Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

21.05.2010
Վարդան Մինասյանը հրապարակեց հավաքականի թարմացված կազմը
Մայիսի 17-ին Հայաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբը` Վարդան Մինասյանի գլխավորությամբ հրապարակել էր հավաքականի ընդլայնված կազմը, որը նախապատրաստվելու է մայիսի 25-ին կայանալիք Հայաստան-Ուզբեկստան ընկերական հանդիպմանը: Այսօր հրապարակվեց մեր ընտրանու թարմացված կազմը, որում ընդգրկված է 21 ֆուտբոլիստ: Մայիսի 21-ից-25-ը թիմը կանցկացնի ուսումնամարզական հավաք: Հիշեցնենք, որ հանդիպումը տեղի կունենա Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, ժամը 20:00-ին: Ստորև ներկայացնում ենք հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ընդլայնված կազմը` Դարպասապահներ` Ստեփան... մանրամասն »

21.05.2010
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Մայիսի 22-ին ժամը 12:00-ին ՀՖՖ շտաբ-բնակարանում տեղի կունենա Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ, ՀՖՖ տեխնիկական տնօրեն Ֆլեմինգ Սերիցլևի մամուլի ասուլիսը, որը նվիրված է Հայաստանի երիտասարդական հավաքականի հանդիպմանը Էստոնիայի ընտրանու հետ, ինչպես նաև անդրադարձ կկատարվի 2011թ Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանի հավաքականի ելույթներին: մանրամասն »

21.05.2010
Հայաստանի առաջնություն. Առաջին խումբ. 7-րդ տուր
Մայիսի 21-ին կայացան Հայաստանի Առաջին խմբի առաջնության 7-րդ տուրի հետևյալ հանդիպումները` «Բանանց-2»-«Իմպուլս-2» 5:2 Երևան, «Բանանց» մարզադաշտ Մրցավար` Հակոբ Արտոյան Գոլերը` Գոռ Գուգուջյան, 52, Տիգրան Բարսեղյան, 61, Խաչատուր Ավետիսյան, 64, 65, Գևորգ Օհանյան, 75 («Բանանց-2»), Վարդան Պետրոսյան, 6, Վահագն Այվազյան, 55 («Իմպուլս-2») ԲԱՆԱՆՑ-2` Արթուր Թորոսյան, Վաչիկ Եղիազարյան (Կարեն Ավետիսյան, 79), Գրիշա Խաչատրյան, Արմեն Զաքարյան, Արգիշտի Պետրոսյան (Վարդան Գրիգորյան, 72), Դավիթ Սուջյան, Գևորգ Օհանյան (Էրիկ... մանրամասն »

20.05.2010
Էստոնիա (U-21) - Հայաստան (U-21) 2:3
Մայիսի 20-ին Հայաստանի երիտասարդական հավաքականը անցկացրեց իր հերթական հանդիպումը 2011թ. Եվրոպայի երիտասարդական առաջնության ընտրական մրցաշարի շրջանակներում: Տալլինի «Կադրիորգ» մարզադաշտում մեր տղաները մրցեցին Էստոնիայի հավաքականի հետ և հաղթեցին 3:2 հաշվով: Առաջին խաղակեսում Գևորգ Ղազարյանը բացեց խաղի հաշիվը, դաշտի տերերը պատասխանեցին Կալաստեի գոլով: Երկրորդ կեսում կրկին Ղազարյանը և Մանոյանը դարձրեցին հաշիվը 3:1: Հանդիպման վերջնամասում էստոնացիներին հաջողվեց կրճատել հաշվի տարբերությունը: Հայաստանի հավաքականը երրորդ անընդմեջ հաղթանակը տարավ այս մրցաշարում: Ութ հանդիպումից հետո... մանրամասն »

19.05.2010
Երիտասարդական հավաքականը մեկնեց Էստոնիա 19 ֆուտբոլիստով
Մայիսի 19-ին Հայաստանի երիտասարդական հավաքականը մեկնեց Տալլին, որտեղ մայիսի 20-ին կանցկացնի 2011թ. Եվրոպայի առաջնության ընտրական հանդիպումը Էստոնիայի ընտրանու հետ: Թիմի հետ մեկնեց նաև «Փյունիկի» պաշտպան Կամո Հովհաննիսյանը, ով բացակայում էր թիմի ցուցակում, սակայն երեկ երեկոյան Արտակ Դաշյանը թեթև վնասվածք ստացավ և հնարավոր է չմասնակցի հանդիպմանը: մանրամասն »

19.05.2010
«Փյունիկ-2» և «Փյունիկ-3» թիմերը կխաղան «Նաիրիում»
Ինչպես տեղեկացրեց ՀՖՖ մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը, այս մրցաշրջանում «Փյունիկ-2» և «Փյունիկ-3» թիմերը Հայաստանի առաջնության Առաջին խմբի բորոր տնային հանդիպումները կանցկացնեն «Նաիրի» մարզադաշտում: մանրամասն »

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel