Լյուկ Ակա, Դավիթ Ահարոնյան, Արման Գրիգորյան, Վաչե Մարտիրոսյան (Տիգրան Գևորգյան, 61), Ալիկ Խաչատրյան (Սերժ Մալան, 60), Հայրապետ Ավագյան (Մհեր Հարությունյան, 75): ԻՄՊՈՒԼՍ-2` Գոռ Էլյազյան, Հակոբ Ասլանյան, Ռևիկ Եղիազարյան, Կարապետ... մանրամասն »

13.10.2010
Հայաստանի առաջնություն. Առաջին խումբ. 23-րդ տուր
Հոկտեմբերի 13-ին կայացավ Հայաստանի Առաջին խմբի առաջնության 23-րդ տուրի հետևյալ հանդիպումը` «Բանանց-2»-«Շենգավիթ» 3:3 Աշտարակ, «Քասախի մարզիկ» մարզադաշտ Մրցավար` Անդրանիկ Գաբրիելյան Գոլերը` Նորայր Գյոզալյան, 12, Գոռ Գուգուջյան, 45+3, Էրիկ Սարգսյան, 77 («Բանանց-2»), Ռաֆայել Վարդանյան, 7, Հենրիկ Հարությունյան, 50, Արման Թության, 65 («Շենգավիթ») «Փյունիկ-2»-«Արարատ» հանդիպումը հետաձգվել է: Մանրամասն կարող եք տեսնել այստեղ մանրամասն »

13.10.2010
ԵՎՐՈ-2012. Հայաստան-Անդորրա 4:0
Հոկտեմբերի 12-ին նոր էջ գրվեց հայկական ֆուտբոլի պատմության մեջ: Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում Հայաստանի ազգային հավաքականը տոնեց ամենախոշոր հաղթանակը իր պատմության մեջ, իսկ Գևորգ Ղազարյանը գրանցեց իր հաշվին հավաքականի 100-րդ գոլը: Սլովակիայի հավաքականի նկատմամբ տարած հաղթանակից հետո, գրեթե ոչ ոք չէր կասկածում, որ եթե մեր ֆուտբոլիստները նույն տրամադրվածությամբ և ոճով անցկացնեն նաև այս հանդիպումը, ապա հաղթանակը համեստ Անդորրայի նկատմամբ կասկած չի հարուցի: Հինգ րոպե պահանջվեց մեր տղաներին, որպեսզի անդորրացիները առաջին անգամ գնդակը հանեն ցանցից:... մանրամասն »

13.10.2010
Փոփոխություն Հայաստանի Առաջին խմբի առաջնության խաղացանկում
Ինչպես տեղեկացրեց ՀՖՖ մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը, հաշվի առնելով այն որ, Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը անցկացնում է ուսումնամարզական հավաք, որին մասնակցելու են «Փյունիկ-2» թիմի 8 ֆուտբոլիստ, Հայաստանի Առաջին խմբի առաջնության հոկտեմբերի 13-ին նախատեսված «Փյունիկ-2»-«Արարատ» 23-րդ տուրի հանդիպումը հետաձգվել է: մանրամասն »

12.10.2010
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Հոկտեմբերի 11-ին Երևանում տեղեկություններ են տարածվել, թե իբր հոկտեմբերի 12-ին կայանալիք 2012թ. Եվրոպայի առաջնության Հայաստան-Անդորրա ընտրական հանդիպման տոմսերը սպառվել են: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարում է, որ այդ տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը և երկրպագուները կարող են ձեռք բերել տոմսերը «Հանրապետական» մարզադաշտի հարևանությամբ գտնվող տոմսարկղերում, Խանջյան 27, Մաշտոցի 20 և Րաֆֆու 31 հասցեներում գտնվող «Հյումմել» խանութներում: Տոմսերի արժեքն է` - արևմտյան տրիբունա` 6000 դրամ - արևելյան տրիբունա` 4000 դրամ - հարավային և... մանրամասն »

11.10.2010
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Անդորրայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Կոլդո Ալվարեսի մամուլի ասուլիսը ժամը 19:30-ից տեղափոխվել է և կկայանա ժամը 19:15-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում: Ժամը 20:00-ին նախատեսված է Անդորրայի հավաքականի նախախաղային մարզումը, որը 15 րոպե «բաց» կլինի լրագրողների համար: մանրամասն »

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel