Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

06.10.2012
Վարդան Մինասյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքականի կազմը
Հայաստանի ազգային հավաքականը հոկտեմբերի 8-ից սկսում է 2014թ. Աշխարհի գավաթի խաղարկության ընտրական փուլի Հայաստան-Իտալիա հանդիպման նախապատրաստական մարզական հավաքը: Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստները եւ ազգային հավաքականի մարզչական շտաբը հոկտեմբերի 8-ից կհանգրվանեն հավաքի կենտրոնատեղիում` ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի Ակադեմիայում: Ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը ՀՖՖ պաշտոնական կայքին տեղեկացրել է, որ Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության հերթական տուրի ավարտից հետո ֆուտբոլիստների հրապարակվող կազմը հնարավոր է համալրվի եւս մեկ ֆուտբոլիստով:... մանրամասն »

06.10.2012
Վարդան Մինասյանը հրապարակել է Հայաստան-Իտալիա հանդիպման նախապատրաստական մարզական հավաքի ծրագիրը
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հրապարակել է հոկտեմբերի 8-ից մեկնարկող 2014թ. Աշխարհի գավաթի խաղարկության ընտրական փուլի Հայաստան-Իտալիա հանդիպման նախապատրաստական մարզական հավաքի ծրագիրը: Հոկտեմբերի 8-ից, ժամը 18:00-ից Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստները եւ ազգային հավաքականի մարզչական շտաբը կհանգրվանեն հավաքի կենտրոնատեղիում`ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի Ակադեմիայում: Հոկտեմբերի 8-ին, ժամը 19:00-ին ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի Ակադեմիայում տեղի կունենա Հայաստանի ազգային հավաքականի «բաց» մարզումը, որին կարող... մանրամասն »

06.10.2012
Վարդան Մինասյանի մամուլի ասուլիսը` հոկտեմբերի 11-ին
Հոկտեմբերի 11-ին, ժամը 12:30-ին, «Հրազդան» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում տեղի կունենա Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի նախախաղային մամուլի ասուլիսը` Հայաստան-Իտալիա հանդիպումից առաջ: Մամուլի ասուլիսին կարող են մասնակցել Հայաստան-Իտալիա հանդիպումը լուսաբանելու համար հավատարմագրված լրագրողները: մանրամասն »

06.10.2012
Իտալիայի հավաքականը կժամանի Երևան հոկտեմբերի 10-ին: Չեզարե Պրանդելիի մամուլի ասուլիսը՝ հոկտեմբերի 11-ին:
2014 թվականի Աշխարհի Գավաթի ընտրական փուլի շրջանակներում Հայաստանի ազգային հավաքականի հետ հանդիպման համար հոկտեմբերի 10-ի ուշ երեկոյան, հատուկ չարտերային չվերթով Երեւան կժամանի Իտալիայի ազգային հավաքականը: Հոկտեմբերի 11-ին, ժամը 19:30-ին «Հրազդան» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում տեղի կունենա Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Չեզարե Պրանդելիի նախախաղային մամուլի ասուլիսը, որից հետո ժամը 20:00-ին կսկսվի Իտալիայի ազգային հավաքականի մարզումը, որը «բաց» կլինի Հայաստան-Իտալիա հանդիպումը լուսաբանելու հավատարմագրված լրագրողների համար: մանրամասն »

05.10.2012
Տեղի ունեցավ ՀՖՖ Կարգապահական կոմիտեի հերթական նիստը
Հոկտեմբերի 4-ին տեղի ունեցավ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեի հերթական նիստը` ՀՖՖ Կարգապահական կոմիտեի նախագահ Ռուբեն Սինոյանի նախագահությամբ: Նիստի արձանագրությունը կարող եք տեսնել այստեղ մանրամասն »

05.10.2012
Փոփոխություն Հայաստանի Բարձրագույն և Առաջին խմբերի առաջնությունների խաղացանկերում
Հայաստանի Բարձրագույն և Առաջին խմբերի առաջնությունների խաղացանկերում կատարվել է փոփոխություն: Հոկտեմբերի 20-ից սկսած Հայաստանի Բարձրագույն և Առաջին խմբերի առաջնությունների ժամը 16:00-ին նշանակված հանդիպումները կսկսվեն ժամը 15:00-ին: Այդ մասին ՀՖՖ պաշտոնական կայքին հայտնել է ՀՖՖ մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը: մանրամասն »

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel