Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

25.09.2012
Հայաստանի մինչև 17 տարեկանների ազգային հավաքականը պարտություն է կրել Սերբիայում
Հայաստանի մինչև 17 տարեկանների ազգային հավաքականը պարտություն է կրել Սերբիյում մեկնարկած Եվրոպայի մինչև 17 տարեկանների առաջնության խմբային մրցաշարի առաջին տուրում: Մեր թիմի մրցակիցն էր Սերբիայի հավաքականը: Դաշտի տերերը վստահ հաղթանակ տարան 5:0 հաշվով: Գոլերի հեղինակներն են Լուկիչը, Բելիչը (2), Միխայլովիչը և Ժիվկովիչը: Մյուս հանդիպումը խմբում Մոլդովայի և Բելառուսի հավաքականների միջև ավարտվել է 1:0 հաշվով հօգուտ բելառուսների: Երկրորդ տուրի հանդիպումները կկայանան սեպտեմբերի 27-ին: Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը կմրցի Բելառուսի ընտրանու հետ, իսկ Սերբիայի թիմը կխաղա Մոլդովայի... մանրամասն »

24.09.2012
«Միկան»` Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթի հաղթող
Երևանի «Միկան» երկրորդ անգամ իր պատմության մեջ նվաճեց Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթը: Սեպտեմբերի 24-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում «Ուլիսի» և «Միկայի» ֆուտբոլիստներին չհաջողվեց գրավել միմյանց դարպասները հանդիպման ոչ հիմնական 90 րոպեների, ոչ էլ լրացուցիչ ժամանակի ընթացքում: 11-մետրանոց հարվածաշարում ավելի դիպուկ էին «Միկայի» ֆուտբոլիստները, որոնք հաղթեցին 5:3 հաշվով: մանրամասն »

24.09.2012
Հայաստան-Իտալիա հանդիպման տոմսերը «Հանրապետական» մարզադաշտի տոմսարկղերից բացի կվաճառվեն նաեւ «Հյումել» խանութների ցանցում
Սկսվել է Հայաստան-Իտալիա հանդիպման տոմսերի վաճառքը: Այսօրվանից սկսած տոմսերը «Հանրապետական» մարզադաշտի տոմսարկղերից բացի կվաճառվեն նաեւ «Հյումել» խանութների ցանցում: Ինչ վերաբերվում է տոմսերի գներին, ապա դրանք չեն փոխվի, քանի որ նախ դրանք մի քանի անգամ ավելի ցածր են նման հանդիպումների միջազգային տոմսերի սահմանված գներից եւ երկրորդ, որ սահմանելով 4 կարգի տոմսեր` 3000, 5000, 7000 եւ 10.000 դրամ արժողության, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան բոլորին հնարավորություն է ընձեռել ընտրություն կատարելու: Ի դեպ, հիմնական տրիբունաների տոմսերի գները, որոնք ավանդաբար համարվում են... մանրամասն »

24.09.2012
Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթի խաղարկություն. Սպասարկող անձնակազմ
Սեպտեմբերի 24-ին Վազգեն Սարգսյանի անվան « Հանրապետական » մարզադաշտում կկայանա Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթի հանդիպումը, որը կսպասարկի հետևյալ անձնակազմը` Խաղը Մրցավար 1-ին օգնական 2-րդ օգնական 4-րդ պաշտոնյա Տեսուչ Ուլիս -Միկա Անդրանիկ Արսենյան Վանիկ Սիմոնյան Մեսրոպ Ղազարյան Գևորգ Եղոյան... մանրամասն »

24.09.2012
Փոփոխություն Հայաստանի Առաջին խմբի առաջնության խաղացանկում
Հայաստանի Առաջին խմբի առաջնության խաղացանկում կատարվել է փոփոխություն: Հոկտեմբերի 8-ին նշանակված «Արարատ-2»-«Գանձասար-2» հանդիպումը կկայանա սեպտեմբերի 28-ին: Այդ մասին ՀՖՖ պաշտոնական կայքին հայտնել է ՀՖՖ մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը: մանրամասն »

23.09.2012
Հայաստանի և Իտալիայի ազգային հավաքականների հանդիպման տոմսերը կվաճառվեն սեպտեմբերի 24-ից
2012թ. հոկտեմբերի 12-ին «Հրազդան» մարզադաշտում տեղի կունենա Հայաստանի և Իտալիայի ազգային հավաքականների 2014թ. Աշխարհի գավաթի խաղարկության ընտրական հանդիպումը: Տեղեկացնում ենք երկրպագուներին, որ վերը նշված խաղի տոմսերը կվաճառվեն սեպտեմբերի 24-ից, «Հանրապետական» մարզադաշտի հարևանությամբ գտնվող տոմսարկղերում: Տոմսերի արժեքն է` - յարուս` 3000 դրամ - հարավային և հյուսիսային տրիբունաներ` 5000 դրամ - արևելյան տրիբունա` 7000 դրամ - արևմտյան տրիբունա` 10000 դրամ Առաքման համար կարող եք զանգահարել 094 526477, իսկ լրացուցիչ տեղեկությունների համար` 55 53... մանրամասն »

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel