Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

18.03.2010
2009-2010թթ. Հայաստանի ֆուտզալի առաջնություն. 8-րդ տուր
Մարտի 17-ին կայացավ 2009-2010թթ. Հայաստանի ֆուտզալի առաջնություն 8-րդ տուրի հետաձգված հանդիպումը` «Եվրոպա»-«Քախսի» 1:3 «Եվրոպա» 1 – Աշոտ Մկրտչյան-1: «Քախսի» 3 – Արման Սահակյան-1, Արմեն Գյուլամբարյան-1, Գրիգոր Կապուկրանյան-1: Մանրամասները կարող եք տեսնել այստեղ մանրամասն »

16.03.2010
Եվրոպայի 2012թ. առաջնության B խմբի խաղացանկը կորոշվի վիճակահանությամբ
Եվրոպայի 2012թ. առաջնության ընտրական մրցաշարի B խմբի խաղացանկը կորոշվի վիճակահանությամբ: Այդ մասին հայտնի դարձավ Մոսկվայում` B խմբում ընդգրկված Ռուսաստանի, Սլովակիայի, Իռլանդիայի, Մակեդոնիայի, Հայաստանի և Անդորրայի հավաքականների ներկայացուցիչների հանդիպման ժամանակ: Հիշեցնենք, որ Հայաստանի պատվիրակությունը ներկայացնում էին ՀՖՖ փոխնախագահ Աշոտ Մանուկյանը և հավաքական թիմերի բաժնի պետ Էդգար Մանուկյանը: Հանդիպման ընթացքում երկարատև քննարկումներից հետո ներկայացվել է Իռլանդիայի և Սլովակիայի պատվիրակությունների համատեղ ջանքերով կազմված խաղացանկ, որին համաձայնվել են B խմբում ընդգրկված բոլոր... մանրամասն »

16.03.2010
Հաստատվեց 2010թ. ՀՀ ֆուտբոլի Բարձրագույն խմբի առաջնության խաղացանկը
Հաստատվեց 2010թ. ՀՀ ֆուտբոլի Բարձրագույն խմբի առաջնության խաղացանկը: Բարձրագույն խմբի մրցաշարում ընդգրկված է ութ թիմ` «Փյունիկ», «Միկա», «Ուլիս», «Բանանց», «Գանձասար», «Շիրակ», «Կիլիկիա» և «Իմպուլս»: Առաջնությունը կմեկնարկի մարտի 27-ին և կավարտվի նոյեմբերի 14-ին: Խաղանցանկը կարող եք ներբեռնել այստեղ մանրամասն »

15.03.2010
Ալիյա Ամանբաևա.«Ակումբների ղեկավարները սկսեցին գիտակցել ակումբների արտոնագրման համակարգի առավելությունները»
Հարգելի ֆուտբոլասերներ, ՈՒԵՖԱ-ի անդամ-ֆեդերացիաներում տարվող ակումբների արտոնագրման գործընթացին ծանոթացնող նախագծի շրջանակներում ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Ղազախստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի (ՂՖՖ) արտոնագրման բաժնի պետ Ալիյա Ամանբաևայի հոդվածը: Ինչպես եւ ՀՖՖ ակուբմների արտոնագրման համակարգում, նախորդ մրցաշրջանում ՂՖՖ-ի մեր գործընկերները մերժեցին ՈՒԵՖԱ-ի ակումբային մրցաշարերին մասնակցելու հավակնություն ունեցող ֆուտբոլային ակումբներից մեկի արտոնագիրն, ինչի արդյունքում հայտնվեցին սուր քննադատությունների տարափի ներքո: Բարեբախտաբար, ժամանակը ցույց տվեց նրանց իրավացիությունը: Այդ իսկ... մանրամասն »

15.03.2010
2009-2010թթ. Հայաստանի ֆուտզալի առաջնություն. 10-րդ տուր
Մարտի 14-ին կայացան 2009-2010թթ. Հայաստանի ֆուտզալի առաջնություն 10-րդ տուրի հետևյալ հանդիպումները` «Եվրոպա»-«Հրազդան» 3:3 «Եվրոպա» 3 – Աշոտ Մկրտչյան-1, Լևոն Մանուչարյան-1, Յուրի Զարգարյան-1: «Հրազդան» 3 – Վանիկ Ղազարյան-2, Արսեն Այվազյան-1: «Գյումրի»-«Էրեբունի» 2:14 «Գյումրի» 2 – Վոլոդյա Առաքելյան-1, Վարդան Հովհաննիսյան-1: «Էրեբունի» 14 – Հակոբ Ուզունյան-4, Վահան Սարգսյան-3, Վարդգես Իսրայելյան-2, Արեգ Ավագյան-2, Արամ Եղիազարյան-1, Խորեն... մանրամասն »

14.03.2010
ԻՐԱՆ (Մ-17) – ՀԱՅԱՍՏԱՆ (Մ-17) 3:0
Մարտի 14-ին Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը անցկացրեց երկրորդ ընկերական հանդիպումը Իրանի մինչև 17 տարեկանների հավաքականի հետ: Մեր տղաները կրեցին երկրորդ պարտությունը` նույն 3:0 հաշվով: մանրամասն »

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel