Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

10.03.2010
Առնո Սարգսյանը նշանակվել է Չեմպիոնների Լիգայի «Մանչեսթեր Յունայթեդ»-«Միլան» հանդիպման ՈՒԵՖԱ-ի պատվիրակ
ՀՖՖ Արտոնագրման բաժնի պետ Առնո Սարգսյանը նշանակվել է Չեմպիոնների Լիգայի «Մանչեսթեր Յունայթեդ»-«Միլան» 1/8 եզրափակիչ պատասխան հանդիպման ՈՒԵՖԱ-ի պատվիրակ: Հանդիպումը տեղի կունենա Մանչեսթերում մարտի 10-ին, ժամը 23:45-ին: մանրամասն »

09.03.2010
2009-2010թթ. Հայաստանի ֆուտզալի առաջնություն. 9-րդ տուր
Մարտի 7-ին կայացան 2009-2010թթ. Հայաստանի ֆուտզալի առաջնություն 9-րդ տուրի հետևյալ հանդիպումները` «Քախսի»-«Էրեբունի» 4:4 «Քախսի» 4 – Արման Սահակյան-2, Արմեն Գյուլամբարյան-1, Վլադիմիր Մխիթարյան-1: «Էրեբունի» 4 – Գրիգոր Մկրտչյան-1, Հակոբ Ուզունյան-1, Սարո Գալստյան-1, Վարդգես Իսրայելյան-1: «Գյումրի»-«Եվրոպա» 6:5 «Գյումրի» 6 – Արտյոմ Բեռնեցյան-3, Երվանդ Բայբուրդյան-2, Ստյոպա Մկրտչյան-1: «Եվրոպա» 5 – Հենրիկ Գրիգորյան-2, Մհեր Նազարեթյան-2,... մանրամասն »

05.03.2010
Տեղի ունեցավ 2010թ. Հայաստանի Գավաթի խաղարկության վիճակահանությունը
Մարտի 5-ին ՀՖՖ շտաբ-բնակարանում տեղի ունեցավ 2010թ. Հայաստանի գավաթի և 2010թ. Հայաստանի Առաջին խմբի առաջնության մասնակից թիմերի վիճակահանությունը: Վիճակահանության արդյունքում 2010թ Հայաստանի գավաթի 1/4 եզրափակիչում կհանդիպեն հետևյալ զույգերը` «Փյունիկ» - «Իմպուլս» «Միկա» - «Կիլիկիա» «Գանձասար» - «Ուլիս» «Շիրակ» - «Բանանց» Առաջին հանդիպումները կկայանան մարտի 23-24-ին, պատասխան հանդիպումները` ապրիլի 6-7-ին: Կիսաեզրափակիչներում կհանդիպեն հետևյալ զույգերի հաղթողները`... մանրամասն »

05.03.2010
Մարզչական “A” արտոնագրի դասընթացը շարունակվում է
Մարտի 5-ին ՀՖՖ շտաբ-բնակարանում անցկացվեց մարզչական ՈՒԵՖԱ-ի մարզչական կրթության “JIRA” ծրագրի շրջանակներում «A» արտոնագրի դասընթացի երկրորդ օրը: Դասընթացի ղեկավար, ՀՖՖ տեխնիկական տնօրեն Ֆլեմինգ Սերիցլևը տեսական պարապմունք անցկացրեց, անրադարձավ երկու թեմայի` «Ֆուտբոլ խաղաոճ» և «Խաղային վերլուծություն»: Հիշեցնենք նաև, որ ներքոնշյալ մասնակիցներից բացի` դասընթացին ազատ ունկընդրի կարգավիճակով մասնակցում են նաև ՀՖՖ մարզչական հրահանգիչները, որոնք արդեն իսկ ստացել են «A» արտոնագիր ՀՖՖ-ի կողմից կազմակերպված նախորդ դասընթացի ժամանակ: Այս... մանրամասն »

04.03.2010
ԵՎՐՈ-2011. ԻՌԼԱՆԴԻԱ – ՀԱՅԱՍՏԱՆ 1:2
Հայաստանի երիտասարդական հավաքականը` Ֆլեմինգ Սերիցլևի գլխավորությամբ տպավորիչ հաղթանակ տարավ Իռլանդիայի ընտրանու նկատմամբ 2011թ. Եվրոպայի երիտասարդական առաջնության ընտրական մրցաշարի շրջանակներում: Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինում տեղի ունեցած հանդիպումը ավարտվեց 2:1 հաշվով հօգուտ մեր ընտրանու: Դաշտի տերերի գլխավոր մարզիչ Դոն Գիվենսը վեց փոփոխություն էր կատարել երևանյան հանդիպմանը համեմատ, որում իռլանդացիները պարտություն էին կրել 1:4 հաշվով: Ունենալով խաղային առավելություն և գրոհելով ողջ հանդիպման ընթացքում, իռլանդացիները չկարողացան վնասազերծել Հայաստանի հավաքականի հակագրոհները: 34-րդ րոպեին... մանրամասն »

03.03.2010
ԲԵԼԱՌՈՒՍ-ՀԱՅԱՍՏԱՆ 3:1
Հայաստանի ազգային հավաքականը անցկացրեց առաջին հանդիպումը նորանշանակ գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի գլխավորությամբ: Մարտի 3-ին մեր ընտրանին ընկերական հանդիպում անցկացրեց Բելառուսի հավաքականի հետ: Անթալիա քաղաքի «Աթաթուրք» մարզադաշտում տեղի ունեցած հանդիպումը ավարտվեց բելառուսների հաղթանակով 3:1 հաշվով: Ինչպես նշեց հանդիպումից հետո Վարդան Մինասյանը «Այս հանդիպումը շատ կարևոր էր ինձ համար և հնարավորություն էր ստեղծվել տեսնել տղաներին գործի մեջ և ընտրել այն կազմը, որի հետ ես կաշխատեմ հետագայում»: Ինչ վերաբերվում է դաշտում ծավալված իրադարձություններին, ապա հավասար... մանրամասն »

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel