Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

29.04.2010
Հայաստանի և Ուզբեկստանի ազգային հավաքականները կանցկացնեն ընկերական հանդիպում
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պայմանավորվածություն է ձեռք բերել Ուզբեկստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ ընկերական հանդիպում անցկացնելու վերաբերյալ: Հանդիպումը տեղի կունենա Երևանում մայիսի 25-ին: մանրամասն »

28.04.2010
Երիտասարդական ընտրանին հաղթեց ազգային թիմին
Ազգային հավաքական-երիտասարդական հավաքական` 0:1 (0:1) Ազգային հավաքական- Ստեփան Ղազարյան (Մայիս Ազիզյան, 31), Էդգար Կակոսյան, Հրայր Մկոյան, Ալեքսանդր Թադևոսյան (Վահագն Մինասյան, 31), Աղվան Մկրտչյան, Արմեն Պետրոսյան (Արարատ Առաքելյան, 31), Արտակ Գրիգորյան, Դավիթ Գրիգորյան, Սամվել Մելքոնյան, Մարկոս Պիզելի, Նարեկ Բեգլարյան (Գևորգ Նռանյան, 31): Երիտասարդական հավաքական- Էդվարդ Հովհաննիսյան, Արտակ Եդիգարյան, Արտաշես Առաքելյան, Արթուր Յուսպաշյան, Գագիկ Դաղբաշյան (Արտակ Անդրիկյան, 38), Էդգար Մալաքյան, Կառլեն Մկրտչյան, Դավիթ Մանոյան (Հայկ Մկրտչյան, 43), Գևորգ Ղազարյան, Զավեն Բադոյան, Սարգիս... մանրամասն »

28.04.2010
Առնո Սարգսյան - Անկախ կարծիք
Ս.թ. ապրիլի 27-ին մերձմոսկովյան “Արենա Խիմկի” մարզահամալիրի կայքէջը տեղադրել էր հարցազրույց ՀՖՖ Արտոնագրման բաժնի պետ Առնո Սարգսյանի հետ, ով դեռ 2008թ-ի դեկտեմբերին ՈՒԵՖԱ-ի անունից այդ նորակառույց մարզադաշտում անցկացրել էր 1-ին ստուգումը, որի արդյունքում այն իրավունք էր ստացել հյուրընկալելու ՈՒԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող միջազգային պաշտոնական հանդիպումներ, իսկ այնուհետեւ` 2009թ-ի օգոստոսի 5-ին, նույն մարզադաշտում սպասարկել էր ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների Լիգայի 2009/2010թթ-երի մրցաշրջանի 3-րդ որակավորման փուլի “Դինամո” Մոսկվա – “Սելտիկ” հանդիպումը:... մանրամասն »

28.04.2010
Հայաստանի հավաքականը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում 99-րդն է
2010 թվականի ապրիլի 28-ին հրապարակվեց ազգային հավաքականների ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակը: Նախորդ ամսվա համեմատ Հայաստանի ազգային ընտրանին բարձրացել է 7 տեղով և զբաղեցնում է դասակարգման աղյուսակի 99-րդ հորիզոնականը: Առաջատարների եռյակում տեղի են ունեցել փոփոխություններ: Իսպանիայի հավաքականը նահանջեց երկրորդ տեղ` զիջելով առաջին հորիզոնականը աշխարհի հնգակի չեմպիոն Բրազիլիայի ընտրանուն, առաջատարների եռյակը եզրափակում է Պորտուգալիան: 1. Բրազիլիա – 1611 (միավոր) 2. Իսպանիա – 1565 3. Պորտուգալիա - 1249 4. Հոլանդիա – 1221 5. Իտալիա – 1184 6.... մանրամասն »

27.04.2010
2010թ. Հայաստանի Գավաթի եզրափակիչը կկայանա մայիսի 10-ին
Ինչպես տեղեկացրեց ՀՖՖ մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը, Հայաստանի Գավաթի խաղարկության խաղացանկում տեղի է ունեցել փոփոխություն: 2010թ. Հայաստանի Գավաթի եզրափակիչը կկայանա մայիսի 10-ին, ժամը 20:00-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում: մանրամասն »

27.04.2010
Փոփոխություն 2009-2010թթ. Հայաստանի ֆուտզալի առաջնություն խաղացանկում
Ինչպես տեղեկացրեց ՀՖՖ մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը` Հայաստանի ֆուտզալի առաջնության 16-րդ տուրի «Գյումրի»-«Քախսի» հետաձգված հանդիպումը կկայանա մայիսի 6-ին, ժամը 14:00-ին: մանրամասն »

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel