Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

22.09.2010
Եվրոպայի մինչև 17 տարեկանների առաջնություն. Թուրքիա-Հայաստան 3:0
Սեպտեմբերի 22-ին Իսլանդիայում մեկնարկեց Եվրոպայի մինչև 17 տարեկանների առաջնության որակավորման փուլի 7-րդ խմբի ընտրական մրցաշարը: Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը` Սուրեն Չախալյանի գլխավորությամբ մրցելու է Թուքրիայի, Իսլանդիայի և Չեխիայի ընտրանիների հետ: Այսօր մեր թիմի մրցակիցն էր Թուրքիայի հավաքականը: Ցավոք, մեր տղաների մեկնարկը հաջող չստացվեց: Պարտություն 0:3 հաշվով, որը խիստ նվազեցրեց մեր թիմի հնարավորությունները հաջորդ փուլ դուրս գալու համար: Ի դեպ, հաջորդ փուլ` էլիտ ռաունդ, դուրս են գալիս խմբում առաջին երկու տեղ զբաղեցրած թիմերը և երկու լավագույն թիմերը, որոնք իրենց խբերում... մանրամասն »

20.09.2010
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
2010թ. սեպտեմբերի 20-ին սկսվում է մարզական լրագրողների, հեռուստալրագրողների, ֆոտոլրագրողների և ռադիոլրագրողների հավատարմագրում` 2010 թվականի հոկտեմբերի 8-ին և 12-ին կայանալիք 2012 թվականի Եվրոպայի առաջնության Հայաստան – Սլովակիա և Հայաստան-Անդորրա ազգային հավաքականների ընտրական հանդիպումների լուսաբանման համար: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ս.թ. սեպտեմբերի 20-ից սկսում է լրագրողների հավատարմագրումը` Երևանի «Հանրապետական» մարզադաշտում կայանալիք 2012 թվականի Եվրոպայի առաջնության Հայաստան – Սլովակիա և Հայաստան-Անդորրա ազգային հավաքականների հանդիպումները... մանրամասն »

19.09.2010
Հայաստանի առաջնություն. Բարձրագույն խումբ. 21-րդ տուր
Սեպտեմբերի 19-ին կայացան Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 21-րդ տուրի հետևյալ հանդիպումները` «Բանանց»-«Շիրակ» 1:1 Երևան, «Հանրապետական» մարզադաշտ Մրցավար` Արարատ Շահինյան Գոլերը` Խոսե Կառլոս Նոգեյրա, 66 («Բանանց»), Անդրանիկ Բարիկյան, 63 («Շիրակ») «Ուլիս»-«Միկա» 1:2 Երևան, «Հրազդան» մարզադաշտ Մրցավար` Հակոբ Արտոյան Գոլերը` Շոթա Ջիքիա, 69 («Ուլիս»), Էդիլսոն Ժունիոր, 43, Ալեքսանդր Թադևոսյան, 75 («Միկա») Մանրամասն կարող եք տեսնել... մանրամասն »

18.09.2010
Հայաստանի առաջնություն. Բարձրագույն խումբ. 21-րդ տուր
Սեպտեմբերի 18-ին կայացան Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 21-րդ տուրի հետևյալ հանդիպումները` «Իմպուլս»-«Գանձասար» 1:1 Դիլիջան, «Քաղաքային» մարզադաշտ Մրցավար` Արման Ամիրխանյան Գոլերը` Կարեն Մուրադյան, 10 («Իմպուլս»), Սարգիս Նասիբյան, 25 («Գանձասար») ԻՄՊՈՒԼՍ` Գևորգ Պրազյան, Արթուր Պետրոսյան, Ջուլիանո Խիմենես, Միխեիլ Սիմոնյան, Հրաչյա Միքայելյան, Ավետիք Կիրակոսյան (Արտակ Հովհաննիսյան, 71), Կարեն Մուրադյան, Տիգրան Ոսկանյան, Զավեն Բադոյան (Վահե Միրաքյան, 90+2), Էլտոն Կարդոսո (Վահագն Այվազյան, 59), Արման... մանրամասն »

17.09.2010
Հայաստանի առաջնություն, Առաջին խումբ. 20-րդ տուր
Սեպտեմբերի 16-17-ին կայացան Հայաստանի Առաջին խմբի առաջնության 20-րդ տուրի հետևյալ հանդիպումները` «Իմպուլս-2»-«Միկա-2» 2:0 Դիլիջան, «Քաղաքային» մարզադաշտ Մրցավար` Արման Վարդանյան Գոլերը` Արմեն Դերձյան, 64, Ռումյան Հովսեփյան, 74 ԻՄՊՈՒԼՍ-2` Գոռ Էլյազյան, Հակոբ Ասլանյան, Եղիշե Վարդանյան, Արմեն Ստեփանյան, Կարապետ Գևորգյան, Արմեն Դերձյան (Հարություն Դաշչյան, 86), Ռևիկ Եղիազարյան, Վոլոդյա Բաղդասարյան, Արթուր Դավթյան, Ռումյան Հովսեփյան (Հովհաննես Վարդանյան, 90+2), Մարտուն Եղիազարյան (Հակոբ Դոքմանյան, 87): ՄԻԿԱ-2` Արմեն Ֆիշյան, Ավագ... մանրամասն »

16.09.2010
Եվրոպայի կանանց մինչև 19 տարեկանների առաջնություն. Հայաստան-Մոլդովա 0:2
Մոլդովայում ավարտվեց Եվրոպայի կանանց մինչև 19 տարեկանների առաջնության ընտրական փուլի A խմբի մրցաշարը: Հայաստանի կանանց մինչև 19 տարեկանների հավաքականը հանդիպեց Մոլդովայի ընտրանու հետ և պարտվեց 0:2 հաշվով: Ֆոմինային և Կոլուգլոյին հաջողվեց գրավել Թագուհի Գրիգորյանի պաշտպանած դարպասը: Մյուս խաղում Անգլիայի հավաքականը հաղթեց Ֆինլանդիային 2:0 հաշվով և զբաղեցրեց առաջին տեղը խմբում: ՀԱՅԱՍՏԱՆ-ՄՈԼԴՈՎԱ 0:2 (0:1) 16.09.10, Քիշնև, «Զիմբրու» մարզադաշտ Մրցավար` Կադրիյե Գյոկչեկ (Թուրքիա) Գոլերը` Իննա Կոլուգլո, 23, Ելենա Ֆոմինա, 49 ՀԱՅԱՍՏԱՆ` Թագուհի Գրիգորյան, Անժելա... մանրամասն »

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel