Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

17.02.2010
Խաղացանկը կքննարկվի Մոսկվայում
Մարտի 15-ին և 16-ին Մոսկվայում կքննարկվի ԵՎՐՈ-2012 ընտրական մրցաշարի B խմբի խաղացանկը: Այդ հանդիպման ընթացքում Հայաստանը կներկայացնեն ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը և ՀՖՖ հավաքական թիմերի բաժնի պետ Էդգար Մանուկյանը: Հիշեցնենք, որ B խմբում ընդգրկվել են Ռուսաստանի, Սլովակիայի, Իռլանդիայի, Մակեդոնիայի, Հայաստանի և Անդորրայի ընտրանիները: մանրամասն »

16.02.2010
Հաստատվեցին Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության և Գավաթի խաղարկության մասնակցիները
Փետրվարի 16-ին Հայաստանի առաջնության Բարձրագույն խմբի թիմերը հաստատեցին իրենց մասնակցությունը 2010թ. Բարձրագույն խմբի մրցաշարում և 2010թ. Հայաստանի Գավաթի խաղարկությունում: Բարձրագույն խմբում և Գավաթի խաղարկությունում հանդես կգան “Փյունիկը”, “Միկան”, “Ուլիսը”, “Բանանցը”, “Գանձասարը”, “Կիլիկիան”, “Շիրակը” և “Իմպուլսը”: Հավաստագիր ներկայացրած “Արարատ” թիմը հանդես կգա միայն Առաջին խմբի առաջնությունում: մանրամասն »

15.02.2010
Հայաստանի ազգային հավաքականը կմրցի Բելառուսի ընտրանու հետ
Հայաստանի ազգային հավաքականը ընկերական հանդիպում կանցկացնի Բելառուսի հավաքականի հետ: Հանդիպումը կկայանա մարտի 3-ին Թուրքիայում` Անթալիա քաղաքում: մանրամասն »

15.02.2010
2009-2010թթ. Հայաստանի ֆուտզալի առաջնություն. 6-րդ տուր
Փետրվարի 14-ին կայացան 2009-2010թթ. Հայաստանի ֆուտզալի առաջնություն 6-րդ տուրի հետևյալ հանդիպումները` «Էրեբունի»-«Հրազդան» 6:3 «Էրեբունի» 6 – Սարո Գալստյան-3, Վահան Սարգսյան-1, Արամ Քոսայան-1, Սարո Մարդանյան-1: «Հրազդան» 3 – Վանիկ Ղազարյան-1, Արսեն Այվազյան-1, Արամայիս Գրիգորյան-1: «Քախսի»-«Գյումրի» 13:5 «Քախսի» 13 – Գրիգոր Կապուկրանյան-4, Գագիկ Սիմոնյան-2, Էդգար Կիրակոսյան-2, Արթուր Կարապետյան-2, Վլադիմիր Մխիթարյան-2, Արման Սահակյան-1: «Գյումրի» 5... մանրամասն »

12.02.2010
Հայտնի դարձան մինչև 19 և 17 տարեկանների հավաքականների Եվրոպայի առաջնությունների մրցավարական անձնակազմերը
Հայտնի դարձան մինչև 19 և 17 տարեկանների հավաքականների Եվրոպայի առաջնությունների էլիտ ռաունդների մրցաշարերի մրցավարական անձնակազմերը: Հայաստանը այս մրցաշարերում ներկայացնելու են` Սուրեն Բալիյանը և Արթուր Մուրադյանը կսպասարկեն մինչև 17 տարեկանների Եվրոպայի առաջնության էլիտ ռաունդի 6-րդ խմբի հանդիպումները: Մրցաշարը կանցկացվի Շվեյցարիայում մարտի 24-ից 31-ը Շվեյցարիայի, Հունգարիայի, Գերմանիայի և Սերբիայի հավաքականների մասնակցությամբ: Վահան Մինասյանը և Արման Ղուշչյանը կսպասարկեն մինչև 19 տարեկանների Եվրոպայի առաջնության էլիտ ռաունդի 2-րդ խմբի հանդիպումները: Մրցաշարը կանցկացվի... մանրամասն »

12.02.2010
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Այն անձինք, ովքեր ցանկանում են դառնալ ՖԻՖԱ-ի ֆուտբոլիստների գործակալ և պատրաստ են սահմանված կարգով հանձնել համապատասխան քննություն, պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը (դիմում ՀՖՖ գործադիր տնօրեն Ա. Մինասյանի անունով և ինքնակենսագրական/CV) Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիա մինչև 2010 թվականի մարտի 15-ը (ներառյալ): Ստորև նշված նյութերի իմացությունը պարտադիր է` - ՖԻՖԱ-ի կանոնադրություն հաստատված 2009 թվականի հունիսի 3-ին Նասսաուի կոնգրեսում, - ՖԻՖԱ-ի կանոնադրության ընթացակարգերը կարգավորող կանոնակարգ` հաստատված 2009 թվականի հունիսի 3-ին Նասսաուի կոնգրեսում, - ՖԻՖԱ-ի... մանրամասն »

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel