Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

11.02.2010
Վարդան Մինասյանը կգլխավորի Հայաստանի հավաքականը մինչև 2012թ.
ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հրամանով Վարդան Մինասյանը նշանակվել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ: Մինասյանը կգլխավորի հավաքականը մինչև 2012թ. Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի ավարտը: մանրամասն »

09.02.2010
ՀՖՖ-ում մեկնարկեց մարզչական “A” արտոնագրի դասընթացը
2010 թվականի փետրվարի 6-ին ՀՖՖ շտաբ-բնակարանում մեկնարկեց մարզչական “A” արտոնագրի դասընթացը ՈՒԵՖԱ-ի մարզչական կրթության “JIRA” ծրագրի շրջանակներում: ՀՖՖ-ն արդեն երկրորդ անգամ է անցկացնում նմանատիպ դասընթաց: 2010 թվականի դասընթացը ղեկավարում է ՀՖՖ Տեխնիկական տնօրեն Ֆլեմինգ Սերիցլևը: Փետրվարի 6-ին և 7-ին տեղի ունեցավ դասընթացի ներածական մասը: Իսկ ընդհանուր առմամբ այն նախատեսվում է ավարտել 2010 դեկտեմբերին, որն իր մեջ ներառում է բազմաթիվ տեսական և գործնական դասախոսություններ, սեմինար պարապմունքներ, ուսուցողական ճամփորդություն, ինչի նպատակն է հետևել եվրոպական... մանրամասն »

07.02.2010
ԵՎՐՈ-2012. B խումբ - Ռուսաստան, Սլովակիա, Իռլանդիա, Մակեդոնիա, ՀԱՅԱՍՏԱՆ, Անդորրա
Փետրվարի 7-ին` Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում, տեղի ունեցավ 2012թ. Եվրոպայի առաջնության ընտրական փուլի վիճակահանությունը: Հայաստանը ներկայացնում էին ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը, ՀՖՖ գործադիր տնօրեն Արմեն Մինասյանը և Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնակատար Վարդան Մինասյանը: 51 երկրների հավաքականներ բաշխվել էին 6 զամբյուղում: Հայաստանի հավաքականը ընդգրկված էր նախավերջին` 5-րդ զամբյուղում Մոնտենեգրոյի, Ալբանիայի, Էստոնիայի, Վրաստանի, Մոլդովայի, Իսլանդիայի, Ղազախստանի և Լիխտենշտեյնի հավաքականների հետ: Վիճակահանությունն անցկացրեց ՈՒԵՖԱ-ի գլխավոր քարտուղար Ջանի Ինֆանտինոն,... մանրամասն »

05.02.2010
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարում է մրցույթ հետևյալ պաշտոնների համար` ՊԱՇՏՈՆ` Մրցավարական բաժնի օպերատոր ԴՐՈՒՅՔ` Լրիվ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ - պատասխանել հեռախոսազանգերին - վարել ներքին գրագրություն - վարել միջազգային գրագրություն ՈՒԵՖԱ-ի և ՖԻՖԱ-ի անդամ ասոցիացիաների հետ - աջակցել բաժնի ղեկավարին աշխատանքի կազմակերպման հարցերում - համակարգել մրցավարների աշխատանքը ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՀԱՆՋՆԵՐ - MS Office, Internet Explorer ծրագրերի լավ իմացություն - հայերեն, անգլերեն, ռուսերեն լեզուների լավ իմացություն (գրավոր, բանավոր) ԱՇԽԱՏԱՎԱՐՁ` 130.000 դրամ... մանրամասն »

03.02.2010
Հայաստանի հավաքականը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում 102-րդն է
2010 թվականի փետրվարի 3-ին հրապարակվեց ազգային հավաքականների ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակը: Նախորդ ամսվա համեմատ Հայաստանի ազգային ընտրանին նահանջել է 2 տեղով և զբաղեցնում է դասակարգման աղյուսակի 102-րդ հորիզոնականը: Առաջատարների եռյակում փոփոխություն չկա: Իսպանիայի հավաքականը գլխավորում է դասակարգման աղյուսակը, աշխարհի հնգակի չեմպիոն Բրազիլիայի ընտրանին` երկրորդն է, առաջատարների եռյակը եզրափակում է Հոլանդիան: 1. Իսպանիա – 1627 (միավոր) 2. Բրազիլիա – 1568 3. Հոլանդիա – 1288 4. Իտալիա – 1209 5. Պորտուգալիա - 1176 6. Գերմանիա– 1173 7. Ֆրանսիա... մանրամասն »

02.02.2010
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան կազմակերպում է 2010թ. ֆուտզալի սիրողական առաջնություն: Առաջնությունը նախատեսվում է անցկացնել մարտ-մայիս ամիսներին: Առաջնությանը կարող են մասնակցել 17 տարին լրացած բոլոր այն անձինք, ովքեր չունեն գործող պայմանագիր ֆուտբոլային ակումբների հետ և չեն մասնակցել 2009-2010թթ. Հայաստանի ֆուտզալի առաջնությանը: Ցանկացողները կարող են դիմել ՀՖՖ ֆուտզալի բաժանմունք կամ զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով` 010 52 78 86, 091 43 99 96: Հավաստագրերը ընդունվում են մինչև ս.թ. փետրվարի 20-ը: Հավաստագրի օրինակը կարող եք ներբեռնել այստեղ մանրամասն »

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel