Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

18.08.2010
«Քախսին» հաղթեց լիտվական «Նաուտարային»
Օգոստոսի 18-ին կայացավ ֆուտզալի Եվրոպայի գավաթի A խմբի ընտրական մրցաշարի որակավորման փուլի «Քախսի»-«Նաուտարա» հանդիպումը: Այս հանդիպումը պետք է որոշեր, թե որ թիմը կզբաղեցնի երկրորդ տեղը խմբում, քանի որ մրցաշարի հաղթող արդեն դարձել էր «Սպորտինգ Ֆինգել» իռլանդական թիմը: Հրազդանցիները հաղթանակ տարան 2:1 հաշվով: Մեր թիմի կազմում գոլերի հեղինակներ դարձան Արմեն Գյուլամբարյանը և Գագիկ Սիմոնյանը: Մրցաշարային այուսակ 1. Սպորտինգ Ֆինգել 2 2 0 0 12-6 6 2. Քախսի 2 1 0 1 5-8 3 3. Նաուտարա 2 0 0 2 4-7 0 մանրամասն »

17.08.2010
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
2010թ. օգոստոսի 17-ին սկսվում է մարզական լրագրողների, հեռուստալրագրողների, ֆոտոլրագրողների և ռադիոլրագրողների հավատարմագրում` 2010 թվականի սեպտեմբերի 3-ին կայանալիք 2012 թվականի Եվրոպայի առաջնության Հայաստան – Իռլանդիա ազգային հավաքականների ընտրական հանդիպման լուսաբանման համար: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ս.թ. օգոստոսի 17-ից սկսում է լրագրողների հավատարմագրումը` Երևանի «Հանրապետական» մարզադաշտում կայանալիք 2012 թվականի Եվրոպայի առաջնության Հայաստան – Իռլանդիա ազգային հավաքականների հանդիպումը լուսաբանելու համար: Հավատարմագրերը տրվելու են անվանական եւ... մանրամասն »

17.08.2010
Հայաստանի մինչև 19 և մինչև 17 տարեկանների հավաքականները հանգրվանել են Հանքավանում
Հայաստանի մինչև 19 և մինչև 17 տարեկանների հավաքականներն անցկացնում են ուսումնամարզական հավաք Հանքավանում: Սևադա Արզումանյանի սաները կհանգրվանեն մարզական ավանում օգոստոսի 16-ից 18-ը, իսկ Սուրեն Չախալյանի թիմը` օգոստոսի 16-ց 23-ը: Օգոստսոի 18-ին, ժամը 18:00-ին երկու թիմերը կանցկացնեն ստուգողական հանդիպում: Ներակայցնում ենք ուսումնամարզական հավաքի հրավիրված թիմերի կազմերը` Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքական` Դարպասապահներ Տիգրան Դավթյան «Բանանց» Արթուր Թորոյան «Բանանց» Կարեն Իսրայելյան «Փյունիկ» Պաշտպաններ... մանրամասն »

17.08.2010
«Քախսին» դուրս մնաց ֆուտզալի Եվրոպայի գավաթի խաղարկությունից
Հրազդանի «Քախսին» զիջեց 3:7 հաշվով իռլանդական «Սպորտինգ Ֆինգել» թիմին ֆուտզալի Եվրոպայի գավաթի ընտրական մրցաշարի որակավորման փուլի շրջանակներում: Մեր թիմի կազմում գոլերի հեղինակներ դարձան Արմեն Սանամյանը, Արմեն Գյուլամբարյանը և Գագիկ Սիմոնյանը: Լիտվայում անցկացվող մրցաշարը սկսվել էր հրազդանցիների այսօրվա մրցակցի և Կաունասի «Նաուտարա» թիմերի միջև հանդիպումով, որում հաղթել էին իռլանդացիները 5:3 հաշվով: Քանի որ հաջորդ փուլ անցնում է միայն խմբի հաղթողը, ապա «Սպորտինգ Ֆինգել» թիմը ժամանակից շուտ ապահովեց հաղթողի կոչումը այս խմբում: Մրցաշարի... մանրամասն »

16.08.2010
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Այն անձինք, ովքեր ցանկանում են դառնալ ՖԻՖԱ-ի ֆուտբոլիստների գործակալ և պատրաստ են սահմանված կարգով հանձնել համապատասխան քննություն, պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը (դիմում ՀՖՖ գործադիր տնօրեն Ա. Մինասյանի անունով և ինքնակենսագրական/CV) Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիա մինչև 2010 թվականի սեպտեմբերի 1-ը (ներառյալ): Ստորև նշված նյութերի իմացությունը պարտադիր է` - ՖԻՖԱ-ի կանոնադրություն` հաստատված 2009 թվականի հունիսի 3-ին Նասսաուի կոնգրեսում, - ՖԻՖԱ-ի կանոնադրության ընթացակարգերը կարգավորող կանոնակարգ` հաստատված 2009 թվականի հունիսի 3-ին Նասսաուի կոնգրեսում, - ՖԻՖԱ-ի... մանրամասն »

15.08.2010
ՀՖՖ-ն կանցկացնի մարզչական Բ արտոնագրի թարմացման դասընթաց
ՀՖՖ Տեխնիկական տնօրինությունը տեղեկացնում է, որ ս.թ. օգոստոսի 25-ին և 26-ին ՀՖՖ շտաբ-բնակարանում կանցկացվի մարզչական Բ արտոնագրի թարմացման դասընթաց այն մարզիչների կամ անձանց համար, ում արտոնագրերի ժամկետները լրացել են 2009 թվականին կամ լրանում են 2010 թվականին: Դասընթացը կներառի ֆուտբոլային երեք թեմա` 1. Բարձրակարգ ֆուտբոլի մարտահրավերները 2. Դարպասապահի խաղ 3. Կանանց ֆուտբոլ Այն անձինք, ովքեր չներկայանան վերոնշյալ դասընթացին, կզրկվեն մարզչական իրենց արտոնագրերից և ստիպված կլինեն անցնել Բ արտոնագրի նոր կուրս: Թարմացման դասընթացին մասնակցել ցանկացողները պետք է... մանրամասն »

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel