Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

10.10.2010
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Հոկտեմբերի 11-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում տեղի կունենան Հայաստանի և Անդորրայի ազգային հավաքականների գլխավոր մարզիչների մամուլի ասուլիսները: Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի մամուլի ասուլիսը տեղի կունենա ժամը 12:00-ին: Անդորրայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Կոլդո Ալվարեսի մամուլի ասուլիսը տեղի կունենա ժամը 19:30-ին: Ժամը 20:00-ին նախատեսված է Անդորրայի հավաքականի նախախաղային մարզումը, որը 15 րոպե «բաց» կլինի լրագրողների համար: մանրամասն »

09.10.2010
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Հոկտեմբերի 12-ին «Հանրապետական» մարզադաշտում, ժամը 20:00-ին տեղի կունենա ԵՎՐՈ 2012 Հայաստան – Անդորրա ազգային հավաքականների ընտրական հանդիպումը: Տեղեկացնում ենք երկրպագուներին, որ վերը նշված խաղի տոմսերը վաճառվում են «Հանրապետական» մարզադաշտի հարևանությամբ գտնվող տոմսարկղերում, Խանջյան 27, Մաշտոցի 20 և Րաֆֆու 31 հասցեներում գտնվող «Հյումմել» խանութներում: Տոմսերի արժեքն է` - արևմտյան տրիբունա` 6000 դրամ - արևելյան տրիբունա` 4000 դրամ - հարավային և հյուսիսային տրիբունաներ` 2000 դրամ Առաքման համար կարող եք զանգահարել 094... մանրամասն »

09.10.2010
ԵՎՐՈ-2012. Հայաստան-Սլովակիա 3:1
Հոկտեմբերի 8-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ԵՎՐՈ-2012 ընտրական մրցաշարի շրջանակներում ուժերը չափեցին Հայաստանի և Սլովակիայի ընտրանիները: Հանդիպումից առաջ արվել էր բավականին շատ կանխագուշակումներ արդյունքի վերաբերյալ, և մասնավորապես սլովակ ֆուտբոլիստների կողմից նշվում էր, որ թիմը Երևան է ժամանել միայն երեք միավորի համար: Թիմերի մարզիչները ավելի զուսպ էին իրենց ելույթներում, հարգանքով խոսելով մրցակցի մասին: Ինչևէ, հանդիպման առաջին րոպեներից Հայաստանի հավաքականը նետվեց առաջ, գրոհների տրամաբանական վերջակետը դնելու պարտականությունը ստանձնելով Յուրա... մանրամասն »

07.10.2010
Բարձրագույն խմբի հանդիպումները սպասարկող մրցավարները որակազրկված են
Հոկտեմբերի 7-ին ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը ֆեդերացիայի շտաբ-բնակարանում հանդիպում ունեցավ Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության մասնակից ակումբների ղեկավարների հետ: Նպատակը մրցավարության ոլորտում առկա խնդիրների քննարկումն էր: Հայաստանի ֆուտբոլային գերատեսչության ղեկավարը հայտարարեց, որ դժգոհ է Բարձրագույն խմբի առաջնության հանդիպումները սպասարկող մրցավարների աշխատանքից: Նա ակումբների ղեկավարներին տեղեկացրեց, որ նկատի ունենալով առաջացած բարդ իրավիճակը` որոշում է կայացվել հրաժարվել Բարձրագույն խմբի հանդիպումները սպասարկող մրցավարներից և այսուհետ նրանց չվստահել` վարելու Հայաստանի... մանրամասն »

06.10.2010
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Հոկտեմբերի 7-ին, ժամը 17:30-ին «Հանրապետական» մարզադաշտի մամուլի ասուլիսների դահլիճում տեղի կունենա Սլովակիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վլադիմիր Վայսի նախախաղային մամուլի ասուլիսը: Ժամը 18:00-ին նախատեսված է Սլովակիայի հավաքականի մարզումը, որը 15 րոպե «բաց» կլինի լրագրողների համար: մանրամասն »

06.10.2010
Փոփոխություններ Հայաստանի Առաջին խմբի առաջնության խաղացանկում
Ինչպես տեղեկացրեց ՀՖՖ մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը, Հայաստանի Առաջին խմբի առաջնության խաղացանկում տեղի են ունեցել փոփոխություններ: Հոկտեմբերի 7-ին նշանակված 22-րդ տուրի «Շենգավիթ»-«Փյունիկ-2» հանդիպումը հետաձգվել է և կկայանա հոկտեմբերի 27-ին, Ոսկեհատ գյուղում, «Վարդանանք-451» մարզադաշտում, ժամը 15:00-ին: Սեպտեմբերի 10-ի հետաձգված 19-րդ տուրի «Փյունիկ-3»-«Բանանց-2» հանդիպումը կկայանա հոկտեմբերի 27-ին, Երևանի «Նաիրի» մարզադաշտում, ժամը 15:00-ին: Սեպտեմբերի 16-ի հետաձգված 20-րդ տուրի... մանրամասն »

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel