Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

13.03.2010
ԻՐԱՆ (Մ-17) – ՀԱՅԱՍՏԱՆ (Մ-17) 3:0
Մարտի 12-ին Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը ընկերական հանդիպում անցկացրեց Իրանի մինչև 17 տարեկանների հավաքականի հետ: Թեհրանում կայացած հանդիպումը ավարտվեց դաշտի տերերի հաղթանակով 3:0 հաշվով: Երկրորդ հանդիպումը երկու հավաքականների միջև տեղի կունենա մարտի 14-ին: մանրամասն »

12.03.2010
Հաստատվեց Հայաստանի Գավաթի 1/4 եզրափակիչ հանդիպումների խաղացանկը
Ինչպես տեղեկացրեց ՀՖՖ մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը` հաստատվել է 2010թ. Հայաստանի Գավաթի խաղարկության 1/4 եզրափակիչ հանդիպումների խաղացանկը: Ստորև ներկայացնում ենք 2010թ. Հայաստանի Գավաթի խաղարկության 1/4 եզրափակիչ հանդիպումների խաղացանկը. Առաջին հանդիպումներ Մարտի 23-ին «Փյունիկ»-«Իմպուլս» Երևան «Հանրապետական» 15:00 «Գանձասար»-«Ուլիս» Կապան «Գանձասար» 15:00 Մարտի 24-ին «Միկա»-«Կիլիկիա» Երևան «Միկա» 15:00... մանրամասն »

12.03.2010
Հայաստանի պատվիրակությունը կմեկնի Մոսկվա մարտի 15-ին
Մարտի 15-ին և 16-ին Մոսկվայում կքննարկվի ԵՎՐՈ-2012 ընտրական մրցաշարի B խմբի խաղացանկը: Հանդիպման ընթացքում Հայաստանը կներկայացնեն ՀՖՖ փոխնախագահ Աշոտ Մանուկյանը և ՀՖՖ հավաքական թիմերի բաժնի պետ Էդգար Մանուկյանը: Հիշեցնենք, որ B խմբում ընդգրկվել են Ռուսաստանի, Սլովակիայի, Իռլանդիայի, Մակեդոնիայի, Հայաստանի և Անդորրայի ընտրանիները: մանրամասն »

12.03.2010
Փոփոխություն Հայաստանի ֆուտզալի առաջնության խաղացանկում
Ինչպես տեղեկացրեց ՀՖՖ մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը` փետրվարի 28-ին նախատեսված Հայաստանի ֆուտզալի առաջնության 8-րդ տուրի «Եվրոպա» - «Քախսի» հանդիպումը կկայանա մարտի 17-ին, ժամը 16:30` «Հրազդան» մարզաթաթերային համալիրում: մանրամասն »

11.03.2010
Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը մեկնեց Իրան
Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը մեկնեց Իրան, որտեղ կանցկացնի երկու ընկերական հանդիպում Իրանի մինչև 17 տարեկանների հավաքականի հետ: Հանդիպումները տեղի կունենան Թեհրանում` մարտի 12-ին և 14-ին: Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ Սուրեն Չախալյանը հրավիրել է հավաքական հետևյալ ֆուտբոլիստների` Դարպասապահներ Գարեգին Մարկոսյան («Փյունիկ») Գևորգ Հարությունյան («Փյունիկ») Պաշտպաններ Հակոբ Լոռեցյան («Բանանց») Հարություն Օհանյան («Փյունիկ») Դավիթ Զաքարյան («Փյունիկ») Շիրակ... մանրամասն »

10.03.2010
Բարձրագույն խմբի բոլոր ներկայացուցիչներին շնորհվեցին արտոնագրեր
Այսօր` մարտի 10-ին, ՀՖՖ-ի շտաբ-բնակարանում կայացավ ՀՖՖ ակումբների արտոնագրման համակարգի Արտոնագրման կոմիտեի (1-ին ատյանի մարմնի) նիստը, որի գումարման նպատակն էր որոշել, թե հայկական որ ակումբները կստանան “ազգային” արտոնագրեր` այդպիսով արժանանալով ՀՀ Բարձրագույն խմբի 2010թ-ի առաջնությանը մասնակցելու իրավունքին: Նիստը վարում էր Արտոնագրման կոմիտեի նախագահ Արմեն Ղամբարյանը: Նիստին ներկա էին կոմիտեի նախագահի տեղակալ Աշոտ Մանուկյանը, անդամներ Խաչիկ Դանիելյանը եւ Հակոբ Համբարձումյանը: ՀՖՖ Արտոնագրման բաժինը ներկայացնում էին ՀՖՖ Արտոնագրման բաժնի պետի տեղակալ Արթուր Ազարյանը,... մանրամասն »

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel