Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

04.08.2010
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
2010թ. հուլիսի 28-ին սկսվում է մարզական լրագրողների, հեռուստալրագրողների, ֆոտոլրագրողների և ռադիոլրագրողների հավատարմագրում` 2010 թվականի օգոստոսի 11-ին կայանալիք 2011 թվականի Եվրոպայի երիտասարդական առաջնության ընտրական փուլի Հայաստան – Վրաստան և Հայաստան-Իրան ազգային հավաքականների ընկերական հանդիպումների լուսաբանման համար: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ս.թ. հուլիսի 28-ից սկսում է լրագրողների հավատարմագրումը` Երևանի «Հանրապետական» մարզադաշտում կայանալիք 2011 թվականի Եվրոպայի երիտասարդական առաջնության ընտրական փուլի Հայաստան – Վրաստան և Երևանի... մանրամասն »

03.08.2010
Սերիցլևը հրապարակեց երիտասարադական հավաքականի կազմը
Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Ֆլեմինգ Սերցլևը հրապարակեց ընտրանու ընդլայնված կազմը, որը կնախապատրաստվի օգոստոսի 11-ին կայանալիք 2011թ. Եվրոպայի երիտասարդական առաջնության Հայաստան-Վրաստան ընտրական հանդիպմանը: Օգոստոսի 6-ից 11-ը թիմը կանցկացնի ուսումնամարզական հավաք: Հիշեցնենք, որ հանդիպումը կկայանա Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, ժամը 18:00-ին: Ստորև ներկայացնում ենք երիտասարդական հավաքականի ընդլայնված կազմը` Դարպասապահներ Էդվարդ Հովհաննիսյան «Փյունիկ» Գևորգ Պրազյան «Արարատ» Պաշտպաններ... մանրամասն »

03.08.2010
Գաբելիան հրապարակեց Վրաստանի հավաքականի կազմը
Վրաստանի հավաքականի մարչական շտաբը` Օթար Գաբելիայի գլխավորությամբ հրապարակեց թիմի կազմը, որը կնախապատրաստվի օգոստոսի 11-ին կայանալիք 2011թ. Եվրոպայի երիտասարդական առաջնության Հայաստան-Վրաստան ընտրական հանդիպմանը: Հիշեցնենք, որ հանդիպումը տեղի կունենա Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, ժամը 18:00-ին: Ստորև ներկայացնում ենք Վրաստանի երիտասարդական հավաքականի կազմը` Դարպասապահներ Ռոին Կվասխվաձե «Զեսթաֆոնի» Գիորգի Բախտաձե «Դյորի ԷՏՈ», Հունգարիա Պաշտպաններ Գուլվերդ Տոմաշվիլի «Դինամո» Նիկա... մանրամասն »

01.08.2010
Հայաստանի առաջնություն. Բարձրագույն խումբ. 15-րդ տուր
Օգոստոսի 1-ին կայացան Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 15-րդ տուրի հետևյալ հանդիպումները` «Իմպուլս»-«Ուլիս» 2:1 Դիլիջան, «Քաղաքային» մարզադաշտ Մրցավար` Վահան Մինասյան Գոլերը` Էլտոն Կարդոսո, 2, 37 («Իմպուլս»), Ալեքսանդր Պետրոսյան, 89 («Ուլիս») ԻՄՊՈՒԼՍ` Մայիս Ազիզյան, Արթուր Պետրոսյան, Ջուլիանո Խիմենես, Միխեիլ Սիմոնյան, Հրաչյա Միքայելյան, Կարեն Մուրադյան, Զավեն Բադոյան (Ժորա Ստեփանյան, 63), Էլտոն Լուիս Սանթոս Կարդոսո (Ավետիք Կիրակոսյան, 67), Տիգրան Ոսկանյան, Ալբերտ Հովակիմյան (Վոլոդյա Բաղդասարյան, 90+1),... մանրամասն »

01.08.2010
Էդուարդ Միքայելյանը կսպասարկի Եվրոպայի ֆուտզալի գավաթի հանդիպումները
Օգոստոսի 14-ից 22-ը կանցկացվի Եվրոպայի ֆուտզալի գավաթի որակավորման փուլը: Այս փուլի F խմբի հանդիպումները կսպասարկի Հայաստանի ֆուտզալի մրցավար` Էդուարդ Միքայելյանը: Մրցաշարը կանցկացվի օգոստոսի 15-իվ 20-ը Հունգարիայում` «Դյորի ԷՏՈ» (Հունգարիա), «Հելվեցիա Ֆուտզալ» (Անգլիա), ՄՆԿ (Խորվաթիա) և «Էնկամպ» (Անդորրա) թիմերի մասնակցությամբ: մանրամասն »

31.07.2010
Ավարտվեց ՀՖՖ մարզչական Բ արտոնագրի դասընթացի հերթական փուլը
ՀՖՖ պաշտոնական կայքը արդեն տեղեկացրել էր իր ընթերցողներին, որ ս.թ. հունիսի 27-ին մեկնարկել էր ՀՖՖ մարզչական Բ արտոնագրի դասընթացը: Ըստ նոր ընթացակարգի` դասընթացը նախատեսվում է անցկացնել 4 փուլով և ավարտին հասցնել ս.թ. սեպտեմբերի 30-ին ավարտական քննությամբ: Եվ ահա վերոնշյալ դասընթացի շրջանակներում ՀՖՖ-ն 2010 թվականի հուլիսի 23-30-ը պարգևեց դասընթացի երկրորդ փուլի անցկացմանը: Ի տարբերություն նախորդ առաջին փուլի` այս մեկն իր մեջ ներառում էր առավել մեծ թվով գործնական աշխատանքներ: Մասնակիցները մեկ շաբաթ շարունակ հնարավորություն ունեին` ունկնդրելու ՀՖՖ հրահանգիչների տեսական... մանրամասն »

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel