Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

03.09.2010
2010թ. ՖԻՖԱ-ի Արդար Խաղի Համաշխարհային Օրեր
Աշխարհը միասնական է արդար խաղի հետ Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիան և նրա նախագահ պարոն Ռուբեն Հայրապետյանը դիմում են խաղացողներին, մրցավարներին, երկրպագուներին և պաշտոնյաներին` ՖԻՖԱ-ի Արդար Խաղի Համաշխարհային Օրերի ընթացքում Արդար Խաղի ոգուն աջակցելու և այն ողջ երկրում ներկայացնելու հարցում: 2010թ-ի սեպտեմբերի 3-ից 7-ը կայանալիք խաղային օրերին ՖԻՖԱ-ն 14-րդ անգամ նշելու է Արդար Խաղի Օրերը: Այս նախաձեռնությունը վայելում է ՖԻՖԱ-ի նախագահ` պարոն Յոզեֆ Բլատտերի եւ ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինիի անձնական սատարումը: «Արդար խաղն ու Հարգանքը անհրաժեշտ են մեր սպորտին եւ նրանում... մանրամասն »

03.09.2010
Փոփոխություններ Հայաստանի Առաջին խմբի առաջնության խաղացանկում
Ինչպես տեղեկացրեց ՀՖՖ մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը, Հայաստանի Առաջին խմբի առաջնության խաղացանկում տեղի են ունեցել փոփոխություններ: Օգոստոսի 20-ից հետաձգված 16-րդ տուրի «Շիրակ-2»- «Գանձասար-2» հանդիպումը կկայանա սեպտեմբերի 23-ին, Գյումրիի «Քաղաքային» մարզադաշտում, ժամը 17:00-ին: Սեպտեմբերի 2-ին նշանակված «Իմպուլս-2»- «Արարատ» հանդիպումը հետաձգվել է և կկայանա սեպտեմբերի 23-ին, Դիլիջանի «Քաղաքային» մարզադաշտում, ժամը 17:00-ին: մանրամասն »

02.09.2010
Հայաստանի Մ-21 հավաքականը անցկացնում է ուսումնամարզական հավաք
Սեպտեմեբրի 2-ից Հայաստանի երիտասարդական հավաքականը անցկացնում է ուսումնամարզական հավաք, նախապատրաստվելով սեպտեմբերի 7-ին Թբիլիսիում կայանալիք 2011թ. Եվրոպայի առաջնության Վրաստան-Հայաստան ընտրական հանդիպմանը: Մեր ընտրանու մարզչական շտաբը` Ֆլեմինգ Սերիցլևի գլխավորությամբ հավաքի է հրավիրել հետևյալ ֆուտբոլիստներին` Դարպասապահներ Գևորգ Պրազյան «Իմպուլս» Կարեն Իսրաելյան «Փյունիկ» Պաշտպաններ Արտաշես Առաքելյան «Կիլիկիա» Արմեն Զաքարյան «Բանանց» Գագիկ Դաղբաշյան «Բանանց» Կամո Հովհաննիսյան «Փյունիկ»... մանրամասն »

01.09.2010
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Սեպտեմբերի 3-ին Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտում տեղի կունենա ԵՎՐՈ 2012թ. Հայաստան-Իռլանդիա ընտրական հանդիպումը: Սեպտեմբերի 2-ին Հանրապետական մարզադաշտի ասուլիսների սրահում տեղի կունենան Հայաստանի և Իռլանդիայի հավաքականների գլխավոր մարզիչների մամուլի ասուլիսները: Վարդան Մինասյանի ասուլիսը տեղի կունենա ժամը 13:00-ին, իսկ Ջովանի Տրապատոնիի ասուլիսը նախատեսված է ժամը 18:00-ին: մանրամասն »

30.08.2010
Վարդան Մինասյանը հրապարակեց Հայաստանի ազգային հավաքականի կազմը
Հայաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբը` Վարդան Մինասյանի գլխավորությամբ հրապարակեց ընտրանու կազմը, որը կնախապատրաստվի 2012թ. Եվրոպայի առաջնության Իռլանդիայի և ՆՀՀ Մակեդոնիայի հավաքականների հետ ընտրական հանդիպումներին: Հիշեցնենք, որ Հայաստան-Իռլանդիա հանդիպումը տեղի կունենա Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում սեպտեմբերի 3-ին, ժամը 20:00-ին, իսկ ՆՀՀ Մակեդոնիա-Հայաստան խաղը կկայան Սկոպյեում, «Ֆիլիպ II» մարզադաշտում, սեպտեմեբրի 7-ին, ժամը 23:00-ին: Ստորև ներկայացնում ենք Հայաստանի հավաքականի կազմը` Դարպասապահներ Ոոման Բերեզովսկի... մանրամասն »

30.08.2010
Միշել Պլատինին կժամանի Երևան
Սեպտեմբերի 1-ին տեղի կունենա նորակառույց Ֆուտբոլի ակադեմիայի բացման հանդիսավոր արարողությունը: Այդ կապակցությամբ սեպտեմբերի 1-ին Հայաստան է ժամանում ՈՒԵՖԱ-ի պատվիրակությունը` ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինիի գլխավորությամբ: Բացման արարողությունը տեղի կունենա ժամը 16:00-ին, Ավան, Աճարյան փ. 35/31 հասցեով: ՈՒԵՖԱ-ի և ՀՖՖ նախագահների համատեղ մամուլի ասուլիսը տեղի կունենա Ֆուտբոլի ակադեմիայի շենքում ժամը 17:00-ին: մանրամասն »

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel