Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

16.07.2010
Եվրոպայի Լիգա. ՌԱԲՈՏՆԻՉԿԻ (Մակեդոնիա)-ՄԻԿԱ (Հայաստան) 1:0
Հուլիսի 15-ին Երևանի «Միկան» մեկնարկեց Եվրոպայի լիգայի ընթացիկ մրցաշարում: Սկոպյե քաղաքում տեղի ունեցած հանդիպումը ավարտվեց 1:0 հաշվով հօգուտ «Ռաբոտնիչկի» թիմի: Հանդիպման միակ գնդակը դաշտի տերերին հաջողվեց խփել հանդիպման 87-րդ րոպեին: «Միկան» չկարողացավ օգտագործել իր թվային առավելությունը. 38-րդ րոպեին «Ռաբոտնիչկիի» կազմում կարմիր քարտ էր ստացել Ֆեռնանդո Լոպեսը: Պատասխան հանդիպումը տեղի կունենա հուլիսի 22-ին Երևանում, «Միկա» մարզադաշտում, ժամը 18:00-ին: ՌԱԲՈՏՆԻՉԿԻ (Մակեդոնիա)-ՄԻԿԱ (Հայաստան) 1:0 (0:0) 15.07.10 Սկոպյե,... մանրամասն »

15.07.2010
Չեմպիոնների լիգա. ՊԱՐՏԻԶԱՆ (Սերբիա)-ՓՅՈՒՆԻԿ (Հայաստան) 3:1
Հուլիսի 14-ին «Փյունիկը» անցկացրեց առաջին հանդիպումը Չեմպիոնների Լիգայի մրցաշարի շրջանակներում: Հայաստանի չեմպիոնը Բելգրադում մրցեց «Պարտիզանի» հետ: Մարզադաշտ եկած ֆուտբոլասերները բաց և հարձակվողական ֆուտբոլի ականատես եղան, արձանագրվեց դարպասաների չորս գրավում: Առաջինը աչքի ընկան դաշտի տերերը. Տոմիչի տուգանային հարվածից հետո, գնդակը դիպավ «Փյունիկի» պաշտպանին և հայտնվեց մեր թիմի դարպասում: Հյուրերը հավասարեցրին հաշիվը մեկ րոպե անց: Արտակ Եդիգարյանը պայքարեց «Պարտիզանի» պաշտպանության աջ եզրում, ազատվեց պաշտպանի հսկողությունից և դիպուկ հարվածով... մանրամասն »

14.07.2010
Հայաստանի հավաքականը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում 96-րդն է
2010 թվականի հուլիսի 14-ին հրապարակվեց ազգային հավաքականների ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակը: Մայիսի 26-ին հրապարակված տարբերակի համեմատ Հայաստանի ազգային ընտրանին բարձրացել է 4 տեղով և զբաղեցնում է դասակարգման աղյուսակի 96-րդ հորիզոնականը: Առաջին հորիզոնականը զբաղեցնում է աշխարհի նորընծա չեմպիոն` Իսպանիայի հավաքականը, Հոլանդիայի ընտանին երկրորդն է, առաջատարների եռյակը եզրափակում է Բրազիլիան: 1. Իսպանիա – 1883 (միավոր) 2. Հոլանդիա – 1659 3. Բրազիլիա – 1536 4. Գերմանիա– 1464 5. Արգենտինա – 1289 6. Ուրուգվայ – 1152 7. Անգլիա –... մանրամասն »

14.07.2010
ՀՖՖ-ն արժանացել է ՈՒԵՖԱ-ի Grassroots ծրագրի «հինգ աստղ» չափանիշի
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան արժանացել է «հինգ աստղ» չափանիշի` ՈՒԵՖԱ-ի Grassroots ծրագրի խարտիայի համակարգում, ինչը վկայում է ՀՖՖ-ի` մասսայական ֆուտբոլում կատարած արդյունավետ աշխատանքների մասին: Այս գնահատականին ՀՖՖ-ն արժանացել է վերջերս` ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում կայացած Grassroots կոմիտեի նիստի ժամանակ: Երկու տարի առաջ ՀՖՖ-ն արժանացել էր «մեկ աստղ» չափանիշի: Եվս «չորս աստղ» գնահատականի արժանանալու համար ՀՖՖ-ն փաթեթ էր ներկայացրել, որը պարունակում էր վերջին երկու տարիների ընթացքում կատարված աշխատանքների հաշվետվությունը մասսայական ֆուտբոլի ասպարեզում:... մանրամասն »

13.07.2010
Հայաստանի մրցավարական անձնակազմը կսպասարկի «Բանգոր Սիթի» -«Հոնկա» հանդիպումը
Հայաստանի մրցավարական անձնակազմը` Արման Ամիրխանյանի գլխավորությամբ կսպասարկի Եվրոպայի Լիգայի երկրորդ որակավորման փուլի «Բանգոր Սիթի» (Ուելս)-«Հոնկա» (Ֆինլանդիա) պատասխան հանդիպումը: Ամիրխանյանին կօգնեն Զավեն Հովհաննիսյանն ու Արթուր Մուրադյանը: 4-րդ պաշտոնյա է նշանակվել Սուրեն Բալիյանը: Հանդիպումը տեղի կունենա հուլիսի 22-ին Ուելսում, Ռեքսեմ քաղաքում: մանրամասն »

13.07.2010
Հայտնի դարձան «Փյունիկ» և «Միկա» ակումբների մասնակցությամբ եվրագավաթների հանդիպումների մրցավարները
Հայտնի դարձան «Փյունիկ» և «Միկա» ակումբների մասնակցությամբ եվրագավաթների պատասխան հանդիպումների մրցավարական անձնակազմերը: Չեմպիոնների լիգայի երկրորդ որակավորման փուլի «Փյունիկ»-«Պարտիզան» պատասխան հանդիպումը կսպասարկի Լեհաստանի մրցավարական անձնակազմը` Մարչին Բորսկու գլխավորությամբ: Մրցավարի օգնականները կլինեն Ռաֆալ Ռոստկովսկին և Թոմաշ Լիստկևիչը: 4-րդ պաշտոնայի պարտականությունները կկատարի Դավիդ Պյասեցկին: «Փյունիկ»-«Պարտիզան» հանդիպումը կկայանա հուլիսի 21-ին, Երևանում, Վազգեն Սարգսյանի անվան... մանրամասն »

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel