Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

28.12.2012
10 կարևորագույն իրադարձություն Հայաստանի ֆուտբոլային հասարակության համար
ՀՖՖ մամուլի քարտուղարությունն, ըստ ժամանակագրության, առանձնացրել է 10 իրադարձություն, որոնք ավարտին մոտեցող 2012 թվականին կարևոր էին Հայաստանի ֆուտբոլային հասարակության համար: 1. Արաս Օզբիլիսն առաջին անգամ հանդես եկավ Հայաստանի ազգային հավաքականում: 2012-ի փետրվարին Հայաստանի ազգային հավաքականն անցկացրեց 2 ընկերական հանդիպում Սերբիայի և Կանադայի հավաքականների հետ: Հենց Կանադայի ընտրանու հետ խաղում ազգային հավաքականի կազմում իր նորամուտը նշեց այն ժամանակ Ամստերդամի «Այաքսի» կիսապաշտպան Արաս Օզբիլիսը և իր առաջին իսկ խաղում աչքի ընկավ գոլով՝ 11 մետրանոցից գրավելով... մանրամասն »

26.12.2012
Ռուբեն Հայրապետյան. «Մարդիկ, ովքեր ղեկավարում են հայկական սպորտը, այն ուղղակի վարկաբեկում են»:
«Ինչպես տեղեկացա, այսպես կոչված Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիան հերթական անգամ հրապարակել է տարվա լավագույն մարզիկների ցուցակը, որը ոչ այլ ինչ է, քան հայկական սպորտը վարկաբեկելու հերթական և շարունակական փորձ: Այն մարդիկ, ովքեր այսօր ղեկավարում են հայկական սպորտը, իրենց գործողություններով և իրենց մոտեցումներով ուղղակի վարկաբեկում են այն: Սպորտը գավառական խեղկատակությունների ասպարեզ չէ: Սպորտը մի բնագավառ է, որտեղ անթույլատրելի է առաջնորդվել գավառամտությամբ, մարդկանց նսեմացնելով, սեփական պատկերացումները հանրությանը մատուցելով որպես իրողություն: Տարվա լավագույն մարզիկների... մանրամասն »

24.12.2012
Սեմինար-հանդիպում ՀՀ Բարձրագույն խմբի ակումբների հետ (տեսանյութ)
Դեկտեմբերի 21–ին ՀՖՖ գրասենյակում տեղի ունեցավ ՀՖՖ Արտոնագրման բաժնի կողմից կազմակերպված սեմինար-հանդիպում ՀՀ Բարձրագույն խմբի ակումբների ներկայացուցիչների հետ: Ավելի մանրամասն տեղեկություններ ստանալու նպատակով ՀՖՖ պաշտոնական կայքը զրուցեց ՀՖՖ Արտոնագրման բաժնի պետ Արթուր Ազարյանի հետ. «Դեկտեմբերի 20-ին հրապարակվեց ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի տարեկան ծրագրային հայտարարությունը, որը սովորաբար սկիզբ է հանդիսանում արտոնագրային մրցաշրջանի համար: Այն արտոնագրերը, որոնք կտրվեն ակումբներին մրցաշրջանի ընթացքում, հիմք են հանդիսանալու և իրավունք են ընձեռելու նրանց մասնակցել ՀՀ... մանրամասն »

21.12.2012
Վարդան Մինասյան. «Շատ եմ կարևորում հավաքականում տիրող մթնոլորտը» (Տեսանյութ)
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը բացառիկ հարցազրույց է տվել ՀՖՖ պաշտոնական կայքին, որտեղ անդրադարձել է ժամանակակից ֆուտբոլում տեղի ունեցող փոփոխություններին, բացատրել է “հայկական” խաղաոճի առանձնահատկությունները և նշել է այն մարզիչներին ու ֆուտբոլիստներին, ովքեր մեծ ազդեցություն են թողել իր վրա: ( Տեսանյութ ) Պարոն Մինասյան, նախ փորձենք ամփոփել 2012 թվականը: Ձեր կարծիքով ինչպիսի՞ն էր այն մեր ազգային հավաքականի և մեր ֆուտբոլի համար: Եթե փորձեմ հնարավորինս կարճ ձևակերպել, կարող եմ ասել որ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով անցնող տարին... մանրամասն »

21.12.2012
Գրիգոր Կապուկրանյանը՝ լավագույն ֆուտբոլիստ
Տեղի ունեցավ Հայաստանի ֆուտզալի 2011/2012թթ. մրցաշրջանի պարգևատրման արարողությունը Այսօր ՀՖՖ գրասենյակում տեղի ունեցավ Հայաստանի ֆուտզալի 2011/2012 մրցաշրջանի առաջնության մրցանակակիրների պարգևատր ման հանդիսավոր արարողությունը: Ոսկե մեդալները և չեմպիոնական գավաթը հանձնվեցին Երեւանի «Շահումյան» թիմի ֆուտբոլիստներին: Արծաթե մեդալներին արժանացան Հրազդանի «Հրազդան», իսկ բրոնզե մեդալներին՝ Գյումրիի «Գյումրի» թիմերի ֆուտբոլիստները: Առաջնության լավագույն ռմբարկուի մրցանակ՝ խաղակոշիկը հանձնվեց «Հրազդան» թիմի ֆուտբոլիստ Վահան Սարգսյանին:... մանրամասն »

20.12.2012
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարում է «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» և «Տարվա լավագույն մարզիչ» անվանակարգերում քվեարկության սկիզբը
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարում է «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» և «Տարվա լավագույն մարզիչ» անվանակարգերում մրցույթների քվեարկության սկիզբը: Մրցույթների անցկացման կարգն ( մարզիչ , ֆուտբոլիստ ), ինչպես նաև հավակնորդների ( մարզիչ , ֆուտբոլիստ ) ցուցակները կարող եք ներբեռնել վերը նշված հղումներից: Քվեարկությունը կտևի մինչև ս.թ. դեկտեմբերի 24-ը (ներառյալ) մանրամասն »

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel