Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

26.05.2010
Ընկերական հանդիպում. ՀԱՅԱՍՏԱՆ-ՈՒԶԲԵԿՍՏԱՆ 3:1
Մայիսի 25-ին Հայաստանի ազգային հավաքականը ընկերական հանդիպում անցկացրեց Ուզբեկստանի ընտրանու հետ: Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայացած հանդիպումը ավարտվեց մեր տղաների հաղթանակով 3:1 հաշվով: Հանդիպման ելքը վճռվեց արդեն առաջին խաղակեսում: Մեր ֆուտբոլիստներին հաջողվեց սրնթաց գրոհներով ճեղքել մրցակցի պաշտպանությունը և երեք գոլի վերածել ունեցած առավելությունը: 7-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանի ոչ ուժեղ, բայց դիպուկ հարվածը անակնկալի բերեց հյուրերի դարպասապահ Իգնատի Նեստերովին: 10 րոպե անց Արտյոմ Ֆիլիպոսյանը գցեց տուգանային հրապարակում Էդգար Մանուչարյանին:... մանրամասն »

26.05.2010
Հայաստանի հավաքականը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում 100-րդն է
2010 թվականի մայիսի 26-ին հրապարակվեց ազգային հավաքականների ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակը: Նախորդ ամսվա համեմատ Հայաստանի ազգային ընտրանին նահանջել է 1 տեղով և զբաղեցնում է դասակարգման աղյուսակի 100-րդ հորիզոնականը: Առաջատարների եռյակում փոփոխություններ չկա: Առաջին հորիզոնականը զբաղեցնում է աշխարհի հնգակի չեմպիոն`Բրազիլիայի ընտրանին, Իսպանիայի հավաքականը` երկրորդն է, առաջատարների եռյակը եզրափակում է Պորտուգալիան: 1. Բրազիլիա – 1611 (միավոր) 2. Իսպանիա – 1565 3. Պորտուգալիա - 1249 4. Հոլանդիա – 1231 5. Իտալիա – 1184 6. Գերմանիա– 1082 7.... մանրամասն »

26.05.2010
Փոփոխություններ Հայաստանի Առաջին խմբի առաջնության խաղացանկում
Ինչպես տեղեկացրեց ՀՖՖ մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը Հայաստանի Առաջին խմբի առաջնության խաղացանկում տեղի են ունեցել փոփոխություններ: Մայիսի 5-ից և 6-ից հետաձգված «Փյունիկ-2»-«Արարատ» և «Բանանց-2»-«Շենգավիթ» հանդիպումները կկայանան մայիսի 31-ին, ժամը 19:00-ին: մանրամասն »

24.05.2010
2009-2010թթ. Հայաստանի ֆուտզալի առաջնություն. 20-րդ տուր
Մայիսի 23-ին կայացան 2009-2010թթ. Հայաստանի ֆուտզալի առաջնություն 20-րդ տուրի հետևյալ հանդիպումները` «Էրեբունի»-«Գյումրի» 12:4 «Էրեբունի» 12 – Վահան Սարգսյան-6, Արամ Քոսայան-2, Խորեն Զարգարյան-1, Սարո Մարդանյան-1, Հակոբ Ուզունյան-1, Ռոման Չարիկյան-1: «Գյումրի» 4 – Արտյոմ Բեռնեցյան-1, Գևորգ Ժամակոչյան-1, Վարդան Հովհաննիսյան-1, Ստյոպա Մկրտչյան-1: «Եվրոպա»-«Հրազդան» 10:8 «Եվրոպա» 10 – Մհեր Նազարեթյան-5, Լևոն Մանուչարյան-2, Յուրի Զարգարյան-2, Արթուր Աբազյան-1:... մանրամասն »

24.05.2010
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Մայիսի 24-ին Ուզբեկստանի ազգային հավաքականը «բաց» մարզում կանցկացնի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, ժամը 18:00-ին: մանրամասն »

22.05.2010
Ֆլեմինգ Սերիցլև. «Ես հպարտանում եմ այս թիմով»
Մայիսի 20-ին Հայաստանի երիտասարդական հավաքականը 3:2 հաշվով առավելության հասավ Էստոնիայի ընտրանու նկատմամբ Եվրոպայի առաջնության ընտրական հանդիպումում: Տալլինից վերադառնալուց հետո, լրագրողների հարցերին պատասխանեց Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Ֆլեմինգ Սերիցլևը` - Մենք շատ լավ խաղացինք: Շատ դժվար խաղ էր: Գիտեինք, թե ինչպես են էստոնացիները խաղալու. այսինքն հիմնականում պաշտպանությունում, իսկ հարձակվելու են երկար փոխանցումներ կատարելով և գնդակը վերևով փոխանցելով մրցակցի տուգանային հրապարակ: Նկատի ունենալով այդ հանգամանքը` մենք ընտրել էինք երկու տարբերակ. առաջինը`... մանրամասն »

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel