Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

14.05.2010
Արդար խաղի դասակարգման աղյուսակում առաջինը «Բանանցն» է
Հայաստանի առաջնության Բարձրագույն խմբի առաջին շրջանի արդյունքում մասնակից ակումբները "Fair Play" (արդար խաղի) դասակարգման աղյուսակում զբաղեցնում են հետևյալ հորիզոնականները` Թիմ Միավորներ «Բանանց» 8,26 «Փյունիկ» 8,21 «Միկա» 7,99 «Ուլիս» 7,93 «Կիլիկիա» 7,83 «Իմպուլս» 7,59 «Գանձասար» 7,50 «Շիրակ» 7,40 մանրամասն »

13.05.2010
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
2010 թվականի մայիսի 24-25-ը Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիան կանցկացնի մարզչական Բ արտոնագրի հերթական թարմացման դասընթաց: Դասընթացը ներառելու է երկու թեմա` «Տաղանդի զարգացում» և «Բարձրակարգ ֆուտբոլի տենդենցները»: Դասընթացը կսկսվի մայիսի 24-ին ժամը 10:00-ին և կեզրափակվի մայիսի 25-ի երեկոյան` Հայաստան-Ուզբեկստան խաղի դիտումով: Մարզչական Բ արտոնագրի թարմացման դասընթացը պարտադիր է բոլոր այն մարզիչների համար, ում արտոնագրի ժամկետը լրացել է կամ լրանում է այս տարի: Թարմացման դասընթացին մասնակցելու ցանկություն ունեցող անձիք պետք է դիմեն ՀՖՖ Արտոնագրման բաժին մինչև ս.թ.... մանրամասն »

12.05.2010
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
2010թ. մայիսի 12-ից սկսվում է մարզական լրագրողների, հեռուստալրագրողների, ֆոտոլրագրողների և ռադիոլրագրողների հավատարմագրում` 2010 թվականի մայիսի 25-ին կայանալիք Հայաստան – Ուզբեկստան ընկերական հանդիպման լուսաբանման համար: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ս.թ. մայիսի 12-ից սկսում է լրագրողների հավատարմագրումը` Երևանի «Հանրապետական» մարզադաշտում կայանալիք Հայաստան - Ուզբեկստան ընկերական հանդիպումը լուսաբանելու համար: Հավատարմագրերը տրվելու են անվանական եւ միայն վերը նշված հանդիպման համար: Հավատարմագրման համար անհրաժեշտ է ՀՖՖ մամուլի քարտուղարի անունով... մանրամասն »

11.05.2010
«ՃԱՆԱՊԱՐՀԸ» դեպի Եվրոպա բաց է և արտոնագրված
Այսօր` մայիսի 11-ին, ՀՖՖ-ի շտաբ-բնակարանում կայացավ ՀՖՖ ակումբների արտոնագրման համակարգի Արտոնագրման կոմիտեի (1-ին ատյանի մարմնի) հերթական նիստը: Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում` ս.թ. մարտի 10-ին, արդեն կայացել էր այդ կոմիտեի առաջին նիստը, որի ընթացքում կայացվել էին որոշումներ, թե հայկական որ ակումբները կստանան “ազգային” արտոնագրեր` արժանանալով ՀՀ Բարձրագույն խմբի 2010թ-ի առաջնությանը մասնակցելու իրավունքին: Այս անգամ նիստի ընթացքում քննության էին դրվել «Փյունիկ», «Միկա», «Ուլիս» և «Բանանց» ակումբների փաստաթղթային... մանրամասն »

11.05.2010
Սերիցլևը հրապարակեց երիտասարդական հավաքականի կազմը
Հայաստանի երիտասարդական հավաքականը կանցկացնի ուսումնա-մարզական հավաք, որի ընթացքում կնախապատրաստվի Էստոնիայի հավաքականի հետ Եվրոպայի երիտասարդական առաջնության ընտրական հանդիպմանը: Մայիսի 14-ից 19-ը թիմը կհանգրվանի «Ռեժինե» հյուրանոցում: Հայաստանի հավաքականի մարզչական շտաբը` Ֆլեմինգ Սերիցլևի գլխավորությամբ հավաքի է հրավիրել հետևյալ ֆուտբոլիստների` Դարպասապահներ Էդվարդ Հովհաննիսյան «Փյունիկ» Գևորգ Պրազյան «Արարատ» Պաշտպաններ Գագիկ Դաղբաշյան «Բանանց» Արտաշես Առաքելյան «Կիլիկիա» Հովհաննես Համբարձումյան... մանրամասն »

10.05.2010
«Փյունիկը»` 2010թ. Հայաստանի գավաթակիր
Հայաստանի բազմակի չեմպիոն «Փյունիկը» ավելացրեց ևս մեկ ավար իր հարուստ հավաքածուին: Մայիսի 10-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում տեղի ունեցավ Հայաստանի Գավաթի խաղարկության եզրափակիչ հանդիպումը: «Փյունիկ» և «Բանանց» թիմերի միջև կայացած հանդիպումը պետք է որոշեր այս տարվա գավաթակրին: Անցած մրցաշրջանում վերը նշված թիմերի մասնակցությամբ եզրափակիչ հանդիպումը անցավ լարված պայքարում: Հանդիպման ելքը վճռեց Հենրիխ Մխիթարյանի գոլը` հանդիպման երկրորդ ավելացված րոպեին: Այս անգամ լարված պայքար չստացվեց: «Փյունիկը» ամբողջ... մանրամասն »

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel