Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

25.09.2010
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Հոկտեմբերի 8-ին «Հանրապետական» մարզադաշտում, ժամը 20:00-ին տեղի կունենա ԵՎՐՈ 2012 Հայաստան – Սլովակիա ազգային հավաքականների ընտրական հանդիպումը: Տեղեկացնում ենք երկրպագուներին, որ վերը նշված խաղի տոմսերը վաճառվում են «Հանրապետական» մարզադաշտի հարևանությամբ գտնվող տոմսարկղերում, Խանջյան 27, Մաշտոցի 20 և Րաֆֆու 31 հասցեներում գտնվող «Հյումմել» խանութներում: Տոմսերի արժեքն է` - արևմտյան տրիբունա` 6000 դրամ - արևելյան տրիբունա` 4000 դրամ - հարավային և հյուսիսային տրիբունաներ` 2000 դրամ Առաքման համար կարող եք զանգահարել 094... մանրամասն »

25.09.2010
Հայ մրցավարները կսպասարկեն Եվրոպայի առաջնությունների հանդիպումները
Արման Ամիրխանյանն ու Զավեն Հովհաննիսյանը կսպասարկեն Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության 10-րդ խմբի մրցաշարի հանդիպումները, որը տեղի կունենա Բուլղարիայում հոկտեմբերի 6-ից 13-ը: Մրցաշարը կանցնի Իռլանդիայի, Սերբիայի, Լյուքսեմբուրգի և Բուլղարիայի թիմերի մասնակցությամբ: Ռուզաննա Պետրոսյանը և Հասմիկ Ղարիբյանը կսպասարկեն Եվրոպայի կանանց մինչև 17 տարեկանների առաջնության 2-րդ խմբի մրցաշարի հանդիպումները, որը տեղի կունենա Հյուսիսային Իռլանդիայում հոկտեմբերի 15-ից 22-ը: Առաջին երկու տեղերի համար կպայքարեն Չեխիայի, Իռլանդիայի, Մակեդոնիայի և Հյուսիսային Իռլանդիայի հավաքականները: մանրամասն »

24.09.2010
Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթ. «Փյունիկ»-«Բանանց» 2:0
Սեպտեմբերի 24-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում տեղի ունեցավ 2009թ. Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթի խաղարկության հանդիպումը: Պատվավոր ավարը վիճարկեցին «Փյունիկը» և «Բանանցը»: Երկու թիմերն էլ հանդես եկան երկրորդ կազմերով. ըստ երևույթի այսօրվա հանդիպման մասնակիցները գերադասեցին պահպանել ուժերը և կենտրոնանալ ազգային առաջնության հանդիպումների վրա: Երկու տարի առաջ «Փյունիկի» ավելի երիտասարդ կազմը հաղթեց «Բանանցին», շնորհիվ Տիգրան Ոսկանյանի միակ գոլի: Այսօր էլ չեմպիոնը գերազանցեց «Բանանցին», այս անգամ... մանրամասն »

24.09.2010
Եվրոպայի մինչև 17 տարեկանների առաջնություն. Չեխիա-Հայաստան 1:1
Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը առաջին միավորը վաստակեց Իսլանդիայում անցկացվող Եվրոպայի մինչև 17 տարեկանների ընտրական մրցաշարի 7-րդ խմբի շրջանակներում: Մեր թիմի մրցակիցը` Չեխիայի ընտրանին բացեց հաշիվը շնորհիվ թիմի ավագ Ալեշ Չեռնյակի գոլի: Հայաստանի ընտրանին պատասխանեց 59-րդ րոպեին Աղվան Պապիկյանի կողմից իրացված 11-մետրանոցով: Հայաստանի հավաքականը եզրափակում է մրցաշարային աղյուսակը, քանի որ խմբի մյուս հանդիպումը ավարտվեց Իսլանդիայի հաղթանակով Թուրքիայի հավաքականի նկատմամբ 2:0 հաշվով: Խմբում առաջին երկու տեղերը գրաված թիմերը հայտնի կդառնան սեպտեմբերի 27-ին երբ կհադիպեն... մանրամասն »

24.09.2010
Հայաստանի հավաքականը կխաղա Հունաստանի, Լատվիայի և Իսլանդիայի ընտրանիների հետ
Սեպտեմբերի 24-ին ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում տեղի ունեցավ 2012թ. Եվրոպայի ֆուտզալի առաջնության վիճակահանությունը: 42 հավաքական կպայքարեն Եվրոպայի չեմպիոնի կոչման համար, նրանցից 11 լավագույնը և մրցաշարի կազմակերպիչ` Խորվաթիան 2012 թվականին կխաղարկեն պատվավոր տիտղոսը: Մրցաշարը կանցկացվի երեք փուլով` նախնական, որակավորման և եզրափակիչ: Հայաստանի ֆուտզալի հավաքականը կսկսի պայքարը նախնական փուլից: Վիճակահանության արդյունքում մեր թիմը հանգրվանեց B խմբում, որտեղ կմրցի Հունաստանի, Լատվիայի և Իսլանդիայի ընտրանիների հետ: Մրցաշարը տեղի կունենա 2011թ. հունվարի 20-24-ը Իսլանդիայում: Որակավորման փուլ դուրս... մանրամասն »

23.09.2010
Հայաստանի առաջնություն, Առաջին խումբ. 16-րդ և 18-րդ տուրեր
Սեպտեմբերի 23-ին կայացան Հայաստանի Առաջին խմբի առաջնության 16-րդ և 18-րդ տուրերի հետաձգված հանդիպումները` 16-րդ տուր «Շիրակ-2»-«Գանձասար-2» 0:1 Երևան, «Քաղաքային» մարզադաշտ Մրցավար` Մանուկ Ֆահրադյան Գոլը` Հայկ Չիլինգարյան, 63, 11մ ՇԻՐԱԿ-2` Էդգար Մովսիսյան, Դավիթ Պետրոսյան, Վարդան Պավլեյան, Աղվան Դավոյան, Աշոտ Բուլիկյան, Սերգեյ Գևորգյան (Հայկազ Գևորգյան, 75), Ռոբերտ Անտիկյան, Արթուր Դավթյան, Միխեիլ Մուրմանիշվիլի (Էդգար Մուրադյան, 88), Էդվարդ Փանոսյան, Դավիթ Հակոբյան: ԳԱՆՁԱՍԱՐ-2` Գոռ Թադևոսյան, Հայկ Չիլինգարյան, Ալիկ... մանրամասն »

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel