Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

23.08.2010
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Սեպտեմբերի 3-ին «Հանրապետական» մարզադաշտում, ժամը 20:00-ին տեղի կունենա ԵՎՐՈ 2012 Հայաստան – Իռլանդիա ազգային հավաքականների ընտրական հանդիպումը: Տեղեկացնում ենք երկրպագուներին, որ վերը նշված խաղի տոմսերը վաճառվում են «Հանրապետական» մարզադաշտի հարևանությամբ գտնվող տոմսարկղերում, Խանջյան 27, Մաշտոցի 20 և Րաֆֆու 31 հասցեներում գտնվող «Հյումմել» խանութներում: Տոմսերի արժեքն է` - արևմտյան տրիբունա` 8000 դրամ - արևելյան տրիբունա` 6000 դրամ - հարավային և հյուսիսային տրիբունաներ` 4000 դրամ Առաքման համար կարող եք զանգահարել 094... մանրամասն »

22.08.2010
Հայաստանի առաջնություն. Բարձրագույն խումբ. 18-րդ տուր
Օգոստոսի 22-ին կայացան Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 18-րդ տուրի հետևյալ հանդիպումները` «Գանձասար»-«Բանանց» 0:1 Կապան, «Գանձասար» մարզադաշտ Մրցավար` Արարատ Շահինյան Գոլը` Արսեն Բալաբեկյան, 30 «Փյունիկ»-«Ուլիս» 5:1 Երևան, «Հանրապետական» մարզադաշտ Մրցավար` Արման Ամիրխանյան Գոլերը` Էդգար Մանուչարյան, 9, Գևորգ Ղազարյան, 35, Էդգար Մալաքյան, 61, 84, Հովհաննես Գոհարյան, 64 («Փյունիկ»), Նարեկ Դավթյան, 11 («Ուլիս») Մանրամասն կարող եք տեսնել այստեղ մանրամասն »

21.08.2010
Հայաստանի առաջնություն. Բարձրագույն խումբ. 18-րդ տուր
Օգոստոսի 21-ին կայացան Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 18-րդ տուրի հետևյալ հանդիպումները` «Կիլիկիա»-«Իմպուլս» 0:0 Երևան, «Հրազդան» մարզադաշտ Մրցավար` Սուրեն Բալիյան «Շիրակ»-«Միկա» 0:1 Գյումրի, «Քաղաքային» մարզադաշտ Մրցավար` Տիգրան Հովսեփյան Գոլը` Էդնեյ դե Օլիվեյրա, 31, 11մ Մանրամասն կարող եք տեսնել այստեղ մանրամասն »

20.08.2010
Հայտնի դարձան Հայաստան-Իռլանդիա և Մակեդոնիա-Հայաստան հանդիպումների մրցավարական անձնակազմերը
Հայտնի դարձան 2012թ. Եվրոպայի առաջնության Հայաստան-Իռլանդիա և Մակեդոնիա-Հայաստան ընտրական հանդիպումների մրցավարական անձնակազմերը: Հայաստան-Իռլանդիա հանդիպումը կսպասարկի Հունգարիայի մրցավարական անձնակազմը` Ժոլտ Սաբոյի գլխավորությամբ: Նրան կօգնեն Ռոբերտ Կիշպալը և Ժոլտ Վարգան: 4-րդ պաշտոնյա է նշանակվել Յոժեֆ Բերգերը: Մակեդոնիա-Հայաստան հանդիպման մրցավարը կլինի Էսպեն Բերնտսենը: Մրցավարի օգնականներ են նշանակվել Գեյր Ագե Հոլենը և Օդ-Յարլե Լարսենը: 4-րդ պաշտոնյանի պարտականությունները կկատարի Թոմ Հարալդ Հագենը: Մրցավարական անձնակազմը ներկայացնում է Նորվեգիան: մանրամասն »

20.08.2010
Հայաստանի առաջնություն. Առաջին խումբ. 16-րդ տուր
Օգոստոսի 20-ին կայացան Հայաստանի Առաջին խմբի առաջնության 16-րդ տուրի հետևյալ հանդիպումները` «Իմպուլս-2»- «Բանանց-2» 0:1 Դիլիջան, «Քաղաքային» մարզադաշտ Մրցավար` Հակոբ Արտոյան Գոլը` Նորայր Գյոզալյան, 4 «Միկա-2»-«Փյունիկ-2» 0:4 Աբովյան, «Քաղաքային» մարզադաշտ Մրցավար` Գևորգ Եղոյան Գոլերը` Արտուշ Քերոբյան, 15, Խորեն Մանուչարյան, 32, Դավիթ Մինասյան, 70, Հովհաննես Հովհաննիսյան, 80 «Արարատ»-«Շենգավիթ» 3:0 Աշտարակ, «Քասախի մարզիկ» մարզադաշտ Մրցավար`... մանրամասն »

19.08.2010
Փոփոխություն Հայաստանի Առաջին խմբի առաջնության խաղացանկում
Ինչպես տեղեկացրեց ՀՖՖ մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը, Հայաստանի Առաջին խմբի առաջնության խաղացանկում տեղի է ունեցել փոփոխություն: Հաշվի առնելով այն, որ Գյումրի մարզադաշտում կայանալու է միջոցառում հայ-ռուսական պատվիրակության մասնակցությամբ, օգոստոսի 20-ին նշանակված Հայաստանի Առաջին խմբի առաջնության 16-րդ տուրի «Շիրակ-2»-«Գանձասար-2» հանդիպումը` հետաձգված է: մանրամասն »

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel