Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

12.08.2010
2011թ. Եվրոպայի Մ-21 առաջնություն. ՀԱՅԱՍՏԱՆ-ՎՐԱՍՏԱՆ 2:3
Հայաստանի երիտասարդական հավաքականը պարտություն կրեց Վրաստանի հավաքականից 2011թ. Եվրոպայի երիտասարդական առաջնության 2-րդ խմբի ընտրական մրցավեճում և գործնականում կորցրեց բոլոր հնարավորությունները շարունակելու պայքարը այս մրցաշարում: Մեկնարկային ճնշումը հյուրերի դարպասի վրա լիովին չստացվեց, քանի որ վրաց ֆուտբոլիստները գրագետ պաշտպանվում էին և թույլ չէին տալիս որ մեր ֆուտբոլիստները վտանգավոր պահեր ստեղծեին: Մեր թիմի բոլոր գրոհները լավագույն դեպքում ավարտվում էին հեռահար հարվածներով, որոնք հմտորեն չեզոքացնում էր Ռոին Կվասխվաձեն: Առաջին խաղակեսի միջնամասում առավելությունն անցավ Վրաստանի... մանրամասն »

12.08.2010
Հայաստանի առաջնություն. Առաջին խումբ. 15-րդ տուր
Օգոստոսի 12-ին կայացան Հայաստանի Առաջին խմբի առաջնության 15-րդ տուրի հետևյալ հանդիպումները` «Փյունիկ-2»-«Իմպուլս-2» 0:1 Երևան, «Նաիրի» մարզադաշտ Մրցավար` Անդրանիկ Արսենյան Գոլը` Ռումյան Հովսեփյան, 32 ՓՅՈՒՆԻԿ-2` Կարեն Իսրայելյան, Արման Հովհաննիյան, Գևորգ Խաչատրյան, Գրիգոր Հովհաննիսյան, Վարդան Եղոյան (Ռազմիկ Հովհաննիսյան, 46), Արամ Հովսեփյան (Տիգրան Վարդանյան, 57), Ժիրայր Բաղդասարյան (Վահագն Մանոյան, 76), Արթուր Բարսեղյան (Արտուշ Քերոբյան, 65), Կամո Հովհաննիսյան (Դավիթ Մինասյան, 46), Հովհաննես Հովհաննիսյան, Խորեն Մանուչարյան (Արթուր... մանրամասն »

12.08.2010
Փոփոխություն Հայաստանի Առաջին խմբի առաջնության խաղացանկում
Ինչպես տեղեկացրեց ՀՖՖ մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը, Հայաստանի Առաջին խմբի առաջնության խաղացանկում տեղի է ունեցել փոփոխություն: Հաշվի առնելով, որ «Բանանց» ՖԱ մարզադաշտում կատարվում է վերանորոգման աշխատանքներ, ս.թ. օգոստոսի 13-ին նշանակված Առաջին խմբի առաջնության 15-րդ տուրի «Բանանց-2»-«Արարատ» հանդիպումը կկայանա Աշտարակի «Քասախի մարզիկ» մարզադաշտում, ժամը 18:00-ին: մանրամասն »

09.08.2010
Ռուբեն Հայրապետյան. «Յուրան ավելի բարձր է դասել իր երկրի հավաքականը»»
Օգոստոսի 11-ին կայացավ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի մամուլի ասուլիսը, որի ընթացքում ներկայացվեց Հայաստանի ազգային հավաքականի նորեկ, դանիական «Ռանդերս» ակումբի հարձակվող Յուրա Մովսիսյանը: Ասւլիսին ներկա էր նաև Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը: «Յուրա Մովսիսյանը ծնվել է Բաքվում, այնուհետև տեղափոխվել է ԱՄՆ։ Մեր խնդրանքով և մեծ ցանկությամբ ժամանել է Հայաստան, որպեսզի հանդես գա մեր հավաքականում։ Մեր բոլորի կարծիքով, Յուրան այն ֆուտբոլիստն է, ով կարող է ուժեղացնել Հայաստանի հավաքականը»,– բացման խոսքով հանդես եկավ Ռուբեն... մանրամասն »

08.08.2010
Հայաստանի առաջնություն. Բարձրագույն խումբ. 16-րդ տուր
Օգոստոսի 7-ին և 8-ին կայացան Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 16-րդ տուրի հետևյալ հանդիպումները` «Գանձասար»-«Ուլիս» 0:3 Կապան, «Գանձասար» մարզադաշտ Մրցավար` Վահան Մինասյան Գոլերը` Արտաշես Զաքարյան, 88, ինքնագոլ («Գանձասար»), Դավիթ Գրիգորյան, 45+1, Շոթա Ջիքիա, 76 («Ուլիս») «Կիլիկիա»-«Շիրակ» 2:1 Երևան, «Հրազդան» մարզադաշտ Մրցավար` Արարատ Շահինյան Գոլերը` Կարեն Խաչատրյան, 36, Մխիթար Գրիգորյան, 65 («Կիլիկիա»), Գառնիկ Սարգսյան, 73 («Շիրակ»)... մանրամասն »

08.08.2010
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Օգոստոսի 11-ին «Հրազդան» մարզադաշտում, ժամը 21:00-ին տեղի կունենա Հայաստան – Իրան ազգային հավաքականների ընկերական հանդիպումը: Տեղեկացնում ենք երկրպագուներին, որ վերը նշված խաղի տոմսերը վաճառվում են «Հանրապետական» մարզադաշտի հարևանությամբ գտնվող տոմսարկղերում, «Հրազդան» մարզադաշտում գտնվող տոնավաճառի տարածքում և Խանջյան 27, Մաշտոցի 20 և Րաֆֆու 31 հասցեներում գտնվող «Հյումմել» խանութներում: Տոմսերի արժեքն է` - արևմտյան տրիբունա` 4000 դրամ - արևելյան տրիբունա` 2000 դրամ - հարավային և հյուսիսային տրիբունաներ` 1500 դրամ... մանրամասն »

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel